ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

19.03.2019 22:40 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՁԱՅՆ ԹԱՎՇՅԱՑ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Յոնջից ուռած մի մաքի,

Քիչ էր մնում տրաքի,

Վարչապետի ասմունքից,

Ով եկել էր հարցմունքի:

 

ԳՅՈՒՂԱՑԻՆ` ՆԻԿՈԼԻՆ (ՎԵՐՋԻՆԻՍ` ՈՐ ԳԱՌԸ ՅՈՆՋԱ Է ՈՒՏՈՒՄ, ՈՒՌՈ՞ՒՄ Է` ՀԱՐՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Չէ, այ ցավդ տանեմ, որ յոնջով ուռել լիներ` Արարատ Միրզոյանը եւ Ալեն Սիմոնյանը մեր հայաթից ձեռ չէին քաշի:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՎԱՏ ՕՐԻՆԱԿԸ ՎԱՐԱԿԻՉ Է (ՌԱՆՉՊԱՐ ԳՅՈՒՂԻՑ ՎԱՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՒՑ ՀԵՏՈ ՆԻԿՈԼԻ` ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ԳՐԵԼՈՒ

ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ գրականագետների` եթե վարչապետի մոտ վատ տրամադրությունը սկսել ա ներշնչանք բերել, ապա կատարյալ մուսա ունենալու համար Ներոնի նման իր մայրաքաղաքն էլ կայրի:

 

ՑՈՒՆԳՑՎԱՆԳ

Մինսկի խմբից հայտնում են, որ Նիկոլը Սերժ Սարգսյանի` Ալիեւի հետ բանակցությունների հաղթական դիրքի պարտիան տանուլ ա տալիս, ու նրան չի փրկի անգամ թագուհուն ժերտվա տալն էլ, քանի որ Իլհամը իրա թագուհուն վաղուց ա շահեկան պայմաններով ժերտվա տվել:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ` ԺՈՂՈՎՐԴԻՆ

Ինչո՞ւ եք դժգոհում ներկայից: Չէ՞ որ 2020թ.-ի համեմատ  հիմա 30 տոկոսով ավելի լավ եք ապրում:

 

ОН КРАЛ, И ЕМУ БЫЛО СТЫДНО (ԴԱՎՒԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ` ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԹԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ, ԻՐԵՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՈՂՆԵՐԻՆ)

Ով քնած է` արթուն կացեքհետո  չասեք, թե մենք քնած` Սորոսի Դավոն գող-գող եկավ, գողացավ, գնաց

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՀԱՅԻ ՀԵՏԻՆ ԽԵԼՔԸ (ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԱԾՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՂ ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Համահայկական հեղկոմից հայտնում են, որ նախկինում նիկոլականներին աջակցողները, ովքեր գիշերը շերեփով կաթսաներին էին խփում, շուտով նոր ակցիա են իրականացնելու, այս անգամ արդեն ցերեկով նույն շերեփով իրենց գլխներին են խփելու:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА