ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶՈՄԲԻԻ ՕՐԸ

22.03.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԶՈՄԲԻԻ ՕՐԸ

Թեեւ թրաշամանուկների կառավարությունը ժխտում էր, որ մտադիր է տոների մեջ ավելացնել, այսպես կոչված, «Քաղաքացու օրը», երբ պետք է տոնվի 2018-ի պետական հեղաշրջումը, ու այդ լուրերը տարածողներին անվանում էր «ֆեյք նյուզ», բայց, այնուամենայնիվ, հինգշաբթի ընդունեց այդպիսի որոշում: Այսինքն` «ֆեյքի» դեպքում տվյալ պարագայում հենց ինքը կառավարությունն է:

ՀՈԳՈՎ ՍՈՎԱԾ ԻՇԽԱՆԱԶԱՎԹԻՉՆԵՐԸ ԳԱՀԱՎԻԺՈՒՄ ԵՆ

 

ՁԱԽՈՂՈՒՄ, ՁԱԽՈՂՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Կառավարությունը որոշեց ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը սահմանել «Քաղաքացու օր», սակայն եթե մայիսի 1-ն ընկնում է շաբաթ օրվա վրա, ապա այդ տոնը տոնվելու է ապրիլ ամսվա վերջին կիրակիին: Այդ «ալաֆրանգի» ձեւակերպումը տրված է, որպեսզի որեւէ տարի այդ տոնը չհամընկնի ապրիլի 24-ի հետ, եւ, երեւի թե, թրաշամանուկ նախարարները` իրենց վարչապետով հանդերձ, ներսից կտրաքվեին, եթե ուղղակի հիշատակեին  ապրիլի 24-ի հանգամանքը: Դե ինչ ասես, սրանք ազգային ամեն ինչից խրտնում են, ինչպես սատանան` խնկաբույրիցՆաեւ տարօրինակ հեղափոխական տրամաբանություն է, որ այդ վայ-տոնը սարքել են շարժական, ճիշտ ու ճիշտ որոշ եկեղեցական տոների պես: Սա ընդհանրապես արտառոց է, որ քաղաքացիական շարժական տոն սահմանվիԲայց եթե հիշենք, որ մեկ տարի առաջ ԱԺ-ի կողմից Նիկոլին վարչապետ ընտրելու կապակցությամբ ոմանք հրապարակավ կոչ էին անում Նիկոլի` Հանրապետության հրապարակ ժամանելուն պես ծնկի իջնել եւ միաժամանակ հնչեցնել «Հայր մեր» աղոթքը, ապա այլեւս զարմանալու տեղ չի մնում: Նաեւ կասկածելի է, որ հանրությունն ընդունի այդ «տոնը», քանզի հիասթափվողների տեսակարար կշիռը սրընթաց աճում է, եւ Նիկոլի վերջին պնդումը, որ եթե հիմա նոր ընտրություններ անցկացվեն, ՔՊCC-ը ավելի շատ քվե կհավաքի, քան դեկտեմբերի 9-ին, սոսկ բլեֆ է: Ի դեպ, «Անտիֆեյք» հարթակը նաեւ հետազոտություն էր կատարել, թե ինչքան «ֆեյքեր» ապահովում էին, որպեսզի Նիկոլի ասուլիսի ուղիղ հեռարձակման ֆեյսբուքյան արձագանքները զանգվածային հանրային աջակցության տպավորություն թողնեն: Ու նման է, որ հիմնականում թրաշամանուկները մնացել են «ֆեյքերի» հույսին, ու մնում է նաեւ հետաքրքրվել, թե ֆեյքաբուծարանների վրա ծախսվող փողը արդյո՞ք հարկատուների միջոցներից չի գոյանում: Իսկ հիասթափությունը ակնհայտ երեւում է գործնականում ցանկացած շրջապատում: Բավականին շատերը այսօր սկսել են նաեւ ուրանալ, որ անցյալ տարի փողոց են փակել, Նիկոլ են գոռացել կամ այլ ձեւերով մասնակցել պետական հեղաշրջմանը: Նաեւ կարեւոր ցուցիչ է` վարչախումբը երեսի զոռով նշանակում է «յուրային» դպրոցի տնօրեններ, ու բանը հասել է նրան, որ այդ տնօրեններին տանում դպրոցում աշխատասենյակում տեղավորում են ոստիկանները: Դա մեկ դեպք չէ, եւ այդպիսի երեւույթը արդեն ցույց է տալիս, որ պետական ամենաներքեւի օղակներում, որոնք անմիջապես շփվում են ժողովրդի հետ, կառավարելիության աստիճանը զրոյական է: Եթե դպրոցի տնօրենն առանց ոստիկանների չի կարող գալ դպրոց, ապա ինչի՞ մասին է խոսքը: Էլ չենք խոսում տնտեսական ցուցանիշների գահավիժման մասին, պետբյուջեի դատարկության պատճառով ՊԵԿ-ի կողմից նոր հարկատեսակների ստեղծման մասին, ինչի արդյունքում հարկատուից տասը կաշի է քերթվում... Հիշատակենք, թերեւս, հեղափոխության խորհրդանիշ բանանը, որի էժանացման մասին արդեն բոլորը մոռացել են:

ԹԱՎՇԻՍՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԱՀԸ ՄԻ ՄԱ՞Հ Է

ՎԵՐՋԻ ՍԿԻԶԲԸ ԵՐԵՎՈՒՄ Է

Վերադառնալով, այսպես կոչված, «Քաղաքացու օրվան», հարկ է նշել, որ դա ավելի շուտ սազական կլիներ կոչել «Զոմբիի օր», քանզի ռեալ դա տոնել կցանկանան, բացի թավշյա իշխանավորներից եւ վերջիններիս պնակալեզներից, միայն այն մարդիկ, ովքեր ուղեղն ամբողջովին անջատել են եւ չեն ուզում տեսնել իրականությունը, միայն թե իրենց պաշտելի Նիկոլը շարունակի մնալ պետության գլուխ: Այսինքն` դա այն զանգվածն է, որին ընդունված է կոչել «զոմբի»: Արդեն նույնիսկ նախիր տերմինն էլ տեղին չէ, քանզի նախիր կազմելու համար զոմբիների պակասություն կա: Ու, ըստ ամենայնի, այս ապրիլին սույն զոմբիական տոնը թավշիստները կհասցնեն տոնել առաջին եւ վերջին անգամ: Եթե ընդհանրապես դա էլ հասցնեն: Քանզի ցանկացած հաջորդ իշխանություն աղբարկղ կնետի պետական հեղաշրջումը փառաբանող այդ աբսուրդային «տոնը»: Բայց էլի մեկ բացառություն կա` դա կարող է պահպանվել, եթե Նիկոլին հաջողվի իշխանությունը փոխանցել Լեւոն Տեր-ՊետրոսյանինԲայց ծերուկի շանսերը, կարծես թե, այդքան էլ մեծ չեն: Եվ, օրինակ, ինչքան էլ թավշիստները կոկորդ պատռեն, աղոթքի պես կրկնելով, թե ՀՀԿ-ն եւ Ռոբերտ Քոչարյանի թիմը քաղաքականապես գոյություն չունեն, լուսանցքում են, եւ այլն, եւ այլն, դրանից բուն իրողությունը չի փոխվում: Գումարած դրան` նույն Նիկոլի ասուլիսից իմանում ենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը նրա հեռախոսազանգերին չի պատասխանել: Իսկ ժպտերեսիկ նախագահը, կարելի է ասել, որ թեեւ մեղմ, բայց անշեղորեն բարձրացնում է սեփական քաղաքական քաշըԻ դեպ, մի շատ հետաքրքիր ցուցիչ: Սերժ Սարգսյանը Շախմատի տանը հնչեցրեց ընդամենը կես նախադասություն` որ, երբ հարկ կհամարի, հրապարակավ հանդես կգա, եւ այդ կես նախադասությունը հանրային ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել, քան Նիկոլի չորսուկես ժամանոց ասուլիսըԻսկ այդ ասուլիսի հետ, կարծես թե, սուպերպոպուլիստ Նիկոլը մեծ հույսեր էր կապում: Բայց ստացվեց ինչպես միշտ` այդ ընթացքում նա հասցրեց այնքան «բլթոցներ» լույս աշխարհ բերել, որ միայն դրանց վերլուծությունը հազիվ տեղավորվի մի հաստափոր գրքում: Բայց մենք մազոխիստ չենք, որպեսզի այդքանն ուսումնասիրենք, եւ սադիստ չենք, որ դա հետո հրամցնենք մեր ընթերցողներին: Մեր ընթերցողները որպես ինքնուրույն մտածելու սովոր քաղաքացիներ, հենց իրենք կարող են բոլոր անհրաժեշտ եզրակացություններն անել այդ չուրսուկես ժամանոց ջուրծեծոցիի ցանկացած դրվագի մասին: Իսկ մենք միայն արձանագրենք, որ կարծես թե բոլոր ոլորտներում պետական հեղաշրջում իրականացրածների թիմը մոտենում է դեպի կրիտիկական կետը: Այդ թվում` արտաքին քաղաքական, ուր հաջողացրել են փչացնել հարաբերությունները ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Արեւմուտքի հետ, իսկ Արցախի հարցում այնպիսի շիլա են եփել, որից նույնիսկ սատանան գլուխ չի հանի, եւ ուզած-չուզած ցանկացած հաջորդ իշխանություն ստիպված է լինելու այդ շիլան թափել եւ հարցը սկսել զրոյից, ընդ որում` բավականին կտրուկ տարբերակներից: Ու թեեւ դա հղի է պատերազմի ռիսկերի ավելացումով, սակայն, երեւի թե, ինչպես կասեր Չերչիլը, պատերազմի ու խաայտառակության միջեւ խայտառակություն ընտրողը ստանում է ե՛ւ խայտառակություն, ե՛ւ պատերազմ: Եվ այստեղ էլ հետաքրքիր մի դետալ` գրանտակերաց դասը ու մասնավորապես տխրահռչակ Ստյոպիկ Սաֆարյանի ինստիտուտը, հիմա սկսել են վայ-հետազոտություններ, թե ինչու հայերը պատերազմն ավելի պոզիտիվ են ընկալում, քան խաղաղությունը: Այսինքն` ինտենսիվանում են ջանքերը, որպեսզի մեզ դարձնեն խայտառակություն նախընտրող: Բայց կարծում ենք, որ չեն կարողանա: Այս ազգավնաս թավշիստական ռեժիմի վերջի սկիզբն արդեն երեւում է:

ՆԻԿՈԼԸ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՍԵՔՍԱՊԱԹՈԼՈԳ-ՊՂԾԱԲԱՆ ԷԼ ԴԱՐՁԱՎ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА