ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

19.03.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Օրերս «Իմ Քայլը» դաշինքից ԱԺ պատգամավոր Լուսինե Բադալյանը, նույն ինքը` ԼՈՒԼՈՒՆ, ֆեյսբուքյան իր էջով քաղաքացիներին զարմանալիորեն կոչ էր արել հետեւել միայն «Հայկական ժամանակ» օրաթերթի, «Ազատություն» ռադիոկայանի եւ Հ1-ի լրատվությանը: Մնացած բոլոր լրատվամիջոցներին նա մեղադրել էր ոչ անաչառ լինելու մեջ: Նրա այս գրառումը խիստ քննադատության արժանացավ, հատկապես այն բանից հետո, երբ նա 26 անգամ փոխեց գրառման տեքստը: Հարց առաջացավ. Լուլուի ինչին էր պետք այս ամենը: Բայց էլ ավելի զարմանալի է հետեւյալը` 2017 թվականին էլ Լուլուն հայտարարում էր, որ կարտագաղթի, եթե վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տա. «Ճիշտ այն դեպքում, երբ իմ վերջին հույսը, այսինքն վարչապետը, հրաժարական տա, արդեն հանգիստ խղճով կարող եմ արտագաղթել Հայաստանից»: Դե ինչ ասես այդ զարմանալի փոփոխականության առնչությամբ: Ու դա, թերեւս, շատ պարզ պատասխան ունի` նրա կենսակերպն է օրվա իշխանության ամենավերին օղակներում կանգնածներին հաճոյանալ

ԶԱՐՄԱՆՔ

Մեր անսպառ զարմանքի աղբյուրներից մեկն, անշուշտ, նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ է: Բայց այն, ինչ հայտնաբերեցինք լրահոսում, մեզ ոչ միայն զարմացրեց, այլ ապշեցրեց: Կայքերից մեկի թեթեւ ձեռքով ամբողջ լրատվադաշտով տարածվեց, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կանանց տոների կապակցությամբ պարգեւատրել է ինքն իրեն եւ նախարարության աշխատակազմին: Նախարար Թորոսյանն ինքն իրեն պարգեւատրել է աշխատավարձի եռապատիկի չափով: Նախարարի ամսական աշխատավարձը կազմում է 793 հզր 680 դրամ: Ըստ այդմ, Մարտի 8-ի կապացությամբ Թորոսյանը ինքն իրեն պարգեւատրել է 2 մլն 381 հազար դրամով, որը մոտ 5000 ԱՄՆ դոլար է կազմում: Իր տեղակալներ Արսեն Դավթյանին, Անահիտ Ավանեսյանին եւ Լենա Նանուշյանին Թորոսյանը պարգեւատրել է նրանց աշխատավարձի կրկնակիի չափով: Լավ, գրողը տանի, ինքն իրեն թող պարգեւատրեր գոնե հունվարի 28-ի կապակցությամբ, կամ, քարը տրաքի` սովետական փետրվարի 23-ի, բայց մարտի 8-ի՞...

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ՆՈՐ ԶԵԼԱՆԴԻԱՅԻ քաղաքներից մեկի մզկիթներում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է մահացել, եւ դրա վերաբերյալ ահաբեկիչներից մեկը սոցցանցում ուղիղ տեսահեռարձակում է արել: Իսկ հիմա պինդ բռնվեք` Նոր Զելանդիայի կառավարությունը 10 տարվա ազատազրկմամբ է սպառնում նրանց, ովքեր կպահպանեն Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչության տեսանյութը եւ 14 տարի դա տարածելու համար: Իրավաբանական անձինք տեսանյութը պահպանելու եւ տարածելու համար կարող են տուգանվել 200.000 դոլարով: Հայաստանում հնարավո՞ր է տեղեկատվության ազատության այդպիսի սահմանափակում: «Արյունոտ դիկտատոր» Ռոբերտ Քոչարյանի օրոք արդյո՞ք ինչ-որ մեկը կհամարձակվեր որեւէ մեկին արգելել հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում կատարված սպանդի տեսանյութի տարածումն ու, առավել եւս, սեփական համակարգչում պահելը:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА