ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՍԿԵԶՕԾ ԹԱԿԱՐԴ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ

19.03.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՈՍԿԵԶՕԾ ԹԱԿԱՐԴ ՆԻԿՈԼԻ ՀԱՄԱՐ

Արագած գյուղում մարզպետի եւ գյուղացիների միջեւ տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում մարզպետի ավտոմեքենան շրջապատվել էր, իսկ նրա հետ «արա»-ով էին խոսում, ցույց է տալիս մի երեւույթ` որ մարզերում Նիկոլ Փաշինյանի վարչախումբը կորցրել է կառավարելիությունը: Այստեղ կարեւորը ոչ թե այն է, թե ինչ էին պահանջում գյուղացիները, այդ պահանջը ինչքանով էր արդար կամ իրատեսական եւ այլն, այլ այն հանգամանքը, որ մարզում կառավարության կողմից մարզպետ նշանակված անձնավորությանը բանի տեղ չեն դնում:

ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ ՇՏԱՊՈՒՄ Է ԱՆԲԱՐՈ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼ

 

ԿՈՐՈՒՄ Է Ե՛Վ ԿԱՌԱՎԱՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ, Ե՛Վ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Այն, որ քաղաքացիների դժգոհությունը գնալով ահագնանում է, որ ունենք հիասթափության սրընթաց աճ, ակնհայտից էլ ակնհայտ է: Արդեն ֆեյսբուքյան ֆեյքերի վիթխարի բանակն էլ չի կարողանում օգնել` ստեղծելու տպավորություն, որ առկա է հանրային աջակցություն թավշիստների վարչախմբի ու անձամբ Նիկոլի նկատմամբ: Ինչպես պատկերավոր արտահայտվեց քաղաքագետ Աղվան Պողոսյանը. «Եթե այսպես շարունակվի, ամիսներ անց կունենանք հեղափոխություն` «հետ բերեք Սերժին» կարգախոսով»: Այսինքն` հանրությունը տեսավ, որ մերժելով որեւէ խնդիր չլուծվեց, այլ խնդիրները շատացան: Ինչ վերաբերում է կառավարելիության կորստին, ապա մարզերում այն գործնականում կորցրած է, իսկ մայրաքաղաքում (ինչպես ցույց տվեցին Օպերայի սրճարանների շուրջ դրամատիկ զարգացումները) այդ կառավարելիությունն առայժմ պահպանվում է զուտ ոստիկանական բիրտ ուժով: Գումարած դրան, եթե քաղաքապետի ու Կենտրոնի թաղապետի խոսքերն իրար հետ չեն բռնում հրապարակային հարթության վրա (իսկ նման բան անհնար է պատկերացնել նախորդ ցանկացած իշխանության օրոք, այդ թվում եւ այն ժամանակ, երբ թաղապետերը ոչ թե նշանակովի էին, այլ` ընտրովի), նշանակում է, որ քաղաքային ենթակառուցվածքների կառավարումը շատ վատ է, եւ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Չափազանց վատ կառավարման դրսեւորում է նաեւ այն, որ զգալիորեն վատացել են այնպիսի ծառայությունները, ինչպիսին են աղբահանությունը, տրանսպորտը եւ այլնԻսկ ընդհանուր կառավարության մակարդակով նախ անհասկանալի է, թե հստակորեն որ նախարարությունն ինչով է զբաղվելու, գումարած դրան պետծառայողների` 10 հազարով նախատեսված կրճատումը  ինքնին կազմալուծում է պետական ապարատի աշխատանքը: Գումարած դրան, ոչ կոմպետենտության, թրաշամանուկ չինովնիկների չտեսության եւ այլ թերությունների պատճառով կառավարության աշխատանքն էլ ծայրահեղ անարդյունավետ է: Իսկ բյուջեի ողբալի վիճակը բերում է նրան, որ ՊԵԿ-ը փնտրում է, թե էլ որտեղից հարկատուներից լրացուցիչ գումարներ քերթի, ինչը հարվածում է ե՛ւ ներդրումներին, ե՛ւ ընդհանուր տնտեսությանը: Համ էլ` էլ ի՞նչ ներդրումներ, եթե բացակայում են կանխատեսելի խաղի կանոններըԻսկ արտաքին ուղղությամբ... ՀԱՊԿ-ում խնդիրներ, Ռուսաստանի հետ հարաբերություններում խնդիրներ, ԵՄ-ում բարձրաստիճան եվրապաշտոնյան կարող է կեսից լքել վարչապետի հետ համատեղ ասուլիսը, ԱՄՆ-ում արդեն արցախցիներին պիտակում են «անջատողական»: Այսինքն` ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իր անգրագետ կամ սորոսական թրաշամանուկներով երկիրը տանում է դեպի կոլապս` բոլոր ուղղություններով:

ՎԱՅ-ԴԻԿՏԱՏՈՐԸ ՉՈՐՍ ԿՈՂՄԻՑ ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՈՒՏՈՒՄ

ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԸ` ՀՈՌԵՏԵՍԱԿԱՆԸ ԵՎ ԼԱՎԱՏԵՍԱԿԱՆԸ

Ամենավտանգավոր ուղղությունը անշուշտ արցախյանն է, եւ դրա վերաբերյալ ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը «Իրավունք TV»-ի եթերում մասնավորապես նշեց. «Վտանգ իսկապես տեսնում ենք, մասնավորապես կապված այն գործընթացների հետ, որոնք կարելի է կոչել հետընթացնախկինում ունեցած մեր դիրքերից: Նախ շատ վտանգավոր տերմին օգտագործեց Նիկոլ Փաշինյանը` ասելով` Հայաստանի եւ Արցախի ժողովուրդ, այդպիսի ժողովուրդներ չկան, կա մեկ հայ ժողովուրդ, եւ կա հայ ժողովրդի արցախյան հատված: Հետեւապես չի՛ կարելի այդպիսի տարանջատումներ մտցնել: Եվ երկրորդ` չի՛ կարելի այս ամբողջ գործընթացի մեջ ներգրավել, այսպես կոչված, «Արցախի ադրբեջանական հատված» հասկացողությունը, չկա այդպիսին»: Եվ հենց Արցախը ամենազգայուն թեման է, որի շուրջ հանրային զայրույթի ալիքը կարող է  ավելի շուտ պայթել, քան սոցիալ-տնտեսական պատճառներովԵվ շատ հավանական է, որ բավականին շուտով բոլոր ուղղությունները ձախողած թավշակրոն վարչախումբը ստիպված լինի հեռանալ: Այդ դեպքում, կոպիտ ասած, հիմնական ներքին խաղացողները դառնում են ՀՀ չորս նախագահները իրենց թիմերով ու համապատասխանաբար` նաեւ հենարաններով: Բայց ցավն այն է, որ այդ նոր իշխանափոխության ընթացքում աշխարհաքաղաքական խաղացողները անպայման կփորձեն մեր ներքին դաշտում փնտրել սեփական շահերը: Ու չպետք է բացառել վտանգը, որ այդ կրիտիկական պահին արտաքին ուժերը կարող են փաստացի զավթել երկրի կառավարման լծակները, հատկապես, եթե խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի մասին էԵրկրորդ տարբերակը եզակի ջանքեր կպահանջի Փաշինյանից: Ինչպես նշում է ՍԻՄ նախագահը. «Ցավոք, վերջին մեկ տարին Փաշինյանը եւ իր կողմնակիցները, բացի նրանից, որ ապօրինի զավթեցին իշխանությունը երկրում, դրանից հետո շարունակում են երկրի ինքնաոչնչացման, ինքնակործանման ճանապարհով տանելու իրենց քաղաքականությունը, եւ իմ կարծիքով` հենց իրենք էլ կլինեն դրա զոհը: Ուստի` իմ խորհուրդն է Փաշինյանին, որովհետեւ այդտեղ ուրիշ մեկը չկա, որին կարելի է խորհուրդ տալ, շատ արագ հետ կանգնել այդ ճանապարհից, գնալ դեպի ազգային համաձայնության կառավարության ստեղծում, դուրս հանել կառավարությունից բոլոր սորոսականներին, Թրանսփարենսի ինթերնեյշնլականներին եւ այլ գրանտակերներին եւ ձեւավորել ազգային փրկության, ազգային համերաշխության եւ համաձայնության կառավարություն ու դիմագրավել այն արտաքին վտանգներին, որոնք այսօր իրապես ծառացած են մեր ազգի, մեր պետության եւ անգամ մեր պետականության առաջ»:

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՑՈՒԳՑՎԱՆԳԸ ԵՎ ՄԵԽԻ ԳԼՈՒԽՆԵՐԸ

Բայց արդյո՞ք վոժդը ընդունակ է այդպիսի քայլի: Թե՞ այնքան է խճճվել ստվերային պայմանավորվածությունների սարդոստայնում, որ չի կարող դուրս պրծնել իր ոսկեզօծ վանդակից: Այդ դեպքում, անշուշտ, մնում է, եւ ավելին, կենսական անհրաժեշտություն է դառնում անհապաղ իշխանափոխությունը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА