o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լույս է տեսել Կոմիտասի գերմանական անտիպ ժառանգությունը

19.03.2019 21:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ
Լույս է տեսել Կոմիտասի գերմանական անտիպ ժառանգությունը

Համայն մարդկության կյանքում գիրքը եղել է ու կա լավագույն արժեքներից մեկը: Առանց գրքի ու համապատասխան տեղեկատվության մարդը չի կարող կողմնորոշվել դժվարին իրավիճակներում, հաղթահարելով կյանքի դժվարություններին, իրադարձություններին ու ելևէջներին: Այսօր էլ այն մեծ նշանակություն ունի մեր կյանքում,ընթերցողին ուղղորդելով դեպի «Զարմանահրաշ ու հետաքրքիր աշխարհ»: Այս տարի նշվում է հայ մեծագույն երգահան Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որը կնշանավորվի ողջ տարվա ընթացքում կայանալիք ամենատարբեր ուշագրավ մշակութային իրադարձություններով: Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված առաջին համերգը տեղի ունեցավ հունվարի 29-ին` Արամ Խաչատրյան համերգասարհում, որտեղ հնչեցին նրա լավագույն տեղծագործությունները  Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ՝ 90-ամյա մաեստրո Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ: Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն անդրադառնալով հոբելյանական հանձնաժողովի նախաձեռնած ձեռնարկներին՝ շեշտեց նաև, որ 2019 թվականը հագեցած է մեր մշակույթի և արվեստի մեծերի հոբելյաններով և ուրեմն՝ դրանցից բխող նշանակալից մշակութային իրադարձություններով:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 4 մարզերում

Կոմիտասի հոբելյանը նշվելու է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով: Հիմնականում նախատեսված են լինելու համերգային ծրագրեր, փառատոներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ` արտերկրում: Կլինեն նաև հոբելյանական հրատարակություններ, կթողարկվեն ձայնասկավառակներ, կպատրաստվեն և կհեռարձակվեն հեռուստահաղորդումներ և հոլովակներ, կկազմակերպվեն կրթական ծրագրեր և այլն: Բնականաբար, հոբելյանական իրադարձությունների կիզակետում այս տարի լինելու է Կոմիտասի թանգարանը, որը նշում է հիմնադրման չորրորդ տարին:

Օրերս Կոմիտասի 150-ամյա հոբելյանի շրջանակում Գրականության և արվեստի թանգարանի` Կոմիտասի անվան դահլիճում տեղի ունեցավ Տիրան Լոքմագյոզյանի «Կոմիտաս. գերմանական երկեր» գրքի շնորհանդեսը: Միջոցառումը վարում էր Թուրքիայում հրատարակվող  «ԱԿՕՍ»  պարբերականի թղթակից, երգչուհի, արվեստագետ Ծովինար Լոքմագյոզյանն. ով հանդիսատեսին տեղափոխեց կոմիտասյան զարմանահրաշ ու ստեղծագործական, անմոռանալի ժամանակներ: Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Եղիշե Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, խոսելով տարվա հոբելյարների՝ Հովհաննես Թումանյանի, Կոմիտասի ծննդյան 150-ամյակների նվիրված միջոցառումների ու հայ ազգի հերոսների մասին: Միջոցառման ժամանակ  ելույթ ունեցան Երևանի Կոմիտասի անվան երաժշտական կոնսերվատորիայի «Երաժշտական Հայաստան» հանդեսի հիմնադիր ու գլխավոր խմբագիր Գոհար Շագոյանը, հայ ջութակահար, դիրիժոր երաժշտագետ, հասարակական գործիչ։ Image may contain: 4 people, people smiling, people sitting, table and indoorՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը, լրագրող-գրող Ֆահրադ Աբուջյանը և այլք:

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 8 մարզերում

Իսկ Կոմիտասագետ, Երևանի Պետական կոնսերվատորիայի դասախոս Լուսինե Սահակյանը հանդես եկավ Կոմիտասի մասին մի քանի նկատառումներով՝ առաջարկելով ավելի ընդլայնված ուսումնասիրել նրա ստեղծագործություններն ու կենսագրությունը:

Միջոցառման ընթացքում գեղեցիկ երաժշտական կատարումներով  հանդես եկան  գրքի հեղինակ Տիրան Լոքմագյոզյանը, Ծովինար Լոքմագյոզյանը, կոմպոզիտոր, ջութակահար, երգեհոնահար, նվագակցող, երաժիշտ Հովհաննես Մանուկյանը: Միջոցառման վերջում շնորհակալական ելույթով հանդես եկավ գրքի հեղինակը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում ներկայանալու է նոր հրատարակություններով: Այսպիսով՝ հեղինակը վերծանել և հրատարակել է Կոմիտասի գերմանական անտիպ ժառանգությունը, որը պահվում է Գրականության և արվեստի թանգարանի երաժշտական արխիվում: Գիրքը լույս է տեսել երկու տարբերակով՝ հայերեն և գերմաներեն:

Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվեցին Կոմիտասի Գերմանիայում ուսումնառության տարիներին առնչվող բնօրինակ փաստաթղթեր և լուսանկարներ: 1896-1899 թթ. Կոմիտասը մեկնել է Բեռլին՝ եվրոպական երաժշտություն ուսանելու: Այդ տարիների ընթացքում նա գրել է երգեր, ստեղծագործություններ դաշնամուրի, լարային քառյակի և փոքր սիմֆոնիկ նվագախմբի համար, որոնք կազմեցին Կոմիտասի գերմանական ժառանգությունը: 1991 թվականին Տիրան Լոքմագյոզյանը վերծանել է այդ երկերը, որոնք գտնվում են Գրականության և արվեստի թանգարանում պահվող արխիվում և կատարել Կոմիտասի գերմանական երգերը` Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ճիշտ այն դահլիճում, որտեղ դրված է եղել Կոմիտասի դաշնամուրը:

ԳԱՐԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լուսանկարները` Սիրարփի Կարապետյանի

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА