o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Իրականությունից չես փախչի». եվրոպահայերը «կքայլեն» «Արցախի արահետներով»

16.03.2019 22:39 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Իրականությունից չես փախչի». եվրոպահայերը «կքայլեն» «Արցախի արահետներով»

Ֆրանսիահայերը որոշել են սահմանամերձ Լեռնահովիտ գյուղում դպրոց կառուցել: Այս եւ այլ ուշագրավ մանրամասներ է «Իրավունքը» պարզել Փարիզում հայերենով ու ֆրանսերենով հեռարձակվող «ԱՅԲ Fm 99.5» ռադիոկայանի լրագրող, հաղորդավար ԱՐՏԱԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՑ, որը նաեւ ֆրանսիական հայտնի Bonheur Retrouvé կազմակերպության մամուլի խոսնակն է: Ա. Թադեւոսյանը նախ ասաց, որ հենց իրենց այս կազմակերպությունն է՝ Les Armeniens de Bretagne կազմակերպության հետ համատեղ, հատուկ ծրագիր է մշակել, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում բարեգործական համերգներ կազմակերպել, եւ այս անգամ հասույթն ուղղել կրթության ոլորտին:

ՀԱՊԿ-ը Բիշքեկում հանդիպմանը արտակարգ իրավիճակներին համատեղ արձագանքելու մեխանիզմ կկարգավորի

- Որքանով տեղյակ եք, մեր կազմակերպությունը հաճախ է բարեգործական ծրագրեր իրականացնում, եւ այս անգամ հատուկ քննարկումներ տեղի ունեցան ու որոշվեց դպրոց կառուցել, քանի որ մնայուն արժեք է, եւ սերունդները դարեր շարունակ հաճախելու են կրթական հաստատություն: Տեղեկացնեմ, որ ֆրանսիական Bonheur retrove կազմակերպությունn առաջին անգամ չէ աշխատում Les Armeniens de Bretagne-ի հետ: Դեռեւս 2016 թվականին մենք համատեղ ծրագրով համերգներ ենք ունեցել մի շարք քաղաքներում, եւ հասույթն ուղղել ենք հիվանդ երեխաներին: Հավելեմ նաեւ, որ կազմակերպության թեւը հայ երիտասարդներ են, ովքեր ապրում են Ֆրանսիայում եւ միշտ սատար են կանգնում յուրաքանչյուր բարի գործի:

- Իսկ ի՞նչ սկզբունքով եք ընտրել, թե որ գյուղում դպրոց կառուցեք:

Մուշեղ Աբովյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

- Դպրոցի ընտրությունը շատ հետաքրքիր է եղել, բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, ավելին՝ մեր կազմակերպության երեւանյան ներկայացուցչությունը եղել է հենց այդ գյուղում եւ տեղում է ծանոթացել իրավիճակին: Սկզբում մտածում էինք միասին դպրոցի դասարան վերանորոգել, բայց հետո մեզ ասացին, որ երեխաները «դոմիկում» են դպրոց գնում, մի պահ սառեցինք… Իհարկե, գիտակցում էինք, որ դժվար է լինելու, բայց եկանք այն համոզման, որ պետք է դժվարությունները հաղթահարենք եւ դպրոց կառուցենք Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Լեռնահովիտ գյուղում: Հաճախ ենք ուշադրություն դարձնում սահմանամերձ գյուղին եւ մեզ համար մեծ պատիվ է, որ գտնվեցին բարեգործ մարդիկ, ովքեր փորձելու են օգնել եւ նաեւ գրենական պիտույքներ ու այլ անհրաժեշտ պարագաներով ապահովել այդ դպրոցի 40 աշակերտին:

- Ի՞նչ միջոցներով եք կազմակերպելու հանգանակությունը:

- Հատուկ միջոցներ չկան, հիմնականում լինելու է համերգային տոմսերի վաճառքի հասույթը ու հատուկ արկղում հավաքվող հանգանակությունը, որի մեջ մարդիկ իրենց սրտի թելադրանքով կգցեն գումարներ: Կան նաեւ հատուկ հովանավորներ, որոնք վստահում են մեզ եւ փորձում աջակցել մեր լավ գործին: Իսկ համերգները կլինեն 4 հայկական համայնքներում. ապրիլի 6-ին՝ Ռենում, 7-ին՝ Փարիզում, 10-ին՝ Մարսելում, 12-ին՝ Ստրասբուրգում: Համերգների ընթացքում կերգեն Երեւանից հրավիրված երգիչներ Լենա Ղազարյանը եւ Գեւորգ Սիրեկանյանը: Փարիզում արդեն հատուկ ծրագրին կմիանան «Լե Մանի» կազմակերպությունը, «Արմեն» հայկական միության սաները (երգի խմբի հիմննադիրը Գրիգոր Թագվորյանն է): Ռեն քաղաքում կայանալիք համերգին կմասնակցեն նաեւ տեղի «Աստղիկներ» մանկապատանեկան վոկալ անսամբլը (գեղարվեստական ղեկավարը Լիլիթ Դանիելյան է), Ստրասբուրգում եւս կմասնակցի տեղի պարի Renaissonce անվանումով խումբը (հիմնադիր` Սիլվա Մելիքյան) եւ «Արեգ» կրթամշակութային միության սաները: Արդեն Մարսելում նախատեսված համերգային ծրագրին մեզ կմիանա «Հայաստանի ձայնը» ծրագրի մասնակիցներից Կարեն Ուղուրյանը, իսկ Փարիզում՝ սակսաֆոնիստ Էդմոնդ Երվանդյանը:

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 7 հրդեհ. ներգրավվել է 7 մարտական հաշվարկ

- Ի վերջո, ինչո՞ւ որոշեցիք հենց դպրոց կառուցել:

- Հետաքրքիր հարց էր…Հիմա էլ, երբ այս հարցին պետք է պատասխանեմ, շատ հուզվում եմ, որովհետեւ սա որոշելու խնդիր չէր, այլ՝ սրտի թելադրանք, որ կա յուրաքանչյուր կազմակերպչի սրտում: Երեւի այդպես պետք է լիներ:  Տեսնելով այդ դպրոցի երեխաների աչքերի թախիծը՝ ուշադրության պակաս տեսանք նրանց ուսման մեջ, եւ մեր որոշումն անփոփոխ է՝ պետք է այդ դպրոցը կառուցվի, ինչի համարել էլ համախմբվել ենք «Կառուցենք միասին» կարգախոսի ներքո:

- Ի՞նչ է հաջորդելու այս ծրագրին:

- Եթե անկեղծ ասեմ, այս պահին ծրագրեր շատ կան, որոնք քննարկվում են կազմակերպությունների ներսում: Հետաքրքիր անակնկալներ կլինեն Եվրոպայում ապրող հայերի համար, բայց եկեք առաջ չընկնենք:

«Արցախ․ հավերժի սահմանին». ներկայացնում է Վահե Յանը

- Այդուհանդերձ, փորձենք «գաղտնազերծել» Ձեր առաջիկա ծրագրերից մեկը. որքանով տեղյակ ենք,  «ԱՅԲ Fm 99.5» ռադիոկայանի եթերում Դուք պատրաստվում եք Արցախին նվիրված նոր ծրագրով հանդես գալ: Կբացե՞ք փակագծերը:

- Ծրագիրը ռադիոկայանով կհնչի՝ սկսած սեպտեմբեր ամսից: Այն կլինի արդեն իրականություն դարձած «Արեւմտյան Հայաստանի արահետներով» ծրագրի շարունակությունը, այս անգամ «կքայլեմ» Արցախի փողոցներով ու արահետներով եւ եվրոպահայությանը կներկայացնեմ արցախյան բնությունը, գողտրիկ անկյունները եւ հիանալի փողոցները:

Սեպտեմբերի 26-ին նշում են Լեզուների եվրոպական օրը

- Մտավախություն չունե՞ք, որ այն կարող է հերթական անգամ բորբոքել տեղի ադրբեջանցիներին:

- Գիտեք, յուրաքանչյուր ծրագիր ունի նպատակ, գաղափար եւ հղի է բազմաթիվ փորձություններով, որը պետք է հաղթահարես՝ վստահ եւ հստակ քայլերով: Եթե պատմությունը չի խեղաթյուրվում, հավատացեք, մտավախություն չկա, իրականությունից չես փախչի: Նպատակը մեկն է՝ Եվրոպայում ապրող հայերիս ծանոթացնել մեր պատմությունը՝ ճիշտ ժամանակագրությամբ, պարզ ու հստակ, որպեսզի բոլորը ճանաչեն բազմաթիվ տարիներ չճանաչվածը: Հուսով եմ, որ մի օր կգա այդ բաղձալի օրը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА