ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկոն քաղաքապետարան է բերում ոչ միայն կնոջը, այլեւ` ընկերներին

22.03.2019 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հայկոն քաղաքապետարան է բերում ոչ միայն կնոջը, այլեւ` ընկերներին

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն` Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կինը` ազգությամբ չեխ Իվան, ամուսնու քաղաքապետ ընտրվելուց հետո քաղաքապետարանում էր անցկացնում ողջ օրը, սակայն նրան հասկացրել են, որ գեղեցիկ չէ, եւ վերջինս հիմա քաղաքապետարան է գնում աշխատանքային ժամն ավարտվելուց հետո: Ըստ նույն աղբյուրների` նա քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում` ընդունում է տարբեր մարդկանց, բանակցում նրանց հետ, քննարկում տարբեր հարցեր: Թե որքանով են վերոնշյալ լուրերը համապատասխանում իրականությանը, հետաքրքրվեցինք հենց ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆԻՑ: Եվ թեպետ նա հերքեց, որ կինը քաղաքապետի խորհրդականի կամ օգնականի գործ է անում, բայցեւ հաստատեց, որ քաղաքապետարան բերում է ոչ միայն կնոջը:

Երևանի Մուշավան թաղամասում մի քանի տներ հայտնվել են ջրի մեջ

«Բնականաբար, չկա այդպիսի բան: Այստեղ բոլոր շահագրգռված անձինք` իմ ընկերները, ուղղակի քաղաքացիները, ովքեր կարող են օգտակար լինել, գալիս են եւ օգտակար են լինում: Եվ մենք ողջունում ենք բոլորին, այդ մարդիկ, որոնք ինչ-որ գիտելիքներ ունեն, այդ գիտելիքները անվճար ծառայեցնում են մեր համայնքի շահերին»,- խոստովանեց Երեւանի քաղաքապետը:

​​​​​​​«Պարոն վարչապետ, այս ի՞նչ արեցիք…» . Թեհմինա Վարդանյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА