ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԵՎՐՈ-2020-Ի ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ

20.03.2019 22:20 ՍՊՈՐՏ
ԻՆՉ ՍՊԱՍԵՆՔ ԵՎՐՈ-2020-Ի ԸՆՏՐԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարտի 23-ին սկսում է Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումները: Այդ օրը մեր ընտրանին մրցակցի հարկի տակ ուժերը կչափի Բոսնիայի եւ Հերցեգովինայի թիմի հետ: Մարտի 26-ին, արդեն Երեւանում, Հայաստանի հավաքականը կխաղա Ֆինլանդիայի ընտրանու հետ:

Որոշ ֆուտբոլիստներ ստիպված են լինելու հեռանալ.Զիդան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք պետք է նախապատրաստվեն այս հանդիպումներին: Որպեսզի հասկանանք, թե ինչ սպասելիքներ կարող ենք ունենալ այս ընտրական փուլի մեկնարկային հանդիպումներից, նախ հասկանանք, թե ինչ կադրային խնդիրներ ունի հավաքականըՊաշտպանությունում ինչպես միշտ լուրջ խնդիրներ կան, չկան ֆուտբոլիստներ, որոնք խաղային պրակտիկայի խնդիր չունեն, եւ ոչ էլ առանձնապես լավ մարզավիճակում գտնվողներ կան: Այստեղ մնում է հույսը դնել փորձառության վրա, եթե այդ տերմինը տեղին է մեր հավաքականի պարագայում: Ինչեւէ, ընտրության սահմանափակ հնարավորությունն այլ տարբերակ չի թողնումԹիմի շարժիչ ու հարձակման գլխավոր ուժ Հենրիխ Մխիթարյանի վրա է նաեւ կիսապաշտպանության գծի ողջ պատասխանատվությունը: Մխիթարյանը լավ մարզավիճակում է, բայց միանգամայն հստակ է, որ նա միայնակ ոչինչ անել չի կարող: Մխիթարյանն այս առումով արդյունավետ համագործակցում է Մարկոս Պիզելիի հետ, բայց նա վնասվածք ունի եւ թիմին օգնել չի կարողանա: Բայց հաշվի առնելով, որ Հենրիխի խաղամակարդակն ու պատրաստվածությունը բոլորովին այլ մակարդակի վրա են՝ հավաքականի մյուս ֆուտբոլիստների համեմատությամբ, ուստի, ում հետ էլ փորձի նա կառուցել խաղը, կարելի է ակնկալել, որ էֆեկտիվություն կլինի, եթե միայն Մխիթարյանի խաղը ստացվիԻսկ ահա հարձակման գծում եղած խնդիրներն անլուծելի են մնացել: Առաջ քաշված՝ մաքուր հարձակվողի դիրքում կարելի է դիտարկել Ալեքսանդր Կարապետյանին, բայց այստեղ էլ խնդիրը լուծված համարել չի կարելի: Նույնը կարելի է ասել Նորբերտո Բրիասկո Բալեկյանի պարագայում: Այս դիրքում ամենալավ կատարողը Յուրա Մովսիսյանը կարող էր լինել, բայց ֆուտբոլիստն ունի թիմին օգնելու ահռելի ցանկություն եւ խաղային պրակտիկայի ահռելի բացակայությունԵվ վերջապես՝ ամենակարեւոր ու խոցելի դիրքը՝ դարպասապահը: Հավաքական են հրավիրվել հինգ դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Արամ Հայրապետյան, Անատոլի Այվազով, Հենրի Ավագյան, Գրիգոր Մելիքսեթյան: Հնարավոր բոլոր տարբերակները ներառվել են հայտացուցակում, բայց, ցավոք, պետք է նշել որ, որ գոնե մեկ լիարժեք հուսալի տարբերակ այս պահին չկաԻսկ թե ինչպես իրավիճակից ելք կգտնի գլխավոր մարզիչը, ցույց կտան հավաքներն ու վերջնական հայտացուցակը:

Երբ են ձեւավորվել առաջին ֆուտբոլային ակումբները

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА