o C     19. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր Զելադիայի վարչապետը հայտնել է, որ մզկիթներից մեկում հարձակում իրականացրած հրաձիգի «մանիֆեսթը» ահաբեկչությունից 9 րոպե առաջ է ստացել

17.03.2019 22:30 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Նոր Զելադիայի վարչապետը հայտնել է, որ մզկիթներից մեկում հարձակում իրականացրած հրաձիգի «մանիֆեսթը» ահաբեկչությունից 9 րոպե առաջ է ստացել

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ ստացել է Քրայսթչերչ քաղաքի մզկիթներից մեկում սպանդ իրականացրած 28-ամյա ավստրալացի Բրենթոն Տարանտի հրապարակած «մանիֆեստը» հարձակումից 9 րոպե առաջ։ Այս մասին հաղորդում է AFP գործակալության թվիթերյան էջը։

Պորոշենկոն հայտնել է, թե ինչից է «վախենում» Ռուսաստանը

Հայտնի է, որ ծնունդով ավստրալական Գրաֆտոն քաղաքից Տարանտը համացանցում մի քանի էջանոց «մանիֆեստ» էր թողել, որում պատմել էր իր մտադրությունների մասին: Մասնավորապես, նա նշել էր, որ այս հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար:

Ի դեպ՝ Նոր Զելանդիայում առնվազն երկու մզկիթի վրա դաժան հարձակումից հետո երկիր են ժամանել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն և Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։ Twitter-ի իր էջում Չավուշօղլուն նշել է, որ նրանք եկել են իրենց աջակցությունը ցույց տալու նորզելանդացի ժողովրդին։

«Մենք պետք է միասին պայքարենք իսլամաֆոբիայի դեմ», - գրել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Հիշեցնենք, որ 50 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումն իրականացրած Տրանտին իր «մանիֆեսթում» սպառնացել էր նաև թուրք ժողովրդին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

«Թուրքերին» վերնագրով հատուկ բաժին է առանձնացրել իր հայտարարության մեջ ու սպառնացել «ավերել Կոստանդնուպոլսի բոլոր մզկիթները», եթե թուրքերը փորձեն առաջանալ դեպի Եվրոպա:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА