o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՀԵՆՑ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ Է ՀՐԱՀՐՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ»

20.03.2019 21:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. «ՀԵՆՑ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲՆ Է ՀՐԱՀՐՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄ»

«Մինսկի խմբի համանախագահողները նոր չէ, որ մեզ դեմ են տվել հող հանձնելու մասին փաստաթուղթը: Ավելին ասեմ` դա նրանց օրակարգից երբեք չի էլ հանվել»: Անդրադառնալով ՄԽ-ի հայտնի հայտարարությանը` մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ (Ագո)՝ հավելելով.

ԵՐԵՎԱՆ-ՄԵՂՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻ ՎՐԱ ԱԶԵՐԻՆԵՐԻ ԿՐԱԿԵԼԸ ԹԱՓԱՆՑԻԿ ԱԿՆԱՐԿ ԷՐ

-Պարզապես, հիմա ոնց որ ընդունված է ասել, իրենց մոտ էլ է իրավիճակ փոխվել, եւ սկսել են առանց դիմակների` բացահայտ խոսել այդ մասին: Դա խոսում է այն մասին, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները թույլտվություն են տալիս Ադրբեջանին` պատերազմ սկսելու: Այսինքն, նրանք իրենց վերջին հայտարարությամբ բացեիբաց հայտարարեցին, ավելի ճիշտ հասկացրին, որ ուզում եք քննարկեք, ուզում եք մի քննարկեք, մեկ է...

ԲԱԲԱՅԱՆԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁԻ

- Այսինքն` պատերազմի վտա՞նգ եք տեսնում:

- Այո: Ավելին ասեմ, հենց Մինսկի խումբն է հրահրում պատերազմ: Մինսկի խումբը միտված է մեզ թուլացնելու, իսկ նմանատիպ հայտարարություններով զգուշացնում են, որ` տեսեք հա, խելոք մնացեք:

Իսկ Հայաստանի դիրքորոշումը, ցավոք, դեռ հստակ չէ: Այսքանը կարող եմ հիմա ասել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА