ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Յուվենտուսը» հրաժարվել է ԱՄՆ-ում հավաքից Ռոնալդուի պատճառով

21.03.2019 18:11 ՍՊՈՐՏ
«Յուվենտուսը» հրաժարվել է ԱՄՆ-ում հավաքից Ռոնալդուի պատճառով

«Յուվենտուսը» որոշում է կայացրել ամռանը կայանալիք ավանդական ուսումնամարզական հավաքը անցկացնել Ասիայում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխարեն, տեղեկացնում է New York Times-ը:

Ակումբը նման որոշում է կայացրել, քանի որ մտավախություն կա, որ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին կարող են ձերբակալել կապված բռնբարության գործի նախաքննության հետ: Ամերիկացի մոդել Քեյտրին Մայորգան մեղադրել էր պորտուգալացուն բռնության մեջ:

Ռոնալդուի որդին 5 խաղում 19 գոլ է խփել. նրան ցանկանում են «փախցնել» «Յուվենթուս»-ից (լուսանկար)

Այսպիսով, թուրինցիները Չեմպիոնների միջազգային գավաթի հանդիպումները կանցկացնեն Չինաստանում ու Սինգապուրում: Իսկ նրանց մրցակիցները կլինեն «Տոտենհեմը» և ՄՅՈւ-ն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА