ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջոզեֆ Դանֆորդ. ԱՄՆ-ի եւ Թուրքիայի տարաձայնությունները, կապված С-400-ների հետ, բարդ հարց է

22.03.2019 16:54 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ջոզեֆ Դանֆորդ. ԱՄՆ-ի եւ Թուրքիայի տարաձայնությունները, կապված С-400-ների հետ, բարդ հարց է

ԱՄՆ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հուսով է, որ Վաշինգտոնը Թուրքիայի հետ, նրա կողմից ՀՕՊ С-400 ռուսական համակարգեր գնելու հետ կապված, վեճը կարգավորելու միջոց կգտնի։ Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով Reuters-ի հաղորդագրությունը, թե Պենտագոնը կարող է շուտով դադարեցնել առաջատար F-35 կործանիչների մատակարարումը Թուրքիային։

Թուրքիայի իշխանությունները շռայլորեն ֆինանսավորում են իսլամական հիմնադրամները

Թուրքիան F-35-երի մշակման ծրագրի մասնակիցներից է եւ մի շարք բաղադրիչներ է արտադրում այդ մեքենայի համար։ Ավելի վաղ Անկարան հայտարարել էր, որ մտադիր է մինչեւ 100 հատ նման ինքնաթիռ գնել։ Առաջին երկուսը թուրքական կողմին փոխանցվել էին 2018թ․ հունիսին՝ օդաչուներին եւ տեխնիկական անձնակազմին Լյուկի (Արիզոնա նահանգ) ԱՄՆ ՌԾ ուժերի բազայի վրա սովորեցնելու համար։Ենթադրվում է, որ օդաչուների վարժանքների ծրագրի ավարտից հետո այդ երկու F-35-ը կուղարկվեն Թուրքիա։ Դա, հավանաբար, տեղի կունենա այս տարվա նոյեմբերին։

Չնայած С-400-ների հետ կապված ԱՄՆ-ի դժգոհությանը եւ հնարավոր պատժամիջոցների մասին նախազգուշացումներին, Անկարան հայտարարել է, որ չի հրաժարվի ռուսական համակարգերից, որոնք Թուրքիային կմատակարարվեն մինչեւ այս տարվա վերջը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА