ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄՈՆՈՊՈԼԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԴԵՌ ՄՆՈՒՄ ԵՆ ՀԵՔԻԱԹԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

20.03.2019 22:00 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՄՈՆՈՊՈԼԻԱՆԵՐԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ԴԵՌ ՄՆՈՒՄ ԵՆ ՀԵՔԻԱԹԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿՈՒՄ

Թերեւս, անգամ հարկ չկա հիշեցնել Փաշինյանի այն բոլոր հայտարարությունները, ըստ որոնց, Հայաստանում մենաշնորհների վերացման համար հաշված ժամեր են պետք: Ավելին, եղան նաեւ հայտարարություններ, որ մոնոպոլիաներն արդեն իսկ ջախջախիչ պարտություն են կրել:

ՊԱՐԶՎՈՒՄ Է` «ՋԱԽՋԱԽՎԱԾ» ՄՈՆՈՊՈԼԻՍՏՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՇԱՏ ԷԼ ԼԱՎ ԵՆ ԶԳՈՒՄ

Այդ հայտարարությունների իսկությունը պարզելու, ավելի ճիշտ՝ ներկայումս մոնոպոլիաների վիճակը հասկանալու համար մոտ մեկ ամիս առաջ պարզաբանում էինք խնդրել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից (ՏՄՊՊՀ)՝ երեք առանցքային ապրանքային շուկաների հետ կապված՝ շաքարավազի, ցորենի եւ «հեղափոխության բարիքների» խորհրդանիշ դարձած բանանի: Մեզ տրամադրված պատասխանը ցույց տվեց, որ գրեթե առանքային տեղաշարժեր չեն եղել, որոշ գործոններով, մենաշնորհները մի բան էլ՝ սրվել են: Եվ ահա դրանից այլ հարց է ծագում՝ իսկ այլ առանցքային շուկաներում ի՞նչ պատկեր է: Ուստիեւ, նորից դիմեցինք ՏՄՊՊՀ-ին՝ պարզաբանումներ խնդրելով եւս երեք մեծ կարեւորության ապրանքատեսակների հետ կապված՝ կարագի, բուսական յուղի եւ ձվիՄեզ տրամադրված պատասխանն իր հերթին բավականին լուրջ մտորումների տեղիք է տալիս: Սկսենք կարագից, որի գերթանկացումները 2016թ.-ին այդ ապրանքատեսակը թեեւ հայաստանյան բազայում քաղաքացիների համար անմատչելի դարձրին, բայց էլի այն իր կարեւորությունը չկորցրեց: Ինչպես ցույց է տալիս ՏՄՊՊՀ-ի տեղեկատվությունը (տե՛ս աղյուսակը), այս շուկայում եւս, ինչպես շաքարավազի եւ ցորենի պարագայում, Սամվել Ալեքսանյանը եղել եւ մնում է անվիճելի իշխողը: Բայց նաեւ՝ եթե 2017թ.-ին խոշոր տնտեսվարողիԱլեքս Հոլդինգ» ՍՊԸ + «Ալեքս ընդ Հոլդինգ» ՍՊԸ) մասնաբաժինը 56 տոկոս էր, 2018թ.-ին՝ այն որոշակիորեն նվազել է՝ մինչեւ 46 տոկոս: Բայց ո՞վ է օգտվել շուկայում իշխողի դիրքերի 10 տոկոսանոց թուլացումից, մնում է միայն ենթադրել. շուկայում երկրորդ խոշոր ընկերություն ներկայացված չէ, իսկ դա հիմք է տալիս ենթադրելու, որ մնացած բոլորը հավասարազոր փոքրեր են՝ 1-1.5 տոկոս մասնաբաժնով, ընդ որում, պետք է նաեւ հաշվի առնել, որ շատերն էլ ներկրում են սեփական կարիքների համար (հետագա արտադրություն): Արդյունքում՝ խոշոր տնտեսվարողի դիրքը 56 տոկոս է, թե՝ 46, քիչ բան է փոխվում. թելադրողը եղել եւ մնում է նա: Իսկ նման իրավիճակում, հասկանալի է, չի կարող լինել որեւէ մրցակցություն, այսինքն, նաեւ արդար գներ: Կարճ ասած, այս ապրանքատեսակի մասով գործնականում ոչինչ չի փոխվել, ինչը ցույց է տալիս նաեւ այն, որ 2017 եւ 2018 թվականներին շուկայում տնտեսվարողների թիվը որեւէ կերպ չի փոխվելՀաջորդը՝ բուսական յուղի շուկան: Թերեւս, սա միշտ էլ այն շուկաներից է եղել, որտեղ ներկրման հարցում ծայրահեղ մոնոպոլիզացում չի եղել, որը որոշակի օբյեկտիվ պատճառներ ունի: Բայց էլի արտահայտված առաջատարներ կան: Բնականաբար, այստեղ եւս փայլում է Սամվել Ալեքսանյանը, բայց մի փոքր ավելի համեստ երանգներով՝ 2017թ.-ին 27 տոկոս, 2018թ.-ին՝ 22: Այսինքն, մի փոքր դիրքերի թուլացում կա, թեեւ փոխարենը մոտավորապես այդ չափով էլ ավելացել է երկրորդ խոշոր տնտեսվարողի՝ «Լիա Կ Գրուպի» դիրքերը՝ 18-ից՝ 22 տոկոս: Այսինքն, երկու տնտեսվարողների գումարային դիրքերը փաստացի պահպանվել են, ինչը հուշում է, որ շուկայում էական տատանումներ պարզապես չեն եղել, թեեւ ներկրողների թիվը 77-ից հասել է 91-ի: Պարզապես երկու տնտեսվարողներից հետո մնացող մոտ 55 տոկոս մասնաբաժինը եթե առաջ բաշխվում էր 75 սուբյեկտի մեջ, հիմա արդեն՝ 89-ի: Իսկ դա նշանակում է, որ միջին հաշվով, նրանցից յուրաքանչյուրի մասնաբաժինը մի փոքր էլ նվազել է, ինչի պարագայում էլ ավելի թույլ մրցակից են խոշորների համարՍակայն այստեղ խնդիրը երկրորդ կողմ եւս ունի. գաղտնիք չէ, որ Ս.Ալեքսանյանը ոչ միայն բուսական յուղի ներկրող է, այլ նաեւ՝ տեղական արտադրող: Այսինքն, եթե այս հանգամանքն էլ հաշվի առնենք, մեծ հարց է, թե իրականում մանրածախ ցանցում ինչ պատկեր է տիրում: Բայց ամեն դեպքում ֆիքսենք, որ բուսական յուղի ուղղությամբ եւս ինչ-որ «հեղափոխական» տեղաշարժեր չկանԻնչ վերաբերում է ձվին, ապա այս շուկան այն քչերից է, որտեղ մեծ մասամբ գործ ունենք տեղական արտադրանքի հետ: Սակայն այստեղ եւս կան խոշոր արտադրողներ՝ «Արաքս» ՓԲԸ-ն եւ երկրորդը՝ «Աշտարակ ձու»  ՍՊԸ-ն: Այս ընկերությունների մասնաբաժինը, եթե 2017թ.-ին համապատասխանաբար կազմել է 42 եւ 16 տոկոս, ապա 2018թ.-ին թռիչք է արձանագրվել՝ 50 եւ 23 տոկոս: Այսինքն, գումարային արտահայտությամբ, 58-ից հասել է 73 տոկոսի: Հաշվի առնելով, որ հիմնական ընկերությունների թիվը (4) չի փոխվել, նշանակում է, ձվի շուկայում արձանագրվել է մոնոպոլիզացման մակարդակի էական սրացումԱմփոփենք: Այսպես, ինչպես մեր ներկայացրած նախորդ 3՝ շաքարավազի, ցորենի եւ բանանի շուկաներում, կարագի, բուսական յուղի եւ ձվի մասով եւս մոնոպոլիզացման խնդրով գործնական տեղաշարժ չկա: Այսինքն, ինչպես որ կար, այնպես էլ՝ պահպանվում են առաջատար ընկերությունների այնպիսի դիրքեր, որոնք թույլ են տալիս անգամ չցանկանալով (սա տեսականորեն), էական ազդեցություն թողնել շուկայի մյուս մասնակիցների վարքագծի վրա: Ավելի կոնկրետ, խոշորներն ինչ գնային քաղաքականություն էլ որ վարեն, մյուս բոլորը պարզապես ստիպված են հետեւել նրանց, թեեւ ավելի ճիշտ կլիներ ասել՝ ուրախությամբ կհետեւեն նրանց: Ասվածը նաեւ այս իմաստն ունի. այդպես էլ ռիսկային ապրանքատեսակների մասով պետության կողմից չի ներդրվել որեւէ գործուն միջոց, որը կա՛մ խոշոր սուբյեկտների համար ոչ ձեռնտու կդարձներ մոնոպոլիստական դիրքերը (օրինակ, ապրանքային շուկաներում բարձր դիքերի դեպքում բարձրացված հարկում) կամ գոնե կպարտադրեր արդար գնային քաղաքականություն վարել: Արդյունքում, մոնոպոլիաների դեմ պայքարի եւ հաղթանակի մասին վարչապետական խոսքերը դեռ շարունակում են միայն հեքիաթի տեսք ունենալ, որից այն կողմ դաժան իրականությունն է:

ՀԴՄ-ների ոլորտում պետական մենաշնորհը հանվում է. Փաշինյանը հանդիպել է ՊԵԿ նախագահի հետ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА