o C     20. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀՀ նախագահը Փաշինյանի համար անհասանելի է

20.03.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՀՀ նախագահը Փաշինյանի համար անհասանելի է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց շուրջ 4 եւ ավել ժամ: Իհարկե, այդ ընթացքում նորություններ` երկրի ապագայի հետ կապված, բացահայտումներ ու դարակազմիկ մտքեր` այդպես էլ չհնչեցին: Իսկ զավեշտ հիշեցնող դրվագներ ինչքան ասես կային: Միայն ափսոս, որ ասուլիսը Կրկեսի շենքում չէր... 

Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանը հանդես եկավ Կամերային նվագախմբի հետ

Օրինակ, ի թիվս բազմաթիվ այլ հարցերի, Ն. Փաշինյանն անդրադարձավ Ստեփանակերտում կայացած ՀՀ եւ Արցախ Անվտանգության խորհրդի համատեղ նիստին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հրավերի ուշացմանը, որի պատճառով էլ նախագահն ասել էր, թե տեխնիկական խնդիրներով պայմանավորված` ներկա չի լինի: Ն. Փաշինյանը նախ վստահեցրեց, թե Արմեն Սարգսյանին ընդունում է որպես ՀՀ նախագահ, կարծես թե, իր ընդունելով են Հայաստանում նախագահ ընտրվում, այլ ոչ թե խորհրդարանի ընտրությամբ: Ապա հավելեց, որ համատեղ նիստի մասին շատ հարցեր որոշվել են նախօրեին` երեկոյան, եւ անձամբ ինքն է զանգել նախագահին` հրավիրելու համար« որ հաջորդ առավոտյան պաշտպանության նախարարի հետ ուղղաթիռով գա Ստեփանակերտ: Սակայն, ո՛չ ավել, ո՛չ պակաս վերջինիս չի հաջողվել կապ հաստատել եւ հանձնարարել է ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին` կապ հաստատել ու հրավիրել ՀՀ նախագահին: Ինչ խոսք, եթե նախագահն ու վարչապետը չեն կարողանում իրար հետ ժամանակին կապ հաստատել, ուրեմն` ժամանակն է պատմության խորքից հանել սուրհանդակներին` հաշվի առնելով, որ պատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, եւ միգուցե վաղը` ավելի օրհասական պահի եւս նախագահն ու վարչապետը չկարողանան ժամանակին կապ հաստատել միմյանց հետ:

«Հրայր Թովմասյանը հետապնդվում է երկու հիմնական պատճառով». փաստաբան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА