o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանի ավագանին քվորումն ապահովեց «ծերը ծերին»

20.03.2019 20:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Երեւանի ավագանին քվորումն ապահովեց «ծերը ծերին»

Երեւանի ավագանու նիստը երեկ տեղի ունեցավ, ինչպես հենց իրենք` ավագանու անդամներն են կատակում, «ծերը ծերին» քվորում ապահովելով: Հիշո՞ւմ եք, որ իմքայլականները դեռեւս ընդդիմադիր կամ սովորական ֆեյսբուքյան «ստատուսչի» եղած ժամանակ նախորդ իշխանությանը մեղադրում էին, թե բա ձեր շարքերում «կնոպկա» սեղմողներ են, նիստերից բացակայում են եւ այլն: Հիմա նույն պատկերը Երեւանի ավագանիում է, ուղղակի, դեմքերն ու դերերն են փոխվել: Ավելին` երեկ նույնիսկ վտանգ կար, որ քվեարկությունը կտապալվի` քվորում չլինելու պատճառով, քանի որ առաջին մի քանի հարցից հետո, հենց իրենց իսկ թիմակիցների երկարաշունչ ելույթներից ձանձրացած Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մի շարք անդամներ «թռել էին» նիստից: Այս մասին բարձրաձայնեց նաեւ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության քարտուղար ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` դիմելով խմբակցության ղեկավարիներին. «էս ի՞նչ անհարգալից վերաբերումք է այս համակարգի նկատմամբ»: Ի դեպ, մինչ այդ էլ, Ա. Խաչատրյանը նկատողություն էր արել` անդրադառնալով, հինգ րոպեն մեկ դուրս ու ներս անող նորաթուխ ավագանու անդամներին, մասնավորապես շեշտելով, որ սա անհարգալից վերաբերմունք է հենց քաղաքապետի նկատմամբ: Սակայն, անգամ դրանից հետո` մանկապատանեկան իրարանցումը չվերջացավ:

«Դեմ եմ ՀՀ-ում հանքերի շահագործմանը, բայց…». «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА