ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռոնալդուն առաջինն է ողջունում ու շնորհակալություն հայտնում ինչպես ֆուտբոլիստներին, այնպես էլ մարզչական շտաբի բոլոր անդամներին.Էմրե Ջան

21.03.2019 18:05 ՍՊՈՐՏ
Ռոնալդուն առաջինն է ողջունում ու շնորհակալություն հայտնում ինչպես ֆուտբոլիստներին, այնպես էլ մարզչական շտաբի բոլոր անդամներին.Էմրե Ջան

«Յուվենտուսի» կիսապաշտպան Էմրե Ջանը խոսել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին: Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը զարմացած է պորտուգալացու պահվացքից:

«Կարող եմ ասել, որ Ռոնալդուն շատ հանգիստ տղա է: Նա իրեն աստղի կարգավիճակում չի զգում ու դա ինձ տպավորում է: Նա առաջինն է բոլորին ողջունում ու միշտ շնորհակալություն է հայտնում: Նա իրեն այդպես չի պահում միայն ֆուտբոլիստների հետ, այլ նաև մարզչական շտաբի բոլոր անդամների հետ: Մարդիկ անակնկալի կգան, եթե տեսնեն, թե որքան հասարակ տղա է Ռոնալդուն», – ասել է Ջանը Bild-ին տված հարցազրույցի ժամանակ:

Ռոնալդուն կանգնեցրել է Պորտուգալիայի հավաքականի ավտոբուսը 11-ամյա տղայի համար

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА