ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սաուդյան Արաբիան կներդնի 23 մլրդ դոլար չորս ժամանցային նախագծի մեջ

20.03.2019 18:46 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սաուդյան Արաբիան կներդնի 23 մլրդ դոլար չորս ժամանցային նախագծի մեջ

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը սկսել է Էր Ռիադում չորս ժամանցային նախագծերի իրականացումը՝ 86 մլն ռիալ ընդհանուր արժողությամբ (23 մլրդ դոլար),-հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով SPA պետական տեղեկատվական գործակալությանը:

Պենտագոնը համաձայնել է 34 մլրդ դոլարով F-35 կործանիչների՝ պատմության մեջ առաջին երկարաժամկետ վաճառքին

Նախագծերից են զբոսայգու, սպորտային երթուղու եւ բացօթյա արտ-կենտրոնի կառուցումը: Թագավորությունը փորձում է հաղթահարել գլոբալ քննադատությունը, որը հաջորդել էր Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում անցած տարի հոկտեմբերին սաուդյան լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությանը: Թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանը մեղադրվել էր սպանության գործին մասնակից լինելու մեջ:

Չորս նոր նախագծերը դեռեւս մշակման փուլում են: Դրանց իրականացումը կմեկնարկի 2019 թվականի երկրորդ կեսից: Արդյունքում կբացվեն 70 հազար աշխատատեղեր, իսկ տեղի եւ արտերկրյա ներդրողների համար կստեղծվի ընդհանուր առմամբ 50 մլն ռիալ ներդնելու հնարավորություն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА