o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԱՐԱԽԱՂԱՑԸ ԵՎ «ԵՐՋԱՆԻԿ ԱՊՈՒՇՆԵՐԸ»

20.03.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԼԱՐԱԽԱՂԱՑԸ ԵՎ 	«ԵՐՋԱՆԻԿ ԱՊՈՒՇՆԵՐԸ»

Աչքներս լույս, մեր սիրելի եւ պաշտելի վարչապետը ասուլիս արեց եւ պատասխանեց հազար ու մի հարցերի: Չորսուկես ժամ, որի ընթացքում լսողների թմբկաթաղանթներին կոշտուկներ գոյացան, բայց Նիկոլի հեչ վեջը չէր: Խոսեց ամեն ինչի ու ոչնչի մասին: Ու այդ ռեկորդային շատախոսության ամբողջ իմաստը, թերեւս, այն էր, որ  ամեն ինչ լավ է, ամեն ինչ կայուն է առավել քան երբեւէ, ու թրաշամանուկները «դուխով» ընթանում են առաջ` դեպի թավշյա ապագա:

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՇԱՌՔԸ` ՈՐՊԵՍ ՆԻԿՈԼԻ ՎԵՐՋԻՆ ՇԱ՞ՆՍ

 

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է, ՍՈՒՏԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է

Քաղաքագետ Աղվան Պողոսյանը իրավացիորեն նկատեց. «Նայում եմ Նիկոլ Փաշինյանի  ասուլիսը` ոչ մի նոր բան, ոչ մի հստակ պատասխան տրված հարցերին: Մի քեֆ, մի ուրախություն, հումորն էլ անպակաս: Բա լավ, դու վարչապետ մարդ ես, բան ու գործ չունե՞ս, էսքան լրագրող հավաքել ես, քո PR-ն ես անում, որ ի՞նչ անես: Էս 3 մլն-անոց ազգը հիմա ամեն օր պետք է վայելի Ձեր ընտանիքի անդամների մամլո ասուլիսները, բա էս պետության կառավարումը ո՞ւմ հույսին եք թողել»:

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ «ԱԶԱՏ ԵՎ ՀՊԱՐՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐՆ ԸՆՏՐԵՑԻՆ «ԿՐԾԱԾ» ԱՊԱԳԱ

Բայց արի ու տես, մինչ ժողվարչապետն այդքան պարապ ժամանակ ուներ, որ ժամերով «փիառվեր», խորհրդարանում էլ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բուռն բանավեճ ընթացավ կառավարության ծրագրում ներառված «Երջանիկ քաղաքացի» եզրույթի շուրջ: Իսկ «երջանկության մեխանիկան» մանդատավորները հիշել էին այն առիթով, որ քննարկվում էր կառավարության կատարողականը արդարադատության ոլորտում: ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը նկատեց` ի հեճուկս կառավարության ծրագրում ամրագրված «երջանիկ քաղաքացի» հասկացության` կառավարությունն իր օպտիմալացման եւ ապամոնտաժման ծրագրերով հակառակն է ապացուցում: Պատգամավորը մի քիչ ավելի պատկերավոր նկարագրեց իրականությունը` նկատելով, որ դպրոցներ կան, որտեղ սանհանգույցը բետոնե անցք է. «Ի՞նչ երջանիկ քաղաքացի»: Նրան հակադարձեց ՔՊCC-ի պատգամավոր Վահագն Հովակիմյանը. «Մարդկանց մոտ երջանկության ընկալումը, հատկապես տարիքով պայմանավորված, տարբեր է լինում»: Գեւորգ Պետրոսյանը ընդհատեց` հարցնելով. «Իսկ դուք ձեզ երջանիկ համարո՞ւմ եք»: «Ես ձեզ չէի ընդհատում, չնայած դուք ձեր խոսքերի մեջ շատ մանուպուլյատիվ բաներ էիք անում»,- հակադարձեց իշխանական թեւը ներկայացնող պատգամավորը: «Ձեր արտահայտությունների մեջ չափավոր եղեք, ի՞նչ է նշանակում մանիպուլյատիվ»,- չդիմացավ Գեւորգ Պետրոսյանը: Եվ այդ բանավեճին իր «ծաղրակշիռ խոսքն» ասաց նաեւ հանձնաժողովի նախագահը, գնացին, հասան Օպերայի սրճարաններին հետ եկան, վերջում էլ իր եզրափակիչ ելույթում «Երջանիկ քաղաքացի» եզրույթին անդրադարձավ եւ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Դե ինչ ասես, դուք բանուգործ չունե՞ք, պարոնայք մանդատավորներ եւ նախարարներ: Ամեն ինչ կարծես թե ընթանում է Ջորջ Օրուելի հայտնի վեպի տրամաբանությամբ` երջանկությունը դժբախտություն էխաղաղությունը պատերազմ է, սուտը ճշմարտություն է... Նման է, որ հենց ինչ-որ բան թավշիստները ներառում են  փաստաթղթերում, միանգամից դրա թարսն է ստացվում: Այս աբսուրդային պայմաններում, թերեւս, հասկանալի է դառնում Ալեն Սիմոնյանի տրամաբանությունը մարիխուանայի օրինականացումն առաջարկելիս: Քանզի որեւէ սթափ մարդ աբսուրդի եւ իմաստները գլխիվայր շրջելու այս մթնոլորտին չի դիմանա, այդտեղ լավ զգալու համար երջանիկ ապուշ լինելը պարտադիր պայման է:

ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ` ԸՆԴԴԵՄ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԽՈՂՆԵՐԻ

 

ԿԱՅՈՒՆ ԳԱՀԱՎԻԺՈՒՄ

Սակայն վերադառնանք վոժդի ասուլիսին եւ լարելով երեւակայություններս` փորձենք այդտեղ ռացիոնալ հատիկներ գտնել: Մի ճիշտ միտք հայտնաբերեցինք, որը Նիկոլը հնչեցրեց Արցախի հարցի վերաբերյալ. «Եթե դրա արդյունքում անհրաժեշտություն ծագեր, որ Սերժ Սարգսյանին ինչ-որ բան հարցնեինք, բնականաբար, իրենից էլ կհարցնեինք: Կարող ա վաղը ծագի տենց անհրաժեշտություն, կհարցնեմ, կարող ա մյուս օրը 2004 թվականի հետ կապված անհրաժեշտություն ծագի, Ռոբերտ Քոչարյանին կհարցնեմ, կարողա մյուս օրը ծագի անհրաժեշտություն Լիսաբոնի կամ Բուդապեշտի գագաթաժողովի մասին, Տեր-Պետրոսյանին էլ կհարցնեմ: Կարող ա անհրաժշտություն ծագի բոլորին իրար հետ հավաքել եւ հարցնել: Այստեղ ոչ մի բարդություն չկա: Իհարկե չգիտեմ` նրանցից ով կցանկանա իմ հարցին պատասխանել, ով` ոչ, բայց ես կհարցնեմ, եթե անհրաժեշտություն լինի»: Ով կցանկանա պատասխանել... Համենայնդեպս, քաղաքական հալածանքներ սանձազերծելուց հետո առնվազն, ժողովրդի խոսքով ասած, «պադոշ երես» պետք է ունենալ` Քոչարյանից բան հարցնելու: Ի դեպ, ՀՀ երկրորդ նախագահի դատավարությանն էլ չմոռացավ անդրադառնալ. «Մեր խնդիրն այն է, որ ունենանք այնպիսի դատարան, որ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի հարցը, ե՛ւ պայմանական ցանկացած քաղաքացու հարց քննարկվի օրինականության շրջանակներում»: Եվ այ քեզ հրաշք. «Եթե հաշվեհարդարի տրամադրություն լիներ, շատ կարճ, կոնկրետ եւ հնարավորությունը կար, եւ ժամանակը կար: Ես ուզում եմ ասել, որ որեւէ գործողություն երբեւէ չդիտարկել անձնական պատկերացումների շրջանակներում»: Ու դա ասում է մարդ, ով  աշխատանքային խումբ է ստեղծել` առանց դատավճռի ունեցվածք բռնագրավելու մեխանիզմներ մշակելու համար, ով մտադիր է, այսպես կոչված, «անցումային արդարադատություն» ներդնել` գործնականում արդարադատությունը փոխարինելով «հեղափոխական հոտառությամբ»: Պատմությունը կրկնվում է, նույնքան  «լուսապսակ» բաների մասին էին բլթացնում նաեւ 1920-ականների արյունոտ թրքաբոլշեւիկները... Հիմիկվա թավշիստներն էլ դրանցից առանձնապես չեն տարբերվում, հատկապես այն հատվածը, որ բուծվել է հավաքական Սորոսի գրանտներով: Եվ Նիկոլը պնդեց նաեւ այն, ինչը լրիվ անհավատալի է` որ եթե ընտրություններն այսօր լինեին, ապա ՔՊCC-ը նույնիսկ ավելի շատ քվե կստանար, եւ. «Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա: Ես սա ասում եմ որպես արձանագրում»:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ԻՐԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ

Դե ինչ, անդունդ գահավիժելիս ազատ անկումը թռիչքի հաճելի զգացողություն եւ թեթեւություն է պատճառում, սակայն դա շատ կարճատեւ է:

«ՔՅԱՆԴՐԲԱԶՈՒԹՅՈՒՆ» ՍԱՏԱՆԻ ՄԱՅԼՈՒՄ

Նիկոլը նաեւ արտաքին քաղաքականության վերաբերյալ, հատկապես ՀԱՊԿ-ի հարցում երկար-բարակ նկարագրեց, թե ինչ հրաշալի են գործերն ընթանում: Մինչդեռ արտաքին քաղաքական ոլորտում մի ուղղություն չես գտնի, ուր տապալումներ կամ առնվազն առաջընթացի  բացակայություն չարձանագրվի: Եվ եթե նախորդ իշխանությունները ձգտում էին աշխարհի խոշոր խաղացողների շահերը համադրել ի բարօրություն Հայաստանի, ապա այժմյան արտաքին քաղաքականությունն ավելի նման է «քյանդրբազության» սատանի մայլում: «Իրարանցում» անունը կրող առցանց հարթակում աչքներովս ընկավ մի ուշագրավ վերլուծություն, որի անանուն հեղինակին շնորհակալ ենք: Նա մասնավորապես արձանագրում է. «2018-ի ապրիլ-մայիսին տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը անընդհատ բեմահարթակից կրկնում էր, որ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում ռադիկալ փոփոխություններ չեն լինելու եւ պահպանվելու են ջերմ հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, քանի որ ՀՀ ներքաղաքական խնդիրները միայն մերն են եւ լուծվելու են երկրի ներսում: Ցավոք, ինչպես ցույց տվեց ժամանակը, այդ ամենը չէր համապատասխանում իրականությանը: Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո մեր արտաքին քաղաքականությունը վարվում է ոչ թե «ե՛ւ, ե՛ւ»-ի, այլ «ո՛չ, ո՛չ»-ի տարբերակով, այսինքն` մենք հավասարապես վատացնում ենք հարաբերությունները Ռուսաստանի ու Արեւմուտքի հետ` երկուսից էլ հարվածներ ստանալով»:

ՆԻԿՈԼԻ ՈՉ ՄԻԱՅՆ «ԿՈՒԶՈՎՆ» Է ԺԱՆԳՈՏ, ԱՅԼ ԱՄԵՆ ԻՆՉ

Խոշոր հաշվով, կարելի է այդպիսի արտաքին ուղեծիրը նաեւ ոչուփուչ որակել, քանզի բացի նոր պրոբլեմներից ու հիասթափություններից, ոչնչի չի հանգեցնում: Ու կարելի է ասել, որ Նիկոլը ոչ միայն ամբողջ աշխարհի գլուխը տարավ «թավշյա ոչ բռնի հեղափոխության» մասին իր լոլոներով (կամ, ինչպես կատակում են Ֆեյսբուքում, լուլուներով), այլեւ Հայաստանում, անգամ ամենահեղափոխական` Շիրակի մարզում մարդիկ հեղափոխություն բառից ալերգիա ունեն: Բայց չէ՞ որ անկումը վերելք է, այնպես որ, ոչխար պահեք եւ հանգիստ նստեք տեղներդ:

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՓԱՇԻԶՄ, ՈՐԻՆ ՔԻՉ ՄՆԱՑ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА