ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Bloomberg. Թրամփի վարչակազմը Թայվանին թույլ է տվել 60 F-16 կործանիչ ձեռք բերել

22.03.2019 17:51 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
 Bloomberg. Թրամփի վարչակազմը Թայվանին թույլ է տվել 60 F-16 կործանիչ ձեռք բերել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը «լուռ համաձայնություն» է տվել Թայվանի՝ 60 F-16 կործանիչներ ձեռք բերելուն,- հաղորդում է Bloomberg գործակալությունը։

Նշվում է, որ Թրամփի օգնականները Թայվանի իշխանություններին խորհուրդ են տվել կործանիչները գնելու հայտ ներկայացնել, ինչը նրանք արել են «այս ամիս»։ Իսկ այժմ պետքարտուղարությունը և Պենտագոնը պետք է պաշտոնական հարցում հղեն ԱՄՆ Կոնգրես, որը 30 օրվա ընթացքում կարող է հաստատել կամ չեղարկել գործարքը։

Թրամփին արգելել են օգտագործել «Գահերի խաղեր»-ի արտահայտությունները

Bloomberg-ը ենթադրում է, որ կործանիչների ձեռքբերումը Չինաստանի ցասմանը կարժանանա, որը Թայվանն իր նահանգն է համարում։ Հոդվածի հեղինակները դժվարացել են պատասխանել հարցին՝ արդյոք ԱՄՆ-ն դա որպես «գլխավոր խաղաթուղթ» կօգտագործի Չինաստանի հետ առևտրային բանակցություններում, թե դա միան Թայվանի հետ հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ քայլ է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА