o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարձակվել է նախկին զոքանչի վրա, գլուխը հարվածել պատերին, սպառնացել դանակով, հափշտակել ոսկեղեն ու փախել

21.03.2019 19:58 ՔՐԵԱԿԱՆ
Հարձակվել է նախկին զոքանչի վրա, գլուխը հարվածել պատերին, սպառնացել դանակով, հափշտակել ոսկեղեն ու փախել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 62-ամյա կնոջ նկատմամբ դանակի գործադրմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ. ավազակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է նախկին փեսան։

Ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 20-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, Վանաձոր քաղաքի շենքերից մեկի շքամուտքում մոտեցել է նախկին կնոջ մորը՝ ծնված 1957 թվականին, հարվածելով նրան վայր է գցել գետնին, այնուհետեւ քարշ տալով տարել շքամուտք ու պահանջել, որ կինը բացի իրեն պատկանող, նույն շենքում գտնվող բնակարանի դուռը, ինչին կինը դիմադրել է:

Այնուհետեւ 43-ամյա տղամարդը կնոջ գլուխը հարվածել է պատերին, դանակով սպառնացել, ապա նրա պայուսակից վերցնելով բնակարանի բանալին՝ բացել դուռը, կնոջը քարշ տվել բնակարան, որտեղ ոտքերով եւ ձեռքերով, ինչպես նաեւ դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետեւ դանակը պահելով նրա պարանոցին՝ պահանջել ոսկեղեն ու գումար, ապա քաշել-ձգելով պոկել վերջինիս ոսկյա ականջօղերը եւ պարանոցի ոսկյա շղթան՝ կախազարդով:

Հարեւանների ահազանգով ժամանած ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի օպերատիվ խմբի կողմից տղամարդը վնասազերծվել է, իսկ 62-ամյա կինը, ստացած մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն:

Դեպքի առթիվ 2019 թվականի մարտի 20-ին Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով: Վարչության պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ: 62-ամյա կինը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել դեպքի շուրջ:

Կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են ոսկյա զարդերը, արնանման հետքեր, ինչպես նաեւ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը, վերցվել են նմուշներ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

2019 թվականի մարտի 20-ին, հանցագործությունը կատարելու կասկածանքով, ձերբակալվել է Լոռու մարզի բնակիչը՝ ծնված 1976 թվականին, ով հանդիսանում է տուժողի աղջկա նախկին ամուսինը:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА