ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հուրախություն բոլորիս` Օրբելյանը դեռ չի հուսահատվում». Լիպարիտ Ավետիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

20.03.2019 22:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հուրախություն բոլորիս` Օրբելյանը դեռ չի հուսահատվում». Լիպարիտ Ավետիսյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հայաստանում տեղի ունեցող մշակութային բարդ իրավիճակի` լուծարվող Մշակույթի նախարարությունից մինչեւ Օպերային թատրոնի շուրջ անվերջ խոսակցություններին «Իրավունքի» հետ զրույցում անդրադարձել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ, տենոր ԼԻՊԱՐԻՏ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ: Ըստ զրուցակցի, Օպերային թատրոնի հաճախակի քննադատությունների կիզակետում հայտնվելը բնական է:

«Պատերազմ, թե խաղաղության» փոխարեն Վենետիկի Բիենալե կմեկնի «Հեղափողությունը» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ ՉԷ ԼԻՆԵԼ ՄԵԾ ԳԻՏՈՒՆ»

Նախ, կարծում եմ` նորմալ է, մի Հայաստան, մի մեծ հայ ազգ` Սփյուռքի հետ միասին, եւ մեկ մայր թատրոն, այդպես էլ պետք է լիներ: Իմանալով այլ երկրների թատրոնների փորձը, դժվարանում եմ դատել ե՛ւ Մշակույթի նախարարությանը, ե՛ւ մեր թատրոնի ղեկավարությանը:

- Լիպարիտ, այս ընթացքում ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը կասկածի տակ դրեց Կոնստանտին Օրբելյանի կենսագրությունը, ասելով, որ այնտեղ բացառիկ որեւէ բան չկա:

«Մնում եմ իմ համոզմանը, այսօր ժամանակը չէ, որ Մշակույթի նախարարությունը միացվի այլ գերատեսչության». Սոֆյա Հովսեփյան

- Կոնստանտին Օրբելյանը մեր ոլորտում մեծ ընկերներ ունի, որոնք շատ սիրում են եւ Օրբելյանի «խաթեր» գալիս են Հայաստան` մատչելի գումարերով, շատ հաճախ` առանց որեւիցե գումարի, փոխարենը միայն վճարում են նրանց ճանապարհածախսը, եւ այդ մարդիկ գալիս են, մեծ սիրով ու ոգեւորությամբ ուզում են օգնած լինել մեր մշակույթին, մեր թատրոնին եւ Օրբելյանին: Մեր հայ ազգը սիրում է քննադատել, դա ամենահեշտ բանն էպարզապես քննադատելու համար պետք չէ լինել մեծ գիտուն: Որպես երիտասարդ երգիչ, որն աշխատում է թատրոնում 2013 թվականից, ասեմ, որ մաեստրո Օրբելյանի համար շատ դժվար է, նա այդ հսկայական մեխանիզմը չի կարող միանգամից փոխել: Ժամանակ տվեք նրան, փորձեք օգնել, աջակցել, որպեսզի այն մթնոլորտը, որ ուզում է ստեղծել թատրոնում, կարողանա իրականություն դարձնել: Հասկանալի է, Օրբելյանը բոլորի հետ փորձում է խաթրով կամ լեզու գտնելով, որեւիցե մեկին չվիրավորելով անել դա, բայց, կներեք, Օպերային թատրոնի մեխանիզմը փտած է` վատ վիճակում է, եւ Օրբելյանի համար շատ դժվար է ամենը վերցնել եւ մեկ տարվա մեջ փոխել:

Կոնստանտին Օրբելյանն ու Պլասիդո Դոմինգոն հանդիպել են ԱՄՆ-ում

«ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ ԲՐԵՆԴ Է ՄԵԶ ՀԱՄԱՐ»

Բայց, կարծես թե, պարոն Օրբելյանը այդքան էլ ուշադրություն չի դարձնում այդ խոսակցություններին եւ փորձում է իր քայլերով աշխարհին ճանաչելի դարձնել մեր Օպերային թատրոնը:

- Այո, եւ հուրախություն բոլորիս, որ Օրբելյանը դեռ չի հուսահատվում, եւ թող իր օպտիմիզմը` դրական էմոցիաները երկար շարունակվեն, ու մի գուցե մեր երկրի ղեկավարությունը, մեր ոլորտի դեմքերը, կկարողանան «լեզու գտնել», զրույցի նստել նրա հետ: Պարզապես պետք է կարողանան ճիշտ գնահատել այդ մարդու հնարավորությունները եւ, կոպիտ ասած` օգտագործել ի նպաստ մեր երկրի ու մշակույթի համար: Կոնստանտին Օրբելյանը բրենդ է մեզ համար, չեմ ուզում եւ իմ գործը չէ դատել, թե ինչպիսի դիրիժոր է, կամ երաժիշտ է նա, ես այդ մարդուն ընդունում եմ որպես թատրոնի ղեկավար, որը մարքեթինգի առումով օպերայի համար անում է շատ կարեւոր եւ մեծ աշխատանք: Մնում է նրան ճիշտ գնահատեն եւ համագործակցեն, որովհետեւ դա ի օգուտ մեր երկրի համար է: Ցավոք, մեր ազգի բնավորության գիծ է տարբեր ճամբարների բաժանված լինելը, բայց, ի վերջո, պիտի հասկանանք, որ մի ազգ ենք, եւ բոլորս պետք է շարժվենք մի ուղղությամբ, մի նպատակի համար, որպեսզի ողջ մշակույթը, իր բոլոր ոլորտներով, շահի ու հասնի միջազգային մակարդակի:

«Փաստ». 2018թ. ստացած եկամտի հանրագումարը կազ­մել է 4 մլն 965 հազար 282 դրամ. Նազենի Ղարիբյանի հայտարարագիրը

«ԱՅԴ ՄԱՍԻՆ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵԼ ԵՎ ԱՅԴ ՏԱՐԱԾՔԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՕՊԵՐԱՅԻՆ»

Լիպարիտ, Ձեր հարազատ Օպերային թատրոնի բակում մի քանի օր բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, Երեւանի քաղաքապետարանը քանդում է հարակից սրճարանները: Սրճարանատերերն ասում են, որ աշխարհի շատ օպերային թատրոնների հենց պատը- պատին կպած կան սրճարաններ, Դուք շատ եք լինում աշխարհի տարբեր օպերային թատրոններում, ի՞նչ կասեք այդ մասին:

Նազենի Ղարիբյանը ՊՈԱԿ-ներում անձնական տվյալների հավաքագրմա՞մբ է զբաղված

- Համամիտ եմ, որ աշխարհում կան շատ օպերայի թատրոններ, որոնց հենց կպած սրճարաններ կան, բայց այստեղ չի կարելի այդ հարցին այդ տեսանկյունից նայել: Յուրաքանչյուր մարդ, տեսնում է այն, ինչն ինքն է ուզում տեսնել եւ մեկնաբանում է իր շահը պահպանելով: Նախ` կանաչ տարածքների մասին, մեր դարում, ցավոք, ոչ միայն  Հայաստանում, դրա պակասը շատ կա, եւ եթե հնարավոր է դա անել, ինչո՞ւ չանենք, չէ՞ որ  դա անում ենք մեր երեխաների, մեծահասակների ու ծնողների համար, որպեսզի մաքուր օդ լինի: Կրկին չեմ ուզում ոչ ոքի քննադատել, բայց փաստ է, ու ոչ ոքի մտքով չէր անցնի, որ նման ծիծաղելի գումարներով են վարձակալել այդ հսկայական տարածքները: Չեմ ուզում ասել, բա ինչու է նախորդ իշխանությունը թույլ տվել... Այո, թույլ են տվել, պայմանագիրը կնքվել է, բայց այդպես չի կարող լինելԻսկ ինչ վերաբերում է սրճարանատերերի այն հայտարարությանը, թե աշխարհի անվանի օպերաների մոտ էլ կան սրճարաններ, այո, կան, ոչ միայն թատոնի բակում, այլ նաեւ գրեթե բոլոր օպերային թատրոնների ներսում էլ կա բուֆետ կոչեցյալը, որն իրենց մոտ լուրջ ռեստորան է: Յուրաքանչյուր եվրոպացու համար օպերային թատրոն այցելությունը լուրջ հրավեր է: Եթե նա սովորական օրերին կարող է Ֆորդ մակնիշի մեքենայով երթեւեկել, օպերա գնալիս նստում է իր Բենթլին, կամ ոսկով փայլեցրած իր անտիկ մեքենան, կողքին նստած տատիկն էլ իր բրիլիանտները հագած: Բավական չէ, որ գալիս են օպերային թատրոն այդ գեղեցիկ մթնոլորտը վայելելու, նաեւ ընդմիջումների ժամանակ, կամ ներկայացումից հետո, թատրոնի տարածքում կամ հարակից ռեստորանում պատվիրած սեղաններ են ունենում, որտեղ գները բավականին թանկ են, ինչին բոլորը նորմալ են նայում, որովհետեւ այդպես պետք է լինի` օպերա գնալը թանկ հաճույք է: Բայց այդ ամենն անցնում է բարձր մակարդակով, ու չես կարող այդ սրճարանում հանդիպել մի տեսարանի, որ մեկը նստած իր հեռախոսով ռաբիս երաժշտություն միացնի ու լսի, կամ` ծխախոտը դնչին դրած նստի... Բայց, ցավալի է, որ մենք այդ տեսարանը տեսնում ենք ամեն օր` Օպերայի շրջակայքում: Իսկ երեկոյան 8-ից հետո գիտե՞ք ինչ է կատարվում Օպերայի տարածքում, մենք ունենք հատուկ անցագրեր, որ տարածքը հսկող ոստիկանը ստուգում, նոր թույլ է տալիս ներս մտնել, բայց երեկոյան ով ուզում գալիս, մտնում է, պտույտներ է տալիս, Ազատության հրապարակում  կայանում է մեքենան` հենց սրաճարանի դիմաց... Եթե կարողանանք հասնել միջազգային մակարդակի, ապա գոնե մի շատ լավ սրճարան պետք է ունենանք:

ԻՆՉՈՒ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ

- Այդ դեպքում, ինչո՞ւ մոտ մեկ տարի առաջ, երբ որոշում կայացվեց Օպերային թատրոնի ներսում բուֆետի փոխարեն ռեստորան կամ սրճարան բացել, մեծ աղմուկ բարձրացավ:

- Որովհետեւ մեր ժողովուրդն այնքան է վախեցած այդ ծանոթ-բարեկամ իրավիճակներից, որ մտածում էին, թե, ա՛յ, պարոն Ամիրյանն ուզում է նոր բիզնես անի, ռեստորան բացի Օպերայում... Այո, մենք հիմա թատրոնում չունենք բուֆետ կամ ռեստորան, Օպերային թատրոն եկած մեր հյուրերին, որոնք հաճախ դրսից են լինում, չունենք մի ցիվիլ բուֆետ կամ սրճարան, որ նրանց հյուրասիրենք, քանի որ նրանք սովոր են, որ պետք է ընդմիջումներին կամ ներկայացման ավարտին թեթեւ ըմպելիք ճաշակեն, գոնե գինի պետք է խմեն, իրենց տրամադրութունն էլ ավելի լավացնելու համար: Բայց, փոխարենը ունենք երկու փոքրիկ սուրճի ապարատ, ինչն ուղղակի ծիծաղելի է...

Այն, ինչ կարելի է Կոնսերվատորիայի ռեկտորին, չի կարելի Օրբելյանի՞ն

Անկեղծ ասած, մենք տարածքի խնդիր ունենք, որովհետեւ թատրոնի նկուղային հարկում, վարձակալական հիմունքներով ինչ-որ Օպերա ակումբ է գործում, մենք այդ տարածքը կորցրել ենք, որը վերցրել են անհայտ անձինք, իսկ այդ ակումբի տեղը մեր բուֆետն էր, հանդերձարանը: Հիմա երգիչներս չունենք դասարաններ, որտեղ կարող ենք պարապել, այ, պետք է այդ մասին մտածել, որ այդ տարածքը վերադարձվի Օպերային:

Փաշինյանը Նազենի Ղարիբյանին պաշտոնից ազատելու առնվազն 3 բավարար հիմք ունի

ԹԵ ՈՐՔԱՆՈՎ Է ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ  ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ ՃԻՇՏ

Արդեն պարզ է, որ առաջիկայում Մշակույթի նախարարություն չենք ունենալու, որպես երիտասարդ արտիստ, ի՞նչ եք կարծում, իրո՞ք այդ գերատեսչությունն ավելորդ էր մեր նման մշակույթ ունեցող երկրի համար:

- Թե հիմա որքանով է նախարարության  այդ օպտիմալացումը ճիշտ եւ որքանով է դա պետք մեր պետությանը, իրավասու չեմ պատասխանել: Չեմ ուսումնասիրել այդ ոլորտը, բայց երբ Կոնսերվատորիայի ուսանող էի, չեմ կարող ուրանալ, որ Մշակույթի նախարարությունը  միշտ կանգնած է եղել իմ կողքին: Թեկուզ փոքրիկ գումարով միշտ աջակցել է բոլոր մրցույթների ու հյուրախաղերի մեկնելու ժամանակ:

«Որեւէ պաշտոնյայի որոշելիքը չէ Օրբելյանը լավ, թե` վատ երաժիշտ է». Նարինե Թուխիկյան

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Հ.Գ. Զրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА