ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օպերատիվ

22.03.2019 19:50 ՔՐԵԱԿԱՆ
Օպերատիվ

 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 21-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 54 դեպք։ 
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 12, մարմնական վնասվածք հասցնելու 8, ծեծի 5, յուրացման կամ վատնման 4, խարդախության և սպանության սպառնալիքի 3-ական, կողոպուտի ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, շորթման, գույքի դիտավորությամբ ոչնչացման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, դատական ակտը չկատարելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու, 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու, ակցիզային դրոշմանիշերով չդրոշմավորված ապրանքներ իրացնելու, փորձագետի կողմից կեղծ եզրակացություն տալու, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր իրացնելու, թմրանյութ իրացնելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հոգեմետ նյութերի փոխադրման կանոնները խախտելու 1-ական դեպք: 
Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 և վրաերթի 1 դեպք։ 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Օպերատիվ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА