ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դրամաշնորհը մատաղիսի գործով էր. Հայկ Ալումյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ստանալու մասին. Տեսանյութ

20.03.2019 15:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Դրամաշնորհը մատաղիսի գործով էր. Հայկ Ալումյանը Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ստանալու մասին. Տեսանյութ

«Իրավունք TV»-ի եթեորում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը անդրադառնալով Սորոսի հիմնադրամից դրամաշնորհ ստանալուն եւ նրան, որպես սորոսական ներկայացնելու միտումին նկատեց. 
- Այսօր ես հասարակության մեջ մեծամասամբ ընկալվում եմ` որպես Քոչարյանի պաշտպան: Սակայն սրանից երեւի երեք տարի առաջ էլ ընկալվում էիª որպես Բուդաղյանների ներկայացուցիչ: Բնական է, երբ փաստաբանը սկսում է որեւէ աղմկահարույց գործով պաշտպանություն իրականացնել կամ որեւէ հանրահայտ մարդու պաշտպանել, սկսում են իրեն այդպես ընկալել: Դրանք զուտ հոգեբանական մակարդակի հարցեր են, թեեւ օրենքը ասում է, որ փաստաբանը չպետք է ընկալվի իր վստահորդի հետ, սակայն փաստացի մեզ մոտ այսօր այդպես չէ:
Ինչ վերաբերում է Սորոսի հիմնադրամից ստացած դրամաշնորհներին, ապա դա լիարժեք ճշմարտություն է: Կա «Ռազմավարական դատավարություն» անունով ծրագիր, որով, երբ որեւիցե գործով մարդու իրավունքների խախտում հաճախակի է հանդիպում, ապա ծրագրի շրջանակներում այդ գործով իրականացվում է ռազմավարական դատավարություն` նպատակ ունենալով հասնել արդյունքի, որպեսզի այդ խախտումները այլեւս չկրկնվեն կամ դադարեն լինել: Նմանատիպ գործերից մեկը հայտնի Մատաղիսի գործն էր, որով
հասանք արդյունքի: 

Դրամաշնորհների գրպանում, ձկնաբուծարանների համար ջրի կրկնակի ավելի օգտագործում, խեցգետնի պաշարների որսի բազմակի թույլատվություններ. Հաշվեքննիչ պալատի զեկույցը` Բննախի վերաբերյալ

Հ.Գ. Հայկ Ալումյանի հետ զրույցի առավել ուշագրավ հատվածները կարող եք դիտել «Իրավունք TV»-ի եթերում այսօր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА