o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մրցութային ակնարկ. Ղրիմի Սուրբ Խաչ վանական համալիրը

20.03.2019 23:32 ԹԵՄԱ
Մրցութային ակնարկ. Ղրիմի Սուրբ Խաչ վանական համալիրը

Հիշեցնենք, որ “Ղրիմի բարեկամների ակումբի”  միջազգային ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչությունը  Ղրիմի Հանրապետության գործարար եւ մշակութային  կենտրոնի հետ համատեղ, “Տարածաշրջանայինգիտակրթական կենտրոնների միավորում”  ՀԿ-ի և  ՛՛Կոմսոմոլսկայա պրավդա վԱրմենիի՛՛ թերթի աջակցությամբ, հայտարարել են  ՛՛Ես սիրում եմ Ղրիմը՛՛ ստեղծագործական ակնարկի մրցույթ ՝ նվիրված Ղրիմի Ռուսաստանի հետ վերամիավորման 5-ամյակին: Մրցույթը կտեւի մինչեւ մարտի 22-ը:

Հրդեհ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակա գետնանցումում

Մրցույթի ամենահաջողված աշխատանքները ներկայացնում ենք ընթերցողներին:

Պատմական տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանը մշտապես ենթարկվել է օտար նվաճողների (արաբներ, սելջուկ-թուրքեր, մոնղոլներ և այլն) կրկնվող արշավանքների։ Այս իրավիճակում հայերը փրկություն որոնում էին այլ երկրներում, որտեղ էլ հիմնադրում էին հայկական գաղթավայրեր։ Միջնադարում ամենամեծ բնակչություն ունեցող  և հայ մշակույթի պատմության մեջ մեծ դեր կատարած նշանավոր գաղթավայրերից է Ղրիմ թերակղզու հարավ-արևելյան ծովափը, որը երբեմն օտարների կողմից անվանվել է նաև «Ծովային Հայաստան»[1] ։

Ղրիմի հայկական գաղութը հայտնի էր դեռևս XI դարից, սակայն բարգավաճման հասավ XIV-XV դարերում, երբ հայերը սկսեցին զանգվածաբար գաղթել օտար երկրներ, այդ թվում նաև Ղրիմ, մոնղոլական արշավանքներից հետո։

Այնտեղ, որտեղ բնակություն էին հաստատում հայերը, ամենուրեք կառուցում էին բերդեր, վանքեր, դպրոցներ, ստեղծում արհեստավորական միություններ, և զբաղվում առևտևով։ Նոր բնակավայրում հայերը շարունակում էին զարգացնել ազգային մշակույթը, և զուգահեռաբար ազդեցություն էին ունենում տեղի մշակութային զարգացման վրա։ Հիմնադրված դպրոցներում ուսումնասիրում եին արվեստ ու գիտություն։ Միաժամանակ հայերը սերտ տնտեսական ու մշակութային կապեր հաստատելով տեղի բնակչության և բնակություն հաստատած այլ ժողովութդների հետ, ընդարձակում էին իրենց մտահորիզոնը, յուրացնում էին իրենց նոր հարևանների կյանքի ու մշակույթի տարբեր բնագավառների նվաճումները։ Հայերը Ղրիմ էին գաղթել Հայաստանի տարբեր նահանգներից, հետևաբար իրենց հետ բերել էին հայկական մշակույթի տարբեր բնագավառներ, որոնց էլ հաղորդակից էին դարձնում տեղի բնակչությանը։

Ղրիմի հայկական գաղությը իր գոյությունը պահպանել է ավելի քան յոթ դար և որպես ժաթանգություն թողել է բաղմաթիվ հայագիր հուշարջաններ, խոշոր մատենագրական նյութեր և ճարտարապետական հրաշալի կոթողներ[2]։

Ղրիմում ամենահայտնի կրոնական, պատմական և ճարտարապետական արժեք ունեցող միջնադարյան կոթողը Սուրբ Խաչ եկեղեցին է, որ դարեր շարունակ, համարյա անըբդհատ, եղել է տեղի հայ առաքելական եկեղեցու աթոռանիստը։ Այն գտնվում է Հին Ղրիմ քաղաքից 3,5 կմ հեռավորության վրա գտնվող Գրիցյա լեռան լանջին։

Սուրբ Խաչ Ճարտարապետական համալիրը կառուցվել է հինգ հարյուրամյակների ընթացքում, և կոնկրետ թե ում կողմից՝ հայտնի չէ ։ Վանքը ծաղկում է ապրում XVII-XVIII դարերում: Սուրբ Խաչի պահպանված ամենավաղ հիշատակությունը վերաբերում է 1375թ.։ XVIII դարի վերջում վանական համալիրը անկում է ապրում, որը պայմանավորված էր 1778 թվականին ղրիմահայերի դեպի Ազով տեղաշարժով:

Վանքը կառուցվել է լեռան լանջին, և հաշվի առնելով տեղանքի ռելիեֆը, վանական համալիրի շինությունները գտնվում են տարբեր մակարդակների վրա: Ամենաբարձր կետից ամենացածր կետը տերբերությունը հինգուկես մետր է: Կառույցների աստիճանավորված դիրքը ստեղծում է մեծը փոքրի վրա ազդեցություն:

«Ասելիք շատ կա, բայց դեռ ժամանակը չէ». Տարոն Մարգարյան

Սուրբ Խաչ վանական համալիրի գլխավոր դիրք է զբաղեցնում Սուրբ Նշան տաճարը, որը կառուցվել է 1358 թվականին։ XVII դարի ճանաչված ղրիմահայ տաղերգու, գրիչ, ուսուցիչ Ստեփանոս Թոխատեցին իր 1607 թ. գրված հիշատակարանում ասում է, թե սուրբ Նշանը, ինչպես նաև Կաֆայի (Թեոդոսիա) Սուրբ Օքսենտ և Սուրբ Քառասունք եկեղեցիները կառուցել է Հովհաննես Սեբաստացին իր եղբայրների՝ պարոն Հակոբի և Ղազարոս գրամարտիկի աջակցությամբ[3]։

Ղրիմի միջնադարյան ձեռագրերում նշվում է, որ Հովհաննեսը Փոքր Ասիայի Սեբաստիա շրջանից էր: Նա բարձրաստիճան հոգևորական գործիչ էր և Ղրիմի աթոռակալ առաջնորդը, իսկ մահից հետո թաղվել է Վանքի գավիթում[4]:

Սուրբ Նշան եկեղեցու կառուցումից հետո ողջ վանքը սկսում են կոչել այդ անունով: Այդ անունով Է այն հանդես գալիս XVII դարի հիշատակարանների և վիմագիր արձանագրությունների մեծ մասում։ Հիշատակարանները և վանական շինությունների պատերին փորագրված տասնյակ վիմագրությունները, որոնցում վանքի երկու անուններն Էլ հանդիպում են, ապացուցում են, որ Սուրբ Խաչը և Սուրբ Նշանը միևնույն հուշարձանն Է։ Հուշարձանի հնագույն տնունր Սուրբ Խաչ Է։ Սուրբ Նշան անունը, որպես ընդհանուր վանքի անուն, շրջանառության մեջ Է մտնում միայն համանուն եկեղեցու կառուցումից հետո։

Վանքում ժամանակին գոյություն է ունեցել Սուրբ Խաչ անունով ինչ-որ սրբություն, որն էլ իր անունն է տվել վանքին։ 1778 թ. ռուսական կառավարության կազմակերպած Ղրիմից Քրիստոնյա ժողովուրդների՝ հայեր և հույներ, արտագաղթեցման ժամանակ հայերը իրենց հետ տանում են ինչպես անձնական գույքն ու արժեքները, այնպես էլ եկեղեցական կահկարասին, գրքերը, սրբությունները։

Հաստատվելով Դոնի մերձափնյա տարածքներում, նրանք հիմնում են Նոր նախիջևան քաղաքը շրջակա հինգ գյուղերով հանդերձ։ Այստեղ մի նոր եկեղեցի են հիմնադրում Ղրիմյան նույն եկեղեցու անունով և նախորդի ունեցվածքը տրվում է նորակառույցին։ Հայերը, գաղթի ժամանակ, իրենց հետ տարել են նաև Սուրբ Խաչ անունով հնագույն խաչքար, որը, համաձայն ավանդության, բերված է եղել Հայաստանից առաջին վերաբնակների կողմից և դարեր շարունակ պահվել է Սուրբ Խաչ վանքում։ Նոր տեղում խաչքարը տեղադրվում է միևնույն անունը կրող նորակառույց վանքում[5]։

Վանքը նման է ավելի շուտ ահեղ ամրոցի, քան խաղաղ մենաստանի Հիմնական կառույցները ներփակված են մեկ ընդհանուր համակարգի մեջ, որի աչքի ընկնող մասը զբաղեցնում են եկեղեցին և գավիթը։ Սուրբ նշանը կենտրոնագմբեթ, արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ՝ խաչաձև կառույց է։ XIV դարի երկրորդ կեսին դրան արևմուտքից կցվել է գավիթը։ Սա զույգ կենտրոնական մույթերով, երկթեք տանիքով, արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ՝ եռանավ, թաղակապ կառույց է, որի վրա հարավ-արևելյան անկյունում բարձրանում է ուղղանկյուն կտրվածք ունեցող դիտաշտարակը:  Գավիթի արևմտյան կողմում տարածվում է մեծ կամ կենտրոնական ներքին բակը, որը արևմուտքից սահմանափակվում է սեղանատան երկսրահ կառույցով[6]։

«Յուրաքանչյուրն իրեն դնում է գիտունիկի տեղ ու փորձում մեկնաբանել Սահմանադրությունը». Սերժ Սարգսյան (Տեսանյութ)

Հիմնադրման պահից ի վեր վանքը մեծ դեր է ունեցել ղրիմահայերի հոգևոր կյանքում: Ղրիմի թուրքերի գրավումից հետո 1475 թվականին դարձել է ղրիմահայերի գլխավոր կրոնական, քաղաքական և մշակությանին կենտրոններից մեկը, որի համբավը հայտնի էր անգամ Ղրիմի սահմաններից դուրս: ուրբ խաչը ուխտավայր էր տարբեր երկրների հայերի համար: Այստեղ էր գտնվում եպիսկոպոսական աթոռը:

Բավականին մեծ համբավ ուներ վանքի հոգևոր դպրոցը, որի գործունեությունը սկսած XIV դարից, աննշան դադարով, շարունակվել է մի քանի հարյուրամյակ: Երկար տարիներ ապրել և իրենց գործունեությունն են ծավալել հայկական մշակույթի ականավոր գործիչներ, ինչպիսիք բանաստեցծ Ստեփանոս Թոխատեցին էր, մանրանկարիչներ և դպիրներ Գրիգոր Սուքիասյանցը, Մարտիրոս Ղրիմեցին և այլոք[7]:

Հարյուրամյակների ընթացքում ավնքում իրենց հետքն են թողել և այստեղ աշխատել են ճարտարապետներ, բանաստեղծներ, նկարիչներ, մանրանկարիչներ: Միջնադարյան մանրանկարների մնացորդները մինչև հիմա պահպանվել են վանքի տաաճարի պատերին, իսկ ձեռագրերի մեծ մասը, զարդարված մանրանկարներով, պահպանվում է Երևանում Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում:

XIX դարի երկրորդ կեսին վանքում հաճախ էր լինում աշխարհահռչակ շովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: 1889 թվականին Այվազովսկին նկարում է վանքի կառավարչի, վանահայր Ստեփան Խորենի դիմանկարը, որը այժմ պահվում է Ֆեոդոսիայի պատկերասրահում: XX դարի սկզբին վանքի մի քանի նկարներ է արել Վիկտոր Զարուբինը, բազմաթիվ անգամներ իր նկարներում վանքը պատկերել է ֆեոդորովիչ Բոգաևսկին[8]:

Սուրբ Խաչը բազմիցս նորոգվել է և վերակառուցվել։ 1694 թ. հոգևոր առաջնորդ Հակոբ արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ վանքի հարավային կողմում մենաստան է կառուցվում։ Այն իրենից ներկայացնում է փոքր ներքին բակը շրջափակող ծնկաձև երկհարկ շինություն։ Մենաստանը վանքի հիմնական մասից անջատված է բարձր միջնապատով։ 1751 թ. Սուրբ Խաչն ամբողջությամբ վերանորոգվում է, իսկ 1778 թ. բռնագաղթից հետո՝ բարձիթողի մատնվում։

1795 թ. արքեպիսկոպոս Հովսեփ Արղության-Երկայնաբազուկը, դիմում է Մոսկվայի հայությանը, խնդրելով աջակցել վանքի նորոգման և կահավորման հարցում։ Նա արդեն նախապես սպասք և հանդերձներ էր ձեռք բերել Նախիջևանից և Աստրախանից, ուղարկել Սուրբ Խաչ և, նախաձեռնել էր նաև շինարարական աշխատանքներ[9]։

Սուրբ Խաչում լուրջ շինարարական աշխատանքներ են ծավալվում 1890 ականներին՝ վարդապետ Խորեն Ստեփանեի նախաձեռնությամբ: Սոցիալիստական հեղափոխության հաղթանակից հետո Ղրիմի կառավարական մարմինները առաջարկում են քանդել վանքն ու օգտագործել շինանյութը։ Հուշարձանների պահպանությամբ զբաղվող մարմիններին մի կերպ հաջողվում է համոզել իշխանություններին, որ վանքը պատմական մեծ արժեք է ներկայացնում և կարող է օգտագործվել այլ նպատակներով։

«Գերմիոնա» կրթահամալիրը ` առանձին մոլորակ

1930-ականներին վանքի տարածքում պիոներական ճամբար է բացվել, ինչի առիթով էլ վերականգնվել են բնակելի շինությունները։ Հայրենական պատերազմի ընթացքում Սուրբ Խաչը խիստ վնասվում է։ Ավերվում են մենաստանի շենքը և հյուրատունը։ Հիմնական կառույցներն անվնաս են մնում։ 1993 թ. Սուրբ Խաչում սկսվել են կանոնավոր վերականգնողական աշխատանքներ, որոնք մինչև օրս էլ շարունակվում են։

2002 թ հուլիսի 23-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետության նախարարների խորհրդի որոշմամբ Սուրբ Խաչ վանքը վերադարձվել է Հայ առաքելական եկեղեցուն։

2008 թվականին լայնորեն նշվում էր վանքի հիմնադրման 650 ամյակը։ Այդ օրերին իրականացվել է Հին Ղրիմի ճանապարհների վերականգնման լայնածավալ աշխատանքներ։ 2008թ հուլիսի 25-28-ը վանքի ներսում անցկացվել է առաջին միջազգային գիտաժողովը «Ղրիմի հայերը երեկ, այսօր, վաղը» խորագրով։ Հուլիսի 29-ին տեղի ունեցավ Ղրիմի հայերի միավորման տոնակատարությունը, որին մասկցում էին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ սրբազանը և Հայաստանի հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը[10]։

Հյաերին Ղրիմի հետ շատ բան է կապում։ Այստեղ մեր ազգի 1000 ամյակների պատմության հետքերն են, մշակութային մեծ արժեք ներկայացնող հուշակոթողները։ Ներկայումս Ղրիմը գտնվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում՝ իր պատմական հայրենիքում։ Հայերը մեծ դերակատարում են ունեցել Ղրիմի Ռուսաստանին միանալու հարցում։ Ակտիվ մասնակցություն են ունեցել ռեֆորմների կազմակերպման ու իրականացման գործում։ Ղրիմի հայկական համայնքի ներկայացուցիչները մանակցել են Ղրիմի նոր Սահմանադրության ստեղծմանը։

Ռուսական իրավական դաշտ մտնելուց հետո ստեղծվում է հայկական տարածքային ազգա-մշակութային ինքնավարություն, որը Ռուսաստանում համայնքի ընդունված ձև է։ Այն շատ արդյունավետ է ու շատ ճիշտ սահմանված, քանի որ ուղղված է սովորույթների ու ավանդույթների, լեզվի, մշակույթի, կրոնի, հուշարձանների պահպանման ու մնացած մի շարք այլ երևույթների վերակենդանացմանն ու զարգացմանը: Ռուսաստանին միավորման օրվանից Յալթա առափնյա քաղաքում ամեն տարի անց է կացվում «Ծովային Հայաստան» անունը կրող փառատոնը: Ղրիմ թերակղզու բոլոր եկեղեցիներում, այդ թվում նաև Սուրբ Խաչ վանքում, նշվում են բոլոր եկեղեցական տոները։ Պետությունը նաև միջողներ էր հատկացրել Սուրբ Խաչ վանքը հերթական անգամ վերակառուցելու համար[11]։

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի

Պատմության և իրավագիտության ֆակուլտետ մագիստարատուրա II կուրսի ուսանողուհի

 Սյուզաննա Շահինյան

 

Մրցույթի պայմաններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://iravunk.com/news/78532

[1]Ա.Աբրահամյան, Խաչատուր երեց Կաֆայեցու տարեգրությունը. Էջմիածին. Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, Ա (1), 1944, էջ 40 ։

Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքի հրդեհը մարվել է

[2] Էմմա Կորխմազյան, Ղրիմի Հայ մանրանկարիչ Առաքելը, Ե., 1962։

[3] Տաթևիկ Սարգսյան, Ղրիմի Սուրբ Խաչ Վանքը և նրա նորահայտ վիմագրերը, Պատմա-բանասիրական հանդես, № 2-3. 1999, էջ 312։

[4] А.М. Байбурдский, А.Д. Тимиргазин, Музей монастыря Сурб Хач в восточном Крыму, с. 80, http://armenianlegacy.eu/files/architecture/bayburtsky.pdf, 16,03,2019, 22։05.

[5] Տաթևիկ Սարգսյան, նշվ. Աշխ., էջ  315։

[6] Ֆ. Բաբայան,  Ղրիմի Ս. Խաչ Վանքի Պեղումների Մասին, էջմիածին,Պաշտօնական Ամսագիր Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի, N 1015, 2017, Էջ 62։

[7] Յու. Ա. Թամանյան, Ղրիմի Սուրբ Խաչ վանքը, Էջմիածին, Պաշտօնական ամսագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի, ԻԵ (Է-Ը), 1969,  էջ 61։

Հրդեհ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու տարածքում. տեսանյութ

[8] Ф. С. Бабаян, Э. М. Корхмазян , Археологические изыскания монастырей с. Хач и с. Степанос, с. 277, http://hpj.asj-oa.am/4738/1/1999-1(275).pdf, 16.03.2019, 21.45.

[9] Տաթևիկ Սարգսյան, նշվ. Աշխ., էջ  320։

[10] А.М. Байбурдский, А.Д. Тимиргазин, նշվ. աշխ., էջ 83։

[11] Հատված «Ղրիմի հայ համայնքի» և «Ղրիմյան հայրենադարձների՝ հայերի, բուլղարացիների, հույների ու գերմանացիների» հասարակական միության նախագահ Վաղարշակ Միսակի Մելքոնյանի dalma.news կայքին տված հարցազրույցից, http://dalma.news/am/ghrim-50-haykakan-ekegheci-patmakan-hayreniqi-daravor-patmutyan-armatner/ , 18.03.2019, 20.55:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА