ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վիճահարույց արտոնություններից մինչեւ սրճարանների անորոշ ապագա

20.03.2019 21:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Վիճահարույց արտոնություններից մինչեւ սրճարանների անորոշ ապագա

Երեւանի ավագանին երեկ կայացած նիստում հավանություն տվեց գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշման նախագծին: Համաձայն նախագծի` արտոնություններ են տրամադրվել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան եւ Աֆղանստանի պատերազմներում զոհվածներին, ինչպես նաե Հայաստանի Հանրապետության ու Արցախի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում վիրավորված եւ ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքներին, Արցախյան եւ Աֆղանստանի պատերազմների առաջին ու երկրորդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաեւ «Հայաստանի կույրերի միավորում» եւ «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ներին: Մինչդեռ ԲՀԿ-ականների առաջարկին, որ գույքահարկի գծով արտոնություններ տրվեն նաեւ նկարիչների արվեստանոցներին, այդպես էլ վերջնական որոշում չստացավ:

Լրիվ «պատահականորեն» պե­տական կարևոր, ծախսատար միջոցառումները միշտ շահում է Երևանի փոխքաղաքապետի ընկերությունը.«Հրապարակ»

Ինչ խոսք, վերոնշյալ խմբերից բոլորի դեպքում էլ արտոնություններն արդարացված են, եթե հարցին ավելի խորքային չմոտենանք: Օրինակ,  «Հայաստանի խուլերի միավորմանը» պատկանող Կողբացի 69 հասցեում գտնվող շինությանը արտոնություն տալը, առնվազն արդար չէ: Դրան դեմ էին նաեւ ԲՀԿ-ական ավագանու անդամները, մինչդեռ իշխող «Իմ քայլի» ավագանու անդամները «դոշ տված» պաշտպանեցին նախագծին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար ՄԻՔԱՅԵԼ ՄԱՆՐԻԿՅԱՆԻ հետ:

«Հայկ Մարությանի պաշտոնավարումից հետո` դե ֆակտո վատացել է աղբահանության եւ տրանսպորտի հարցը»

Տարիներ շարունակ Կողբացի 69 հասցեում գտնվող «Հայաստանի խուլերի միավորման» շենքը հայտնի է եղել նրանով, որ այնտեղ կազմակերպվել են տարատեսակ ոչ ավանդական կրոնական, եթե չասենք` աղանդավորական եւ այլ վիճահարույց հավաքներ, միջոցառումներ: Բնական է, որ դրանք իրականացվում են վարձակալական հիմունքով: Այս դեպքում` ինչո՞ւ պետք է այն հավասարեցվի Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ, եւ մի բան էլ գույքահարկի արտոնություն տրվի:

«Ասում էին` ՀՀԿ-ականները «կնոպկա» սեղմող էին, հիմա «Իմ քայլը» դա էլ չի անում»

Իսկապես, իրենք տալիս են մարզադահլիճը եւ տարբեր սրահներ վարձակալության: Ավելին` այնտեղ չկա խոչընդոտ, ցանկացած կազմակերպություն էլ` լիներ կրոնական, սեռական փոքրամասնությունների եւ այլն, իրենց միջոցառումները կարող են կազմակերպել: Բազմիցս տեսել ենք, թե ինչպես է այդ մարզադահլիճը համապատասխան վճարով տրամադրվում, եւ թե ինչպես են շենքում տարատեսակ բիզնես գործունեությամբ զբաղվում: Նույն շենքի նկուղային հատվածում գործում է ռեստորան, եւ այս ամենից ելնելով էր, որ ուզում էինք քաղաքային իշխանություններն ավելի շատ ուշադրություն դարձնեին այս հանգամանքին եւ այսպես հապճեպ որոշումներ չկայացնեին: Օրինակ` «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի դեպքում, մենք միանշանակ կողմ էինք, որ տրվեն արտոնություններ, քանի որ իրենք շենքային պայմանները թույլ չեն տալիս բիզնես գործունեություն իրականացնել: Բայց «Հայաստանի խուլերի միավորման» դեպքում լրիվ այլ է, ինչի համար էլ դեմ էինք այդ նախագծին:

Երևանի քաղաքապետը օրակարգից հանեց ՀՀ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու մասին հարցը

Փաստորեն, ստացվում է, որ Երեւանի ավագանին այս դեպքում ավելի մեղմ գտնվեց, քան նկարիչների արվեստանոցների՞...

Ցավալի է, բայց` այո, այսպես է ստացվում: Ամեն դեպքում, մենք փորձ կատարեցինք այդ խնդիրը շտկել, եւ ողջունելի էր քաղաքապետի կողմից, որ նկարիչների արվեստանոցների հետ կապված հարցը օրակարգից դուրս հանվեց: Մենք հույս ունեինք, որ ավելի խորքային կուսումնասիրեինք խնդիրը եւ մարտի 22-ի արտահերթ նիստին կքննարկեինք, բայց, ցավոք, ըստ կանոնադրության, հնարավոր չէր:

ՍԻՄ-ը մշտապես ջատագովն է եղել Հայաստանի հետ ԼՂ վերամիավորման

Անդրադառնանք նաեւ Օպերայի հարակից սրճարանների «ճակատագրին». Երեւանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ասում էր, որ մասնակի են ապամոնտաժվելու սրճարանները, քաղաքապետը պնդում է, թե բոլորն են ապամոնտաժվելու: Ի վերջո, էլ ի՞նչ «անակնկալ» է սպասվում դեռ մնացած սրճարաններին:

Հետաքրքիր է այն, որ նախնական, երբ քաղաքապետարանի կողմից ապամոնտաժվող սրճարանների քանակը ներկայացվեց, ավելին էր: Բայց այսօր փաստացի ունենք այն, որ ընդամենը ապամոնտաժվեց երկու սրճարան: Մյուս դեպքերում կարելի է ասել, որ այնտեղ շինություն գրեթե չկար, խոտածածկ էր, որտեղ բերում, հատուկ բազկաթոռներ էին դնում: Մեր դիրքորոշումն այն էր, որ այդ ամենը կարելի էր անել երկխոսության ճանապարհով, կարծում եմ` այդ դեպքում կունենայինք ավելի դրական արդյունքներ եւ ավելի դրական արձագանք հանրության կողմից, քան այն, ինչ այսօր  ունենք:

«Թուրքիան, Ադրբեջանը մեզնից մշակույթ են գողանում, իսկ մենք միտումնավոր իջեցնում ենք մեր մշակույթի ստատուսը»

Բայց ի՞նչ է սպասվում տեղի մյուս սրճարաններին, կարո՞ղ է, ասենք, վեց ամիս կամ մեկ տարի հետո քաղաքապետարանը որոշի դրանք էլ ապամոնտաժել:

Խնդիրը խորքային է, որովհետեւ կան այնտեղ սրճարաններ, որոնք սեփականության իրավունք ունեն: Հետեւաբար այս պահին դժվարանում եմ պատասխանել, բայց իմ անձնական կարծիքով` շատ բարդ է լինելու, քանի որ մարդիկ իրենց սեփականությունից են հրաժարվելու, այսինքն` քաղաքապետարանը պետք է համապատասխան փոխհատուցում ցուցաբերի: Իսկ դուք շատ լավ հասկանում եք, որ Կենտրոն վարչական շրջանում, մանավանդ Ազատության հրապարակի շրջակայքում ինչ արժեք ունի տարածքը: Դրանք կլինեն հավելյալ ֆինանսական բեռ, եթե այն չլինի գործարարների կամ սեփականատերերի կողմից որպես բարի կամքի դրսեւորում: Իհարկե, մենք կողմ ենք կանաչապատմանը, բայց կողմ ենք, որ ամեն քայլ արվի երկխոսությամբ: Այսօր բազում խնդիրներ ունենք կանաչապատման եւ ոչ միայն Ազատության հրապարակում, այլեւ Սարալանջի փողոցի վրա, Մոնումենտում, ու կարելի էր առաջինը սկսել այնտեղից:

Դուք, պարոն քաղաքապետ, պատկերացնում ե՞ք Երևանի կառավարումն ինչ է. Ռուսլան Բաղդասարյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА