o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մարտի են դուրս եկել աբիժնիկները». Արամ Հարությունյան

22.03.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մարտի են դուրս եկել աբիժնիկները». Արամ Հարությունյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրեր առաջ տեղի ունեցած չորս ու կես ժամ տեւողությամբ մամուլի ասուլիսը «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նմանեցնում է թույլ ուսանողի բակալավրիատում գրած ընթացիկ գրավորի: Մանրամասնելով վերոնշյալը` Ա. Հարությունյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ երբ դու գիտես, որ ուսանողը տարրական բաներից գաղափար չունի, բայց տետրը լցված է եւ, ընդ որում, իրար հակասող մտքերով, ուրեմն` դու ստիպված պետք է գնահատես:

«Հուսով ենք, որ Սոս Սարգսյանի երազած մշակույթի բումը մի օր կլինի». Ալլա Սահակյան (տեսանյութ)

-Հիմա ես ինձ այդ կարգավիճակում եմ զգում: Նիկոլ Փաշինյանի ոչ կոմպետենտ լինելը մեծ խնդիրներ են առաջացնելու հատկապես Արցախի հարցում: Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում ընդհանրապես կոմպետենտ չէ, իր տրամաբանական վարժանքները քննադատությանը չեն դիմանում: Այսպես, Նիկոլ Փաշինյանը պոպուլիստական տարբերակով հայտարարեց, որ Արցախը պիտի լինի բանակցային կողմ, բայց տեսնում ենք, որ ոչ միայն չեղավ, այլ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը լավ բան չէր ասում այդ թեմայով: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ լիազորված չէ` Արցախի անունից բանակցելու, ժամանակը ցույց կտա, թե ինչքան ոչ հայանպաստ մարտավարություն է ընտրել Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի հոգեւոր հայրերը ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Վանո Սիրադեղյանն են, այլ ավելի շուտ ,Նոր ուղի» կուսակցության նախագահ Աշոտ Բլեյանը: Աշոտ Բլեյանը Բաքու այցելեց պատերազմի ժամանակ, ժողովուրդներին փորձում էր խաղաղության նախապատրաստել: Դրանից հետո, ինչպես գիտեք, ,Նոր ուղի» կոնցեպցիան մի կողմ դրվեց, բայց եթե կա հին «Նոր ուղի», կա նաեւ նոր «Նոր ուղի», որը ոչնչով չի տարբերվում Աշոտ Բլեյանի կոնցեպցիայից:

Ամստերդամ և Բելգրադ այցերի համար Ազգային ժողովը ծախսել է ավելի քան 23 մլն դրամ

Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նաեւ մարտի 1-ին եւ նշեց, որ 10 զոհերի մասով առանձին քրգործ հարուցելու անհրաժեշտություն չկա, քանի որ պարկուճները փոխվել են: Այսինքն` ,այն պարկուճները, որոնք հաջորդ օրը քննչական մարմինների կողմից հայտնաբերվել են դեպքի վայրում, կրակված են եղել, այդ պարկուճները փոխվել են»: Ըստ նրա` դրանք փոխվել են, որովհետեւ այդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, այդ թվում` սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով: Ի՞նչ կասեք այս մասին:

«Ստամբուլյան կոնվենցիան կարող է ընտանիքի մոդելի փոփոխություն առաջացնել»

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 10 զոհերի սպանության գործը փակված է: Երբ հայտարարում է, թե պարկուճները փոխվել են, եթե այդպես է, կարող է` դրանք տարել ու գցել են Հրազդանի ձորը: Այսինքն, երբեւէ հնարավոր չի լինի պարզել, թե ովքեր են եղել կրակողները: Համոզված եմ` մարտի 1-ի ապացուցողական բազան լրիվ փոխվելու է: Նիկոլ Փաշինյանի պատվերով ստեղծված ՀՔԾ-ն շեղել է ամբողջ նախաքննությունը: Բախումը եղել է ոստիկանների ու ցուցարարների միջեւ, բայց իրենց մտքում միայն բանակն է պետք ցույց տալ, որ եղել է գործի մեջ, իրենց ոստիկանների թեման պետք չէ: Նիկոլ Փաշինյանը եւ ՀՔԾ-ն որդեգրել են ժողովրդին մոլորեցնելու տակտիկա:

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին տեղափոխել են «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Պարոն Հարությունյան, շաբաթվա աղմկոտ իրադարձություններից էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի բաց նամակը` ուղղված ՀՀ երկրորդ նախագահին, որտեղ բազմաթիվ մեղադրանքներ կային` ուղղված Ռոբերտ Քոչարյանին: Հետաքրքիր է` Ձեր տեսակետը:

Հիմա մարտի են նետված Նաիրի Հունանյանից ոչնչով չտարբերվող մարդիկ: Այստեղ կարեւոր է նաեւ այն, որ մարտի են դուրս եկել աբիժնիկները, նրանք են` Վահան Շիրխանյանը, Անդրանիկ Քոչարյանը, որը Գյումրիից հազիվ փախավ, եւ Գագիկ Ջհանգիրյանը: Ջհանգիրյանը, ի դեպ, ընտրակեղծարարների Ջեֆերսոնն է, կեղծիքների կնքահայրն ինքն է: ՀՀ-ում ամենաուժեղ կեղծիքները սկսվել են 1995 թվականից: Ինչ վերաբերում է Շիրխանյանին, ապա ասում են` երբ տարել են ռազմաճակատ ուղարկելու համար նախատեսված գումարները, դրել է գրպանն ու ասել` գրպանս ,կասսա է»:

«Իրավունք» թերթը 30 տարիների ընթացքում ձեւավորեց լրագրողական մշակույթ». Լեւոն Բաղդասարյան (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА