ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է տարեց տղամարդկանց, ովքեր բանկ են կողոպտել

24.03.2019 17:17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իսպանիայի ոստիկանությունը ձերբակալել է տարեց տղամարդկանց, ովքեր բանկ են կողոպտել

Իսպանիայում ոստիկանները երկու տարեց տղամարդու են ձերբակալել, որոնք երկու անգամ հարձակում են գործել Բարսելոնայի բանկի վրա և ծրագրել կողոպտել Մադրիդի բանկը։ Ձերբակալվածները 80 և 73 տարեկան են։ Այս մասին հաղորդում է տարածել Իսպանիայի ազգային ազգային ոստիկանությունը։

Սուդանի ռազմական ոստիկանությունը նախկին նախագահի տանը հայտնաբերել է միլիոնավոր եվրոներ

Նշվում է, որ կողոպուտները տեղի են ունեցել միևնույն սցենարով՝ 2 ամիս տարբերությամբ։ Զինված թոշակառուները ներխուժել են բանկեր և զենքով սպառնալով՝ աշխատակիցներին ստիպել իրենց տալ չհրկիզվող պահարանների պարունակությունը։

Հետո նրանք կապել են բանկերի աշխատակիցների և այցելուների ձեռքերն ու հեռացել հասարակական տրանսպորտով։

Առաջին դեպքում նրանց հաջողվել է 32 հազար եվրո հափշտակել, երկրորդ դեպքում՝ 45 հազար։ Նշվում է, որ տղամարդիկ ևս մեկ հանցագործություն են ծրագրել, այս անգամ՝ Մադրիդում, սակայն ձերբակալվել են։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА