ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Պարոն Փաշինյանը չի կարողանում դուրս գալ «մերոնք-ձերոնքի» տուն-տունիկից»

22.03.2019 20:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Պարոն Փաշինյանը չի կարողանում դուրս գալ «մերոնք-ձերոնքի» տուն-տունիկից»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, «Ազատություն» ռադիոկայանի ՀՀ մասնաճյուղի նախկին ղեկավար, քաղաքագետ ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆՆ ընդամենն օրեր առաջ հայտարարությամբ էր հանդես եկել, որ իշխանությունների կողմից մամուլի դեմ հայտարարված պատերազմի շրջանակներում ճակատային հարձակումների մի քանի փորձերից հետո` իշխանություններն անցել են ,պարտիզանական պատերազմի» մարտավարությանը, եւ իշխանության ներկայացուցիչները, նրանց ընտանիքի անդամները, նրանց կից վերլուծաբանները իրենց մոգոնած «սեւ» եւ «սպիտակ» մամուլի ռազմաճակատի տարբեր հատվածներից հարձակումներ են գործում մամուլի վրա: Դրանից հաշված օրեր անց` պարզվեց, որ լրատվական կայքերից մեկի խմբագիր Բորիս Մուրազիին` մի քանի օր առաջ կայքում հրապարակման հետքերով` անմիջապես ոստիկանապետ Վ. Օսիպյանի կողմից հեռախոսազանգ է ստացել: Այս եւ մի շարք այլ թեմաների շուրջ «Իրավունքը» զրուցեց հենց Ա. Ենոքյանի հետ:

«Պարոն վարչապետ, ներկայացրե՛ք Հայաստանի զարգացման Ձեր հստակ տեսլականը»

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՊԱՐՏԻԶԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԵՆՑ ՈՃԻՆ ՀԱՐԱԶԱՏ ՖԵՅՔԵՐ ԵՆ ԲՈՒԾՈՒՄ»

– Պարոն Ենոքյան, Բորիս Մուրազիի պնդմամբ` ոստիկանության ֆեյքերը սպառնում են իրեն ու իր ընտանիքի անդամներին: Ի՞նչ հետեւանքներով է հղի այս ամենը, եւ արդյոք կարելի է համարել, որ սա իշխող քաղաքական ուժի «մարտավարությունն է»:

Ընդհանրապես, լրատվամիջոցներին «սեւի» եւ «սպիտակի» բաժանելու, մամուլը վարկաբեկելու քաղաքականության բնական հետեւանքը պետք է լինի` լայվը որպես պաշտոնական հաղորդակցության ձեւ ընդունելը, ֆեյքերի ակտիվացումը եւ նրանց իբրեւ մամուլ ընկալելու ռազմավարությունը: Իշխանություններն անընդհատ բողոքում են, որ իրենց վերահսկողություն տակ քիչ լրատվամիջոցներ կան` կարծում եմ` ոչինչ չի խանգարում իրենց նորերը հիմնեն: Բայց դրա փոխարեն նրանք պարտիզանության իրենց ոճին հարազատ ֆեյքեր են բուծում: Պետք չէ պնդել, որ այդ ֆեյքերը կառավարական ֆեյքեր են, բայց իշխանությունների այդ մարտավարությունը բերել է նրան, որ հիմա կեղծ օգտատերերի կողմից հարձակումներ կարող են գործել առանձին քաղաքական ուժեր, գերատեսչություններ կամ անհատներ: Ֆեյքեր ստեղծելը բարդ գործ չէ, բարդը ֆեյքերի նշանակությունը նման քաղաքական եւ բարոյական բարձունքի հասցնելն է, որ իշխանությունները հաջողությամբ անում են` մամուլը վարկաբեկելով:

«Նիկոլ Փաշինյանն այս պահին դարձել է պատուհաս մեր ազգի գլխին» (Տեսանյութ)

Ի դեպ, մամուլում նաեւ լայն արձագանք գտավ այն, որ «Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը հորդորել էր, թե պետք է հավաստի աղբյուր ընդունել միայն Հանրային հեռուստատեսությանը, «Ազատություն» ռադիոկայանին եւ Փաշինյանին պատկանող լրատվամիջոցին: Ի՞նչ է ստացվում՝ «Ազատությունն» այլեւս ազատ չէ՞, թե՞ Հանրայինն այլեւս հանրային չէ:

Սա նույն ռազմավարության մեկ այլ արտահայտությունն է: Ի դեպ, եթե Լուսինե Բադալյանը հորդորում է «Ազատություն» լսել, Հանրային դիտել, կամ «Հայկական ժամանակ» կարդալ, դրանով այս լրատվամիջոցների ռեյտինգը չի ավելանում, բայց դրա փոխարեն անկում է ապրում ողջ լրատվական դաշտի վարկանիշը: Ցավալի է, որ ո՛չ այս պատգամավորը, ո՛չ մյուս լրագրող պատգամավորները, ո՛չ էլ անգամ Նիկոլ Փաշինյանը չեն ընկալում, որ կարեւորը մամուլի «սեւ» կամ «սպիտակ» լինելը չէ, այլ ազատ կամ անազատ լինելն է: Իսկ Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի ամենաբարձր ղեկավար, պարտավոր է հենց այդ ազատությանը նպաստել, եւ այն ապահովել եւ ոչ թե լրատավամիջոցների միջից ընտրել իրեն առավել դուրեկանները:

«Ելքն այսօր կրկին համախմբման մեջ է, բայց այս դեպքում` արդեն Փաշինյանից ազատվելու» (Տեսանյութ)

«ՄԱՐԻԱՄԸ ԴԵՌ ԻՎԱՆԿԱ ԹՐԱՄՓԸ ՉԷ»

– Անդրադառնանք նաեւ Փաշինյանների մամուլի ասուլիսին: Այո՛, Փաշինյանների, որովհետեւ Նիկոլ Փաշինյանից առաջ նախ դուստրը` Մարիամ Փաշինյանն էր ֆեյսբուքյան ասուլիս տվել հենց «Ազատություն» ռադիոկայանին: Ճի՞շտ եք համարում ընտանյոք հանդերձ քաղաքականություն մտնելը:

Ես Մարիամի ասուլիսին չեմ անդրադառնա, նա դեռ պատանի է, եւ ինձ անհասկանալի է նրան եթեր հրավիրելու աժիոտաժը: Մարիամը դեռ Իվանկա Թրամփը չէ, որ լինի քաղաքական երեւույթ եւ տա ադեկվատ քաղաքական գնահատականներ: Ինչ վերաբերվում է Նիկոլի ասուլիսին, ապա կրկին հնչեցին մամուլը վարկաբեկող մտքեր` «երեք սենյակներից են կառավարվում», «մամուլի սկանդալների» մասին եւ այլն: Կրկին պարոն Փաշինյանը չի կարողանում դուրս գալ «մերոնք-ձերոնքի» տուն-տունիկից: Եթե նա իրավական խախտումներ է նկատել, ապա պարզապես պարտավոր է դիմել իրավապահներին, եթե ոչ` ապա անհասկանալի է այդ առթիվ լրագրողների մոտ բողոքելը, բացի մամուլը վարկաբեկելուց, այլ խնդիր այն չի լուծի:

«Քոչարյանի գործը զուտ իրավական չէ. այն քաղաքական գործընթաց է»

Այդուհանդերձ, Ձեզ համար ի՞նչ բացահայտումներ արեցիք Նիկոլ Փաշինյանի ասուլիսից եւ, ի վերջո, ո՞րն եք համարում մեխը միքանիժամյա ասուլիսի:

Ճիշտն ասած, անհասկանալի ասուլիս էր: Իրականում հարցերի պատասխաններ չհնչեցին, իմ համար ավելի խորացավ անվստահությունը Նիկոլ Փաշինյանի տված գնահատականների նկատմամբ: Երեւի հիմնականն այն էր, որ Նիկոլ Փաշինյանը հաստատեց` այո, Հայաստանը մտնում է մի դարաշրջան, որտեղ արդեն աշխատելու է մեղավորության կանխավարկածը: Դրանով օրինականացվելու են քաղաքական հետապնդումները, եւ դիվերսիֆիկացվելու է կոռուպցիան: Սա սարսափելի է:

ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ. ԵՐԿԻՐԸ ՊԵՏՔ Է ՓՐԿԵԼ ԱՆԴԱՌՆԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻՑ

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ՍՏԵՂԾԵԼ ՑՈՒԳՑՎԱՆԳԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ»

– Իսկ ի՞նչ կասեք արցախյան հիմնախնդրի շուրջ զարգացումների մասին: Տպավորություն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը թակարդ է լարել, եւ թե՛ բանակցությունների գնալով, թե՛ չգնալով, Նիկոլ Փաշինյանը տանուլ է տալիս` կա՛մ իր թավշյա հեղինակությունը, կա՛մ բանակցային գործընթացում մինչեւ այժմ ձեռք բերված հայկական դիրքերը: Կհաջողվի՞ «չոր դուրս գալ» այս ամենից:

«Փորձ է կատարվելու «թավշյա հեղափոխությունն» ու դրա հայտնի «գըմփ-գըմփ-հու»-ն փոխադրել նաեւ Ստեփանակերտ»

Մինսկի խումբը թակարդ չի լարել, Նիկոլ Փաշինյանն է ստեղծել ցուգցվանգային իրավիճակը` մեկ հրաժարվելով բանակցային գործընթացում եղած ձեռքբերումներից, մեկ էլ հանկարծ շրջադարձ կատարելով դեպի ավելի կոշտ դիրքորոշում: Ցավոք, այս ընթացքում հակառակորդը ավելի է հզորացրել իր դիրքերը թե՛ բանակցություններում, թե՛ միջազգային տարբեր քաղաքական ու լրատվական հարթակներում, եւ թե՛ ռազմատեխնիկական տեսանկյունից: Այնուամենայնիվ, պետք է մի կողմ դնել բանականությունը եւ հավատալ հրաշքի, թե մենք կկարողանանք դուրս գալ այս թակարդից:

«Փաշինյանի բեմադրած ներկայացման կուլիսներում, ինչպես միշտ, Լ. Տեր- Պետրոսյանն է»

Օպերայի սրճարանների ապամոնտաժում, Լուլույի ստատուսներ, Փաշինյանների ասուլիսներ. Սա համարում եք իշխանության կողմից արված լուրջ գո՞րծ, թե՞ փորձ է արվում շեղել ավելի կարեւոր խնդիրներից:

Իհարկե, սա չի կարող համարվել իշխանությունների քաղաքական օրակարգ: Սակայն մյուս կողմից էլ իշխանությունները երբեք էլ ցույց չեն տվել, որ ունեն քաղաքական օրակարգ, եւ միշտ շարժվել են օրվա խնդիրներով ու սպորադիկ քայլերով: Մյուս կողմից էլ` ղարաբաղյան բանակցությունները շարունակվում են, եւ մենք չգիտենք, թե այնտեղ ինչ է կատարվում: Այնպես որ, դժվար է ինչ-որ բան պնդել:

Միջազգային ներդրումները բացակայում են ոչ թե դատաիրավական համակարգի, այլ իշխանության անսկզբունքայնության պատճառով

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՋՈՂՎԵԼ Է ՎՐԵԺԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ` ՈՐՊԵՍ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ»

– Իշխանափոխությունից հետո` վերջին 10 ամիսների արդյունքում երկրում ստեղծված իրավիճակից ավելի գոհ են Սորոսը, Բոլթոնն ու դեսպան Սվիտալսկին, քան ՀՀ քաղաքացին: Ինչպե՞ս սա կբացատրեք:

Ես համաձայն չեմ, թե Սորոսը, Բոլթոնն ու Սվիտալսկին գոհ են ստեղծված իրավիճակից, իրականում այս զարգացումներից ավելի շուտ օգուտներ է քաղում Ռուսաստանը: Մյուս կողմից էլ դժվար է պնդել, թե ՀՀ քաղաքացին դժգոհ է: Այս ընթացքում իշխանություններին հաջողվել է վրեժխնդրությունը ներկայացնել որպես արդարության հաստատում, եւ քաղաքացիներին ավելի շատ ուրախացնում է հերթական քանդված սրճարանն ու ունեզրկված օլիգարխը, քան աշխատատեղերի ավելացումն ու իր թոշակի բարձրացումը: Այնպես որ, կարծում եմ, թե հանրային դժգոհությունը դեռեւս հեռու է կրիտիկական լինելուց:

Նիկոլական ոճրախմբի քստմնելի վարքագիծը (տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА