ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԿՓՈՓՈԽՎԻ՞

20.03.2019 21:30 ՔՐԵԱԿԱՆ
ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԿՓՈՓՈԽՎԻ՞

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի մեղադրանքը, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի յուրացումներ եւ վատնումներ կատարելու մեջ, հնարավոր է փոփոխվի: Այս մասին տեղեկացանք նրան մոտ կանգնած աղբյուրներից:

Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի մեղադրանքը կփոխվի՞

Լուրը փորձեցինք պարզել նաեւ Դանիելյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանից, եւ նա մանրամասնեց.

- Չգիտեմ` ինչ կարող է լինել, բայց քննիչին ուղղված մեր հարցը առ այն, թե ինչն է ընկած մեղադրանքի հիմքում, մնացել է անպատասխան: Ավելին` նա գրավոր պատասխանել է, որ մեղադրանքը հիմնավորող փաստերը ի հայտ կգան նախաքննության ընթացքում, ինչը արդեն իսկ, կարծում եմ, տալիս է Ձեզ հուզող հարցերի պատասխանը: Մենք քննիչի պատասխանի հիման վրա գրավոր բողոք ենք ներկայացրել դատախազություն, որովհետեւ ստացվում է, որ առանց մեղադրանքը հստակեցնելու, պաշտպանալիս մեղադրանք է առաջադրվել:

Արամ Դանիելյանը ձերբակալվել է

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА