ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով գաղտնալսումները կհետազոտվեն դռնփակ

21.03.2019 15:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով գաղտնալսումները կհետազոտվեն դռնփակ

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանի վերաբերյալ քրեական գործի քննությանը վերջինս դատարանում հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հիշեցնենք, որ Բաբայանը մեղադրվում է «Օլիմպավան» մարզական համալիրում 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Գործի քննության սկզբնական փուլում նա գտնվում էր կալանքի տակ, սակայն 2018 թվականի օգոստոսի 21–ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

«Այսօրվա իշխանությունը չունի տնտեսական օրակարգ, այն զրո է». Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ)

«Ես այդ դահլիճում չեմ եղել, մարդ չեմ ծեծել»,- ասաց Հարությունյանը:

Գործով տուժող ճանաչված Վյաչեսլավ Հարությունովն էլ հայտարարեց, որ ինքն իրեն տուժող չի համարում: «Էդուարդ Բաբայանն ինձ ծեծի չի ենթարկել»,- ասաց նա:

Հարությունովն առարկեց, որ դատական նիստը տեսանկարահանվի:

Ապա Հարությունովի պաշտպան Վահագն Բաբայանը միջնորդություն ներկայացրեց, որ նրա նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում ձեռք բերված ապացույցները դռնփակ քննվեն: «Հեռախոսային խոսակցությունների ընթացքում մարդիկ գտնվել են տանը, և Հարությունովը գործի հետ կապ չունեցող խոսակցություններ է ունեցել կնոջ, որդու հետ, որոնց ընթացքում հնչել են ոչ բարեհունչ արտահայտություններ, հայհոյանքներ»,- ասաց Վահագն Բաբայանը:

Վահագն Բաբայանը միջնորդություն ներկայացրեց նաև, որ տուժողի հարցաքննությունը ևս դռնփակ լինի:

Դատարանը պաշտպանի ներկայացրած միջնորդությունները բավարարեց մասնակի, դատական նիստի միայն մեկ մասը կլինի դռնփակ: Դատարանը դռնփակ կարգով կհետազոտի մասնավորապես սույն գործով ձեռք բերված գաղտնալսումները:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА