ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սխտորի այլ օգտակար հատկությունները

21.03.2019 18:46 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Սխտորի այլ օգտակար հատկությունները

 

Սխտորը շնչառական հիվանդությունների համար. իսկապաես զարմանալի է, որ դա կանխարգելում և բուժում է տուբերկուլյոզը, թոքերի բորբոքումը, հոսախտը(սաստիկ հարբուխը), բրոնխիտը, քրոնիկ բրոնխիալ հոսախտը, թոքերի հիպեմերիան, ասթման և կապույտ հազը: Տուբերկուլյոզի դեպքում խորհուրդ է տրվում սխտորը օգտագործել հետևյալ ձևով՝ օրական ուտել մեկ լրիվ գլուխ սխտոր: Բաժանեք դա տարբեր չափաբաժինների, այնպես որ կարողանաք որևէ մի ձևով սպառեք: Սխտորը ավելի լավ է օգտագործել հում կամ ջեռոցում թեթևակի բոված վիճակում: Նույնպես կարող եք պատրաստել սոուս ձվի դեղնուցով և բուսայուղով: Այս դեպքում պետք է խուսափեք զանգվածը եռացնելուց, որովհետև սխտորը կկորցնի իր շատ բուժիչ հատկությունները: Եթե տառապում եք բրոնխների որևէ հիվանդությամբ, ապա կարող եք պատրաստել հատուկ թուրմ: Անհրաժեշտ է միայն 200գր. սխտոր, 700 գր. զտած շաքարավազ և 1000 գր. ջուր: Եռացրեք ջուրը սխտորի հետ միասին և այնուհետև ավելացրեք շաքարավազը: Խմեք այս թուրմից օրական 3 ճաշի գդալ: Քրոնիկ բրոնխիտի դեպքում կարող եք պատրաստել սխտորի էքստրակտ: Վերցրեք շիշ, մեջը լցրեք 40 գր. լավ լվացված, փոքր մասերի բաժանված սխտորը և վրան ավելացրեք 100գր. 90%-ոց սպիրտ (կափարիչը պետք է լավ փակվի): Թողեք 5 կամ 6 օր, այնուհետև քամեք: Խորհուրդ է տրվում խմել այս խառնուրդը ամեն օր մեկական բաժակ: Դա կարելի է պահել երկար ժամանակ: Կարող եք օգտագործել նույն պատրաստուկը հոսախտի և ասթմայի դեպքում: Այս դեպքում խմեք 15-30 կաթիլ ավելացնելով տաք ջրին: Եթե սխտորի համը և հոտը ձեզ շատ ուժեղ է թվում, ապա կարող եք մի փոքր ավելացնել անանուխի էքստրակտ: Սա կփոխի սխտորի բուժիչ հատկությունը: Կարելի է օգտագործել սխտորը արտաքին գործածության համար, ինչպիսին է որովայնին տաք թրջոցալաթ դնելը՝ մրսածությունը թեթևացնելու համար: Դա նույնպես հնարավոր է օգտագործել թունավոր կենդանիների խայթոցների դեպքում: Փոքր քանակությամբ սխտորը կարող է օգնել պայքարել գորտնուկների դեմ: Գորտնուկները կպոկվեն անցավ: Որոշ մարդիկ օգտագործում են դա ատամնացավի դեմ պայքարելիս՝ դնելով մի փոքր կտոր ցավող ատամի վրա: Շատ կարևոր է իմանալ, որ սխտորը բուժում է փորկապությունից առաջացող թութքը և ականջի ցավը: Փորկապության և թութքի դեպքում եռացրեք ջուրը բավարար քանակությամբ սխտորով և լցրեք թուրմը այնպիսի ամանի մեջ, որից կկարողանաք շնչել գոլորշին: Դուք կարող եք շնչել գոլորշին մինչև ջրի սառելը: Ականջի ցավի համար սխտորի մի պճեղից քամեք մի քիչ հյութ և 1 կամ 2 կաթիլ կաթեցրեք ցավող ականջը:

«Օգտակար» սմուզին նույնքան շաքար է պարունակում, որքան կրեմով 8 փքաբլիթը. հետազոտություն

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА