ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանում աղջիկը կողակցի հետ սպանել է ընտանիքի անդամներին

24.03.2019 19:55 ՔՐԵԱԿԱՆ
Ռուսաստանում աղջիկը կողակցի հետ սպանել է ընտանիքի անդամներին

Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում տան մեջ հայտնաբերվել է 4 դիակ:  Այս մասին հայտնել է URA.RU-ն` հղում կատարելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին:

Պարբերականի փոխանցմամբ`մահացածներին հայտնաբերել են պատահաբար, երբ ստուգում էին հասցեները`անհետ կորած 29-ամյա երիտասարդին գտնելու համար: Նշվում է, որ երիտասարդը կորել էր գրեթե 2 շաբաթ առաջ: Նրա դին հայտնաբերվել է բնակարանում,  ևս 3 դի՝ նկուղում: Բոլոր դիակների վրա եղել են կտրած-ծակած վնասվածքներ:

Երևանում 22-ամյա երիտասարդը դանակի 19 հարվածով սպանել է մոր տարիքի սիրուհու ընկերուհուն

Նախնական քննության տվյալներով` աղջիկն սպանել է իր մորը,  քրոջը և վերջինիս ամուսնուն: Նրան օգնել է կողակիցը: ԶԼՄ-ները նշում են, որ զույգն ընտանիքի հետ վիճել է ճաշկերույթի ժամանակ: Սպանությունը տեղի է ունեցել մոտ երեք ամիս առաջ, ինչի մասին հայտնի է դարձել միայն հիմա:

Նշվում է, որ աղջիկն ու նրա կողակիցը ձերբակալվել են, սակայն դեռ չի պարզվել, թե 29-ամյա երիտասարդն ինչ առնչություն է ունեցել ընտանիքի հետ, ում դին եւս հայտնաբերվել է տանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА