o C     08. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

22.03.2019 23:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՀԱՄԱՐՅԱ ՄԻՄԻՆՈ (ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆԻՐԵՆ ԱՐՑԱԽ` ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻ ՉՏԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

– Тогда сам подбирай колор, сам и крась, а меня здесь нет!

 

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՂՋԻԿԸ` ՀՈՐԸ (ՎԱՐՉԱՊԵՏԻ` «ՈՒՂՂԱԹԻՌԸ ԵԹԵ ՀԱՃԱԽ ՉՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Պապ, ուղղաթիռը կտա՞ս մեկ-մեկ  գնամ շոփինգի:

 

ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻ ՏՐՏՈՒՆՋԸ (ԳԱՌՆԵՐԻՆ ԹԱՑ ՅՈՆՋԱ ՄԻ ՏՎԵՔԿՈՒՌԵՆ` ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ինչ զուլում երկիր ա, մի վարչապետը գալիս ասում ա` կովերի կրծքերը լվացեք, նոր կթեք, մյուսը գալիս ասում ա` կովերին յոնջա մի կերցրեք` կուռեն:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ЧЁРНАЯ ЗАВИСТЬ

ՔՊ-ից հայտնում են, որ Ղազախստանի մայրաքաղաք Աստանան Նուրսուլթան վերանվանելուց հետո իրենք որոշել են վափշե Հայաստանը անվանել Նիկոլստան:

 

ԱԲՈՎՅԱՆԱԲԱՐ (ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ` ԱՐՑԱԽԸ ՌՈՒՍԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐԱԾ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Օրհնվի են սհաթը, երբ ռսի օրհնված ոտը Արցախի լիս աշխարհը կմտնի:

 

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱԲՍՈՒՐԴ (ՊԵԿ-ՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՇԽԱՏԱՎԱՐԱՁ ԵՎ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ, ՈՐ ԿԱՇԱՌՔ ՉՎԵՐՑՆԵՆ` ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Էս ինչ զուլում երկիր ա, մենակ Հայաստանում վարչապետը հարկայինին կարա կաշառք տա, որ ուրիշներից կաշառք չվերցնեն:

 

ԼԱՎ ԷԼ ԴՆՈՒՄ Ա

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը Նիկոլի զանգին չի պատասխանել ոչ նրա համար, որ վարչապետին բանի տեղ չի դնում` շատ էլ լավ դնում է, այլ ուղղակի հեռախոսի զարյադկեն նստած ա եղել:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА