o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳՆ ԱՌԿԱ Է»

20.03.2019 21:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԼԱՅՆԱՄԱՍՇՏԱԲ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳՆ ԱՌԿԱ Է»

Շարունակում է Հայաստանում կրքերի, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը: Մեզ հետ զրույցում հայտարարությանը եւ դրա հնարավոր հետեւանքներին անդրադարձավ նաեւ ԱԱԾ պետի նախկին տեղակալ ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ՝ այս տեսակետը ներկայացնելով.

Դուխով գլխարկով` 4 օր սոված ու անտուն (Տեսանյութ)

 

«ԱՅՍ ԱՄԵՆԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿԱՆԳՆԱԾ Է ՄԵԿ ՄԱՐԴ` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ»

Տարիներ շարունակ գնացել ենք ՄԽ համանախագահների հետ բանակցությունների, եւ ոչ մի անգամ մեր տեսակետը չենք պնդել: Իսկ Ադրբեջանը փաստորեն կարողացավ իր սուտը անցկացնել, իսկ մենք մեր ճշմարտության տերը չկանգնեցինք: Հիմա էլ քաղում ենք այդ ամենի պտուղները, որը չափազանց վտանգավոր էԻնչ խոսք՝ համանախագահների դիրքորոշման կտրուկ փոփոխության վրա իր մեծ ազդեցությունն է թողել նաեւ երկրի ներկայիս անկայուն, ցաքուցրիվ վիճակը: Արցախի այն հերոսները, ովքեր իրենց գործունեության ողջ ընթացքում բարձրաձայնել եւ իրենց ձայնը լսելի են դարձրել միջազգային հանրության մոտ, այսօր գտնվում են ճաղավանդակներից այն կողմ: Եվ բնական է, որ այս ամենը ազդում է բանակցային գործընթացի վրա:

«Այս ամենը սեւ հետք է թողնում հենց վարչապետի վրա». Արմեն Եղիազարյան

- Ո՞ւմ նկատի ունեք, պարոն Եղիազարյան` ճաղավանդակներից այն կողմ հայտնված հերոսներ ասելով:

Մեկը հենց Ռոբերտ Քոչարյանին, ով Արցախի հերոս է, ով իր ողջ գործունեության ընթացքում իր մեծ ներդրումն է ունեցել Արցախի հարցի վերաբերյալ: Ցավում եմ, որ, ինչպես հայտնի գաղտնալսումներում են փաստում ներկայիս իշխանությունները, Քոչարյանի գործը թեեւ ջուր է, բայց մեկ է, նա կալանքի տակ է: Սակայն թող իրենք հավատացած լինեն, որ Քոչարյանը դուրս է գալու, այսպես թե այնպես, այդ հարցը կլուծվի: Իսկ ինչ վերաբերում է հայտնի ձայնագրություններին, ապա դրանից կարելի հստակ հետեւություն անել. այս ամենի թիկունքում կանգնած է մեկ մարդ` Նիկոլ Փաշինյանը, ով էլ պատասխանատու է ողջ գործընթացի համար, եւ սա տեսնում ու ի գիտություն են ընդունում նաեւ միջազգային հարթակներում:

«Բացարձակ մեծամասնությունը խորհրդարանական աշխատանքից ընդհանրապես պատկերացում չունի»

- Լավ, ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի կարգավորումը, առավել եւս ՄԽ-ի հայտարարությունից հետո:

- Անկեղծ լինեմ, ես ներկայիս իշխանությունների վրա հույս չեմ դնում: Ի՞նչ մտածել այն մարդու մասին, ով ժամուկես նստում է Ալիեւի կողքին, ու ինչպես մեր կողմն է հայտարարում, Արցախի հարցին չի անդրադառնում: Ուրեմն` թույլ տվեք սրանից հետո Փաշինյանի ոչ մի խոսքին չհավատալ՝ Արցախի հարցի հետ կապված եւ առհասարակԱյս ամիսների ընթացքում նա ինչ հակապետական գործողություններ ասես, որ չի արել, ինչ ցանկացել, ասել է: Ու այդ ամենն ընկալվում է, ոչ թե որպես սովորական մարդու խոսք, այլ  ինչպես Փաշինյանն է ասում, երկրի տերն ու տիրակալն է նման արտահայտություններ անումԵս մի բան կարող եմ ասել. լայնամասշտաբ պատերազմի վտանգն առկա է, եւ այսօր պատերազմը ինչ-որ մեկի ջանքերով չէ, որ կանխվում է: Այդ պատերազմը առաջին հերթին կանխվում է Բաքու-Ջեյհանի խնդրով. կապրենք կտեսնենք: Մի բան էլ ավելացնեմ, պատերազմի դեպքում Ադրբեջանը հաստատ իր տարածքներից երեսուն տոկոս կկորցնի:

«ՏՈՆԻ ՈՉ ՄԻ ՆՇՈՒՅԼ ՉԿԱՐ»

- Ինչո՞ւ:

- Որովհետեւ Ադրբեջանը չափազանց շատ խոցելի կետեր ունի: Մեր ամենամեծ խոցելի կետը ատոմակայանն է, սակայն այն պաշտպանված է նաեւ միջազգային հանրության կողմից: Այնպես որ, թուրքերը հարձակվելուց առաջ պետք է իրենց հաշիվ տան, թե ում վրա են հարձակվում եւ ինչ ակնկալիքներ ունեն: Ադրբեջանը ծնկի բերելու մեր շանսերը շատ ավելի մեծ են, դա միանշանակ:

Պատկերացնում եք հանկարծ Սանասարյանը ճիշտ լիներ, ի՞նչ էին արել Վանեցյանի գլխին. Գուրգեն Եղիազարյան

 

«ԱՎԾ-ՈՒՄ ԿՍԱՐՔԵՆ ՆԵՐԳԱՂԹ, ԻՆՉ ՈՒՆԵՆ ՄՏԱԾԵԼՈՒ»

Պարոն Եղիազարյան, ՀՀ վարչապետը Ստեփանակերտում կայացած ԱԽ նիստում իր ելույթի ընթացքում տարանջատեց ՀՀ եւ Արցախի ժողովուրդներին՝ ասելով...

- Ինչպես արդեն ասացի, իմ հավատը շատ քիչ է նրա հանդեպ: Ես նրա եւ ոչ մի խոսքին չեմ հավատում ի սկզբանե: Նրա բոլոր խոսքերը սին, փուչ, անսպառ հայտարարությունների շարքից են: Նրա համար որքան քիչ մարդ, այնքան հեշտ կառավարել կլինի: Իսկ որ այս իրավիճակով պայմանավորված` կսկսվի արտագաղթ, էլի խնդիր չունեն. ԱՎԾ-ում կսարքեն ներգաղթ, ի՞նչ ունեն մտածելու կամ կորցնելու: Փոխարենը, հայ ազգն է կորցնում, մարդիկ լքում են իրենց հայրենիքը: Տաս հազար աշխատատեղ կրճատվելուց հետո դրանց մինիմում 70 տոկոսը, ով հնարավորություն ունեցավ ինքնաթիռի տոմս գնելու, կլքի հայրենիքը:

«Կարող էինք ընդհանրապես պետականություն կորցնելու առաջ կանգնել». Արթուր Եղիազարյան (Տեսանյութ)

- Լավ, ո՞ւր ենք գնալու այսպես:

- Կամ իրեն կուղարկենք, կամ ինքը մեզ կուղարկի:

- Ո՞ւր:

- Արտասահման:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА