o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կկարողանա՞ վարչապետը հաղթել Նիկոլ Փաշինյան պոպուլիստին, թե` ոչ» (Տեսանյութ)

20.03.2019 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Կկարողանա՞ վարչապետը հաղթել Նիկոլ Փաշինյան պոպուլիստին, թե` ոչ» (Տեսանյութ)

Ռուսաստանյան արձագանքները արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ զարգացումների վերաբերյալ բավական ուշագրավ են: Մասնավորապես` Մոսկվայում կայացած հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստում ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, թե Արցախի հարցում հնարավոր կարգավորումը կարող է լինել ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայերի կողմից ազատագրված շրջանների վերադարձն Ադրբեջանին` վերջինիս ԼՂ անկախության ճանաչման դիմաց: Իսկ ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը զգուշացնում է, որ մադրիդյան սկզբունքները, որոնք դրված են բանակցային սեղանին, հակասում են հայկական շահերին, պետք է հրաժարվել դրանցից, քանի որ այն կհանգեցնի Արցախի ոչնչացմանը:

Մենք արդեն ականատեսն ենք, որ Փաշինյանը խառնվում է Արցախի ներքաղաքական կյանքին. Վիտալի Բալասանյան

Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունք TV»-ի հետ զրույցում ԱԺ վեցերորդ գումարման արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆՆ ասաց, որ տարբեր քաղաքական շրջանակներ ե՛ւ Ռուսաստանում, ե՛ւ ԱՄՆ-ում, ե՛ւ Եվրոպական միությունում հետեւում են հայաստանյան զարգացումներին եւ տեսնում, որ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո ազգային օրակարգը մղվել է երկրորդական պլան:

Դրա մասին շատ է խոսվել, որ Արցախյան պատերազմի հերոսներ են վարկաբեկվում, բանակի նկատմամբ հանրային ընկալումն է փոխվում, որ Արցախի առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահը նստած է եւ այլն: Այս ամենը տեսանելի է, եւ երբ ջուրը պղտորվում է, տարբեր տեղերից ձուկ որսալու ցանկությունները մեծանում է ե՛ւ երկրի ներսում, ե՛ւ երկրից դուրս: Սա ակնհայտ  եւ մշտնջենական ճշմարտություն է, եւ խոսքս չի վերաբերում միայն այն արձագանքներին, որ Դուք նշեցիք: Նույն ԱՄՆ-ում տարբեր վերլուծաբանների կողմից կան հրապարակված շատ վտանգավոր հոդվածներ, որտեղ օրինակ, խորհուրդ են տալիս չեզոքացնել Արցախի ուժայինների ազդեցությունը: Նաեւ խորհուրդ են տալիս ԱՄՆ-ի իշխանությանն օգտվել նրանից, որ Նիկոլ Փաշինյանն ավելի լիբերալ է, իսկ Ադրբեջանը չի գնում փոխզիջումների, ուստի` կարելի է Հայաստանից էլ ավելի շատ բան կորզել: Այսինքն` քանի որ պղտորված է ջուրը ե՛ւ տարածաշրջանում, ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Արցախի շուրջ ձուկ որսալու ցանկություն ունեցող մարդկանց ուժերի քանակը կտրուկ ավելացել է: Եվ դրա համար է, որ հենց սկզբից ասել եմ` Արցախն այն հարցն է, որի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը պետք է ցուցաբերի կոնստրուկտիվ ընկալունակություն: Այս հարցում պետք է որոշակի պետականամետություն ու լրջություն, եւ իշխանությունը պետք է սովորի աշխատել ընդդիմության հետ, այդ թվում` արտախորհրդարանական: Ասում են` ձեռքը ձեռք է լվում, երկու ձեռքը` երես: Սա մեր պետության եւ մեր ազգի երեսն է, Արցախը հենց այն երեսն է, որ 20-րդ դարի վերջին եւ 21-րդ դարում փրկում ու երեսատեղ է տալիս հայ ժողովրդին` վերահաստատելով իր գոյության արժանապատվությունը: Ուստի` այս երեսը մենք միասին պետք է միշտ մաքուր պահենք: Կա՞ այդ ընկալումը գործող իշխանությունների մոտ, չկար: Գուցե հիմա, երբ այս ամպերը կուտակվեցին, լարվածությունն իրենք զգացին, հասկացան ինչ-որ բաներ: Կկարողանա՞ վարչապետը հաղթել Նիկոլ Փաշինյան պոպուլիստին, թե` ոչ, դրանից է կախված լինելու նաեւ, թե հայկական քաղաքական միտքը որքանով կօգտագործի իր ամբողջ ներուժը` Արցախին դիվանագիտական ճակատում պաշտպանելու համար:

«ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱԽՄԱՏ ԵՐԿԱՐ ԽԱՂԱԼՈՒՑ ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА