ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սանասարյանը հարմարվել է իր գլխին կուտակված «սեւ ամպերին»

22.03.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Սանասարյանը հարմարվել է իր գլխին կուտակված «սեւ ամպերին»

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն էթիկայի խախտում է արձանագրել Պետական վերահսկողական ծառայության պետ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԻ վարքագծում: Հանձնաժողովը որոշել է, որ պաշտոնյան իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը: Սակայն, ՊՎԾ պետը չի ընդունում, որ էթիկայի խախտում է թույլ տվել: Ավելին` պատրաստվում է այդ որոշումը վիճարկել դատական կարգով: Երեկ կառավարության նիստից հետո` նա մասնավորապես նշեց, որ անձամբ համաձայն չէ իրավաբանների հետ«Նախ պետք է վարույթ չհանձնվեր, բայց ուրախ եմ, ամեն դեպքում, որ նոր Հայաստանում Էթիկայի հանձնաժողովը կարողանում է իր լիազորություններն իրականացնել, եւ ես ամեն ինչ կանեմ, ամեն ձեւով կնպաստեմ, որ ոչ միայն այդ  հանձնաժողովը, այլեւ մնացած կառույցներն, իրենց իրավասության շրջանակներում, գործեն»:

«Իմ մասին ստահոդ տեղեկությունները տարածում է «Վանոյի Արտակը», որի կալանքի հարցերը ես եմ բավարարել». դատավոր Դավիթ Գրիգորյան

Այն հարցին, թե արդյոք չի կարծում, որ իր գլխին «սեւ ամպեր են կուտակվում», Սանասարյանն ընդգծեց. «Իմ գլխին 11 տարի է սեւ ամպ է կուտակվում, ես այդ սեւ ամպերն ինձ չեն անհանգստացնում»:

Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա է էթիկայի կանոնի առերեւույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցել: Հանձնաժողովում քննարկման առարկա են դարձել Սանասարյանի հրապարակային մի շարք հայտարարություններ, թե «ԵՊՀ-ն առաջիկայում կվերջացնենք, լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում եւս», «նախնական տվյալներով երկու անգամ կամ ավելի գերազանցելու է Ագրարային համալսարանին», «ծախսերն ուսումնասիրելով կարող ենք ասել, որ բավականին լուրջ թիվ է: Էդ թվում քրեական հանցագործության տարրեր կան» եւ այլն:

Վճիռ՝ սեռական հայհոյանքների տակ. Ինչպես է Քոչարյանը սպառնացել դատավոր Դավիթ Գրիգորյանին. «Ժամանակ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА