o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սպիտակ տան նախկին պաշտոնյան Կոնգրեսին կփոխանցի նախագահի մասին նոթերով անձնական օրագիրը

21.03.2019 18:04 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սպիտակ տան նախկին պաշտոնյան Կոնգրեսին կփոխանցի նախագահի մասին նոթերով անձնական օրագիրը

Սպիտակ տան հաղորդակցությունների գծով նախկին տնօրեն և նախագահ Դոնալդ Թրամփի վստահված անձ Հոուփ Հիքսը համաձայնել է համագործակցել հետաքննության հետ, որը վարում է Դեմոկրատական կուսակցությունը՝ ԱՄՆ նախագահի հետ կապված։ Այս մասին,- հաղորդում է CNN-ը։

ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք ՀՀ ներքաղաքական զարցացումների մասին եւ շնորհակալություն հայտնել ՀՀԿ-ին ցուցաբերած աջակցության համար. Արմեն Աշոտյան

Նա մտադիր է հետաքննության համար փաստաթղթերը փոխանցել ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արդարադատության հանձնաժողովին։ Կոնգրեսականները փորձում են պարզել՝ արդյոք Դոնալդ Թրամփը խոչընդոտել է արդարադատությանը։ Փաստաթղթերը վերաբերում են նրա նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի կեղծ ցուցմունքին, FBI-ի նախկին տնօրեն Ջեյմս Քոմիին աշխատանքից հեռացնելուն, Թրամփի մասնակցությանը «լռեցնելու մեխանիզմներին»՝ ռուսական կառավարության հետ ենթադրյալ կապերի առումով։

Հանձնաժողովը Հիքսից պահանջել է ամենը, ինչը կարելի է «անձնական աշխատանքային օրագիր, մատյան կամ նոթերի այլ գիրք անվանել՝ օրվա ընթացքում իրադարձությունների գրառմամբ»։ Փաստաթղթերի թեմատիկան անձամբ Թրամփին պետք է վերաբերվի, նրա նախընտրական քարոզարշավին, շտաբին կամ նախագահի վարչակազմին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА