ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պյանիչը՝ հայաստանի ազգային ընտրանու դեմ խաղի մասին

21.03.2019 17:59 ՍՊՈՐՏ
Պյանիչը՝ հայաստանի ազգային ընտրանու դեմ խաղի մասին

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի առաջատարներից մեկը՝ «Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, խոսել է «Եվրո-2020»-ի ընտրական փուլում Հայաստանի ընտրանու հետ մարտի 23-ին կայանալիք մրցավեճից իր սպասելիքների մասին։

Միջազգային մամուլի արձագանքը Բաքվի եզրափակիչին Մխիթարյանի բացակայության լուրին

«Հայաստանի հավաքականի հետ առաջին հանդիպումն առանձնահատուկ կարևոր է, քանի որ հաղթանակը կարող է վստահություն հաղորդել։ Հայերն ու հույները հավանաբար կպայքարեն մեզ հետ խմբի առաջին 2 տեղերի համար և կփորձեն որակավորվել մայրցամաքի առաջնությանը։ Մեր նպատակն այս խաղերից 6 միավոր վաստակելն ու լավ մեկնարկելն է։

Հեշտ չի լինի եզրափակիչ փուլում հայտնվելը։ Մենք լավ ֆուտբոլ ենք ցուցադրում և անհամբերությամբ ենք սպասում ընտրական փուլի մեկնարկին։ Մենք լավ գիտենք, որ երբեք չենք մասնակցել Եվրոպայի առաջնությանը, ուստի մեծ տենչ ունենք հայտնվելու 2020 թվականի մրցաշարում։ Կներդնենք մեր հնարավորությունների առավելագույնը նպատակին հասնելու համար»,- Պյանիչի խոսքերը մեջբերում է Faktor.ba-ն։

Հավելենք, որ բոսնիացիները, թեև երբևէ չեն մասնակցել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի, մեկ անգամ հանդես են եկել աշխարհի առաջնությունում։ Դա 2014 թվականին էր, երբ այս ընտրանին դուրս էր մնացել արդեն խմբային փուլից՝ պայքարելով Արգենտինայի, Նիգերիայի ու Իրանի հավաքականների հետ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА