ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների 2-րդ ակադեմիական ֆորումին

20.03.2019 18:53 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանը մասնակցում է Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների 2-րդ ակադեմիական ֆորումին

2019 թ. մարտի 20-22-ը Բոլիվիայի մայրաքաղաք  Լա Պասում բացվեց  Հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ակադեմիական ֆորումը, որտեղ այս տարի Հայաստանը ներկայացնելու են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն ՎԱՀԱՆ ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆԸ  և ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող ԱՐՍԵՆ ԲՈԲՈԽՅԱՆԸ:

«Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք». օպերային թատրոնի աշխատակիցների ցույցը` կառավարության դիմաց (Տեսանյութ)

Image may contain: one or more peopleՀնագույն քաղաքակրթությունների ֆորումը, որը ստեղծվել է 2016 թ. Հունաստանի և Չինաստանի նախաձեռնությամբ, հանդիսանում է մշակութային համագործակցության և երկխոսության հարթակ, որը նպատակ ունի նպաստելու մշակութային արժեքների պաշտպանությանը և պահպանմանն ուղղված համագործակցությանը: Ֆորումի հիմնադիր անդամներն են նաև Բոլիվիան, Եգիպտոսը, Իրաքը, Իրանը, Իտալիան և Պերուն, ինչպես նաև Հնդկաստանն ու Մեքսիկան՝ դիտորդի կարգավիճակով: 2018 թ. հուլիսի 13-ից Հայաստանը հանդիսանում է կազմակերպության լիիրավ անդամ:

«Սփյուռքին նման պատգամ ուղարկելը, թե մենք ձեզ պետք չենք, շատ տգեղ է». սփյուռքահայ (Տեսանյութ)

Այս ֆորումին Հայաստանը ներկայացնող պատվիրակները՝ Վահան Տեր-Ղևոնդյանը և Արսեն Բոբոխյանը, զեկուցելու են հետևյալ թեմաներով. Վահան Տեր-Ղևոնդյանը՝ Հին հայերենը՝ որպես մշակույթի փոխանցման հզոր միջոց, իսկ  Արսեն Բոբոխյան՝ Անդերից մինչև Հիմալայներ՝ հայկական լեռների վրայով. բարձր լեռնային մշակութային ժառանգության առաջընթացները և մարտահրավերները:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА