ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում

21.03.2019 10:59 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիները մեկ այլ ավտոբուսով տեղափոխվում են Հայաստան (ֆոտո)

Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց և մառախուղ:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА