o C     23. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

22.03.2019 16:55 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Յունիբանկը հայտարարում է 5% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսերի նոր թողարկման մասին

Յունիբանկը թողարկում է դոլարային արժեկտրոնային նոր պարտատոմսեր 5 մլն ԱՄՆ դոլար ծավալով, առաջարկելով բարձր եկամտաբերություն` 5% տարեկան: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակայինպարբերականությամբ:

Յունիբանկը բարձրացրել է «Ճկուն» ավանդի տարեկանտոկոսադրույքը մինչև 9%

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է 100 դոլար, շրջանառության ժամկետը` 36 ամիս: Պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 47 մասնաճյուղերից  մեկում: Տեղաբաշխման ժամկետը սահմանված է մինչև 20.05.2019թ.-ը:

Մենք արդեն հաջողությամբ տեղաբաշխել ենք ՀՀ դրամով և ԱՄն դոլարով ութ թողարկում, ինչը փաստում է Յունիբանկի պարտատոմսերի նկատմամբ բնակչության հետաքրքրության մասին: Պարտատոմսերը խնայողություններն ավելացնելու շահավետ միջոց են, - նշում է Յունիբանկի Ներդրողների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացման վարչության պետ Մարգարիտա Համբարձումյանը: 

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկիկողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում եներաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի»կողմից: 

Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը, համապատասխան լրացումները և թողարկման պայմանները հրապարակված են   www.unibank.am կայքում:

  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА