o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր հրաշալի օր է սիրելիի հետ զբոսնելու համար. Օրվա աստղագուշակ

17.03.2019 10:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ
Այսօր հրաշալի օր է սիրելիի հետ զբոսնելու համար. Օրվա աստղագուշակ

ԽՈՅԵՐ

Անգամ, եթե ամաչում եք ձեր սիրելիին խոստովանել որեւէ բան, փորձեք դա անել այսօր: Դա, միգուցե, նպաստի, որ ձեր հարաբերություններն էլ ավելի ամրապնդվեն եւ դուք ավելի կմտերմանաք:

Այսօր դուք դժվարությամբ կկարողանաք ձեր մտքերը ներկայացնել սիրելիին. Օրվա աստղագուշակ

ՑԼԵՐ

Այսօր հրաշալի օր է սիրելիի հետ զբոսնելու համար: Անգամ, եթե եղանակը նպաստավոր չլինի, միեւնույն է, զբոսնեք թեկուզ անձրեւանոցի ներքո: Թող այդպիսին լինի այսօր ձեր սիրո փոքրիկ անկյունը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք կշփոթեք ձեր սիրելիին նախկին սիրեցյալներից մեկի հետ: Ուշադիր եղեք, հիշեք, թե ում ինչ եք ասել եւ ոչ մի դեպքում չշփոթեք նրա անունը: Հակառակ դեպքում` չեք կարողանա խուսափել խնդիրներից:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս, որ այսօր սիրելիի հետ զբաղվեք սպորտով: Իսկ երբ պարապմունքից հետո հոգնած նստեք նրա հետ մեկ բաժակ թեյ խմելու, կհասկանաք, թե որքան եք մտերմացել եւ կապվել միմյանց:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս երեկոն անցկացնել ռեստորանում կամ որեւէ ռոմանտիկ միջավայրում: Փորձեք միասին պլանավորել ձեր ապագան նման ռոմանտիկ վայրում:

ԿՈՒՅՍԵՐ

Փորձեք ավելի լավ ճանաչել ձեր սիրելիին: Կարդացեք նրա սիրելի գիրքը, հարցրեք, թե որ երաժշտության ներքո է քնում: Նրա նախասիրություններին ծանոթանալով էլ ավելի կմտերմանաք, իսկ եթե կիսում եք միեւնույն հետաքրքրությունները, ուրեմն դուք, իսկապես, միմյանց համար եք ստեղծված:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի ցանկանա ձեզ հետ կիսվել որեւէ գաղտնիքով: Պատճառն այն չէ, որ նա ձեզ չի վստահում, նա, պարզապես, կարծում է, որ դեռ ժամանակը չէ, որ դուք իմանաք այդ մասին: Համբերեք եւ ամեն ինչ տեղը կընկնի:

ԿԱՐԻՃՆԵՐ

Ձեր սիրելին այսօր կցանկանա թարմություն մտցնել ձեր հարաբերություններում եւ դրանք տանել մեկ այլ փուլ: Սակայն դուք, կարծես թե, ավելի պահպանողանակն եք եւ դեռեւս չեք շտապում ամրապնդել հարաբերությունները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Աստղերը խորհուրդ են տալիս օրն անցկացնել երաժշտություն լսելով: Լսեք ականջին հաճելի երգեր: Ամենակարեւոր որոշումները կկարողանաք կայացնել ճիշտ մեղեդու ներքո:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր եղանակը կփորձի խոչընդոտել ձեր ժամադրությանը: Բայց փոխարենը սիրելիի հետ կարող եք հանդիպել այնպիսի վայրում, որտեղ ձեզ ոչինչ չի կարող խանգարել: Իսկ հաճելի ժամանցն ապահովված է:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեզ համար դժվար կլինի ձեր սիրելիին մերժելը, սակայն ստիպված կլինեք դա անել, քանի որ նրա ցանկությունները չեն համընկնի ձեր հնարավորությունների հետ: Ամեն դեպքում, փորձեք ամեն ինչ այնպես անել, որ ոչ մի ձեւ նրան չվիրավորեք:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ոչ մի կերպ չի կարողանա հաշտվել այն մտքի հետ, որ ձեր կյանքում միակը չի եղել, եւ որ իրենից առաջ այլ սեր էլ եք ունեցել: Բացատրեք նրան, որ անցյալը կարեւոր չէ: Կարեւորը` նա այժմ ձեր կյանքի միակ սիրելին է:

 

 

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА