o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Յանուս» թատրոնում իրավիճակ է փոխվել

23.03.2019 15:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
«Յանուս» թատրոնում իրավիճակ է փոխվել

Երևանի «Յանուս» արտիստական թատրոնը, որը հիմնադրվել է 2008 թվականին` բեմադրող ռեժիսոր Մխիթար Մոս-Մուշեղյանի կողմից, տարեսկզբից վերագործարկման փուլում էր: Այժմ արդեն թատրոնն ունի նոր տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար:

Մխիթար Հայրապետյանը քիչ առաջ ընտրվեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Թատրոնի հիմնադիր, բեմադրիչ, դրամատուրգ Մխիթար Մոս-Մուշեղյանն «Իրավունքին» փոխանցեց, որ թատրոնը նոր թափով է սկսում իր աշխատանքը. «Դա ամենևին չի նշանակում, թե թատրոնը պիտի ունենա նոր ոճ կամ ասելիք, ո՛չ, թատրոնն առաջնորդվելու է իր հին սկզբունքներով: Սկզբունքներ, որոնց որդեգրել ենք տարիներ առաջ ու որոնցով առաջնորդվել և ստեղծագործել ենք՝ արժանանալով մեծանուն հայ արտիստ-մտավորականների գնահատանքին, գովեստին ու հոգատար հորդորներին: Թատրոնի նոր տնօրենը` Մարինե Իսրայելյանը, վայելում է իմ անվերապահ վստահությունը: Նա երիտասարդ է, ունի նոր մտքեր ու գաղափարներ և ունակ է դրանք համադրել թատրոնի խաղացանկային քաղաքականության հետ: Մարինե Իսրայելյանի՝ իմ կողմից նշանակումը՝ որպես «Յանուս» արտիստական թատրոնի տնօրեն, ամենևին չի նշանակում, թե անվստահություն եմ հայտնում նախկին ղեկավար Արամ Միքայելյանին, ավելին, նա արդեն ընտրվել է թատրոնի գեղարվեստական»,- տեղեկացնում է թատրոնի հիմնադիրն ու թատրոնի առաջիկա անելիքների մասին հավելում. «Թատրոնի առաջիկա ծրագրերը հանգամանորեն քննարկվել են նորանշանակ տնօրենի հետ: Թատրոնն իր գործունեությունն սկսելու է մարզերից: Թատրոնի աշխատանքներին խառնվելու ցանկություն կամ մտադրություն չունեմ, կանոնադրությունն է ստիպում, բայց վստահ եմ` «իմ» թիմն առանց ինձ էլ գլուխ կհանի: Ներկայումս ես զբաղվում եմ բացառապես դրամատուրգիայով և հոդվածագրությամբ: Իհարկե, չի բացառվում, որ առաջիկայում «Յանուսի» բեմում տեսնեք նաև իմ պիեսները, բայց դա նշանակություն չունի, որովհետև իմ պիեսները առաջիկայում կարող եք տեսնել նաև այլ թատրոնների բեմերում»,- եզրափակել է թատրոնի հիմնադիրը:

«Հուսով ենք, որ Սոս Սարգսյանի երազած մշակույթի բումը մի օր կլինի». Ալլա Սահակյան (տեսանյութ)

Թատրոնի նորանշանակ տնօրեն Մարինե Իսրայելյանն «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ վերագործարկումից հետո ընթանում են խաղացանկային քաղաքականության քննարկումները եւ առաջիկայում թատրոնը հանդս կգա նորացված խաղացանկով. «Մի քանի պատմական, դրամատիկական պիեսներով, մանկական թատերախաղերի և մեկ կատակերգական պիեսով, որը, կարծում եմ, անակնկալի կբերի ո՛չ միայն թատերասեր հանրությանը, այլև թատրոններին և թատերագետներին»:

Անդրադառնալով թատրոնի վերագործարկմանը տնօրենը հստակեցրեց. «Վերագործարկում ասվածը թվում է, թե պարզապես դադարեցված աշխատանքի շարունակությունն է, ո՛չ, իրականում դա հիմնովին նոր թատրոն կառուցելն է` հին իդեալներով և որդեգրած գաղափարախոսությամբ. ահա թե ինչին ենք մենք ձգտում այսօր: Հիանալի է, որ թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավարները, դերասանները և ստեղծագործական կազմի մյուս բոլոր անդամները պատրաստ են հանուն միասնության գաղափարի կրկին համախմբվել: Կարծում եմ՝ նոր թատրոնում իրենց հաստատուն տեղը կունենան նաև երիտասարդ դերասան-կատարողները: Ըստ իս, թատրոնի վերագործարկումը տեղին է սկսել մարզային և այլ հյուրախաղերով, ապա՝ վերադառնալ մայրաքաղաք և ո՛չ հակառկը:

Դատարանը վճռեց. Օրբելյանը ճիշտ էր, Նազենի  Ղարիբյանը` սխալ

Թատրոնը, իր որդեգրած քաղաքականությամբ, մշտապես կարևորել է մարզային հյուրախաղերը, մասնավորապես՝ մանկական ներկայացումները, որովհետև ո՛չ բոլոր մարզերում է, որ կան թատրոններ, և ո՛չ բոլոր մարզերի բնակիչներն են, որ կարող են իրենց թույլ տալ այցելել մայրաքաղաքի կամ կենտրոնական քաղաքների թատրոններ»:

«Իրավունքի» ջանքերով գեյ-շոուն չի կայանա Տիկնիկային թատրոնում

ՄԱՐԻՆԵ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА