o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

20.03.2019 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Մեր թավշիստական խորհրդարանում առկա է պատգամավոր, ով զարմանալիորեն բազմազան քաղաքական ճաշակ ունի: Խոսքը ՎԻԿՏՈՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ մասին է, ով ԲՀԿ-ում եղել է, ԼՀԿ-ում եղել է, հիմա էլ ՔՊCC-ից է: Սակայն առավել զարմանալի է նրա առաջարկությունը, որ էժան ավտոմեքենաների վարորդներին քիչ տուգանեն, իսկ թանկ ավտոմեքենաներին` շատ. «Արագությունը գերազանցման համար կիրառվող 20.000 դրամը մի վարորդի համար հսկայական բեռ է, մեկ այլ վարորդի համար աննկատ գումար: Այդ պատճառով, ես ցանկանում եմ քննարկենք այն տարբերակը, որ ճանապարհատրանսպորտային տուգանքների մինիմալ չափերը առնվազն երկու անգամ կրճատվեն եւ դրանք բազմապատկվեն եկամտային գործակցի հետ: Եկամտային գործակիցը կարելի է պայմանականորեն հաշվել մեքենայի արժեքով: Դիցուկ, արագությունը գերազանցման համար, եթե կամայական վարորդ այժմ պետք է վճարի 10.000 դրամ, ապա իմ առաջարկած տարբերակով նա կվճարի 5.000 դրամ բազմապատկած մեքենայի արժեքի գործակցով: Եթե մեքենան պայմանականորեն պատկանում է ամենաէժան մեքենաների դասին, ապա նա կվճարի 5000x1=5000 դրամ, իսկ եթե այն պայմանականորեն ամենաթանկ մեքենան է 5000x10=50.000»: Դե ինչ ասես, հեղափոխական խանդավառությամբ առաջարկում է օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը վերացնել

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ANTIFAKE հարթակը մոնիթորինգ անցկացրեց, թե ինչպես էին կեղծ օգտատերերը Նիկոլի ասուլիսի ուղիղ հեռարձակման ժամանակ տպավորություն ստեղծում, որ Նիկոլից այն կողմ աշխարհ չկա. «Ինչ վերաբերվում է մեկնաբանություններ թողած կեղծ օգտահաշիվներին, ապա մոնիթորինգը ցույց տվեց, որ դրանք աշխատում են մի քանի ուղղություններով. կեղծ օգտատերերի գերակշիռ մեծամասնությունը իրենց աջակցությունն ու սերն էին հայտնում իրենց սիրելի վարչապետին; որոշները ցանկանում էին Արցախը միացնել Հայաստանին; որոշներն էլ բարեւներ էին ուղարկում եւ սիրո խոստովանություն անում Աննա Հակոբյանին; վարչապետին սատարող կեղծ օգտատերերը հայհոյում եւ վիրավորում էին այն իրական եւ կեղծ օգտատերերին, որոնք քննադատական մեկնաբանություններ էին թողնում, ինչպես նաեւ կշտամբում էին մյուս կեղծ օգտատերերին կեղծ օգտատեր լինելու համար; կեղծ օգտահաշիվների մեծ մասն էլ վիրավորում, հայհոյում եւ անիծում էր հարցեր տվող լրագրողներին»: Ու այդպիսիք հայտնաբերվել են առնվազն 70: Իսկ թե ինչ է նշանակում հայհոյող ֆեյք, ապա խորհուրդ կտամ, որ կանանց եւ երեխաներին չտույլատրվի այցելել Նիկոլի ֆեյսբուքյան էջը, քանզի չգիտես ինչու բավարար օպերատիվությամբ հայհոյանքներն այդտեղից չեն ջնջվում, եւ մեկնաբանությունների մասով այն գրեթե չի տարբերվում հասարակական պետքարանից:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ հիմա պինդ բռնվեք` մեր գործընկեր Մենուա Հարությունյանը սպառնալից հեռախոսազանգ ստացավ այն բանից հետո, որ Ֆեյսբուքում ծաղրական հարց ուղղեց Կոտայքի մարզպետին: Ոչ, զարմանալին հեռախոսային սպառնալիքը չէ, այլ դրա բնույթը, որը ցույց է տալիս, որ «երկրում իրավիճակ է փոխվել»: Եթե առաջ լրագրողին սպառնացողները զանգահարում էին փողոցի տաքսոֆոնից, ապա Մենուային զանգահարեցին բջջային հեռախոսից, եւ շատ արագ պարզվեց, որ այն պատկանում է Կոտայքի մարզպետի օգնական ԳԵՎՈՐԳ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ: Դե ինչ ասես, սպառնացողներն արդեն հարկ էլ չեն համարում թաքնվել, եւ ինչն առավել մտահոգիչ է` այդ ջահելը չի էլ հասկանում, որ ինքը պետական պաշտոնյա է, իսկ պետական պաշտոնյայի պարագայում դա բացարձակ հակացուցված է: Դե, այսքանից հետո թող չզարմանան, թե ինչու, օրինակ, մեկ այլ մարզում գյուղացիները մարզպետի հետ «արա»-ով էին խոսում:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА