o C     18. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

 «Նոր Հայաստանում» 150-ամյա Հովհաննես Թումանյանից մնացել է միայն թրաշը

15.03.2019 15:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 «Նոր Հայաստանում» 150-ամյա Հովհաննես Թումանյանից մնացել է միայն թրաշը

Այս տարի ազգովի տոնում ենք Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը, բայց, չգիտես ինչու, նորաթուխ իշխանությունների մոտ Թումանյանը տպավորվել է մորուքով ու անդեմ: Համենայնդեպս, սա են վկայում ողջ հանրապետությունով, մասնավորապես Երեւանով մեկ սփռված Թումանյանի հոբելյանը հուշող ցուցապաստառները:

«Նախարարն ասեց` կարաք գնաք Սեւան չոփիկ-չոփիկ անեք, բայց արդեն ուշ ա». թեժ քննարկում ԱԺ-ում (Տեսանյութ)

Հասկանալի է, նոր կառավարության թրաշամանուկ պաշտոնյաները մորուքից այն կողմ դեռ ոչինչ չեն տեսել, ուստի` իրենց համար միակ արժանիքը մորուքն է, իսկ դեմքը կարեւոր չէ, ոչ էլ` ազգային դիմագիծը, քանի որ անդեմ, անխելք ու անդիմագիծ անձն ամենահեշտ կառավարվողն է, ինչին, տպավորություն է, որ նախապատրաստում են հայ հանրությանը: Չմոռանանք, որ մեկ դար առաջ, Հայոց ցեղասպանության նախապատրաստական փուլում առաջինը հաշվեհարդար տեսան հենց մտավորականներից, ովքեր համարվում էին ազգի դեմքն ու միտքը...

ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայությունը արդեն ֆեյսբուքում է

Նորաթուխ իշխանավորների համար այդպես էլ ընկալելի չէ, որ ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանը հայեցի են տոնում` հայատառ գրվածքներով ցուցապաստառներով, քանի որ Թումանյանն իր ողջ կյանքում այդ հայեցի խոսքի, գրերի, գրվածքների համար էր պայքարում, նույնիսկ թբիլիսյան միջավայրում, որտեղ իր տունը վերածեց Վերնատան` հենց վրացական կառավարության քթի տակ, որպեսզի պահպանվեն հայերեն խոսքը, գիրը, գրականությունը... Հիմա կասեք` իրավիճակ է փոխվել, ի՞նչ Վերնատուն, ի՞նչ ազգային դիմագիծ, ի՞նչ հայեցի խոսք ու գիր, դրանք հին բաներ են, ու ինչպես այժմյան կառավարության որոշ պաշտոնյաներ են ասում` հին մարդիկ ամենակոռումպացվածն են... Բայց եկեք մի պահ ամեն ինչին նայենք սթափ, առանց էյֆորիայի ու հիշենք, որ Հայաստանի հանրապետության պետական լեզուն հայերենն է, բայց, անտեսելով այդ փաստը, ողջ քաղաքը ողողել ենք մեծ բանաստեղծի հոբելյանի ցուցապաստառներով, որոնց գերակշիռ մասը անգլալեզու է: Եթե, օրինակ, այդ ցուցանակները լինեին եռալեզու` հայերեն, ռուսերեն ու վրացերեն, ինչ-որ տեղ հասկանալի կլիներ, դե, Թումանյանը լինելով հայ` Ցարական Ռուսաստանի ժամանակաշրջանի բանաստեղծ էր, ով իր կյանքի մեծ մասն ապրել է Վրաստանում, իսկ Անգլիան` Թումանյանի կյանքի որեւէ ժամանակաշրջանի հետ չի կապվում:

Նիկոլ Փաշինյանն Ազգային անվտանգության ռազմավարության մասին նոր որոշում է ստորագրել

Թեպետ, էլ ի՞նչ պահանջես մյուսներից, երբ Հ. Թումանյանի 150-ամյակի առթիվ ստեղծված կառավարական հանձնաժողովը ղեկավարող ՀՀ Կրթության եւ գիտության նախարար  Արայիկ Հարությունյանը դժվարացել էր անգիր սովորել մի քառատող ու Թումանյանի ծննդյան օրը` Լոռվա Դսեղում, բեմահարթակից գերադասեց, ինչպես ինքն ասաց` ընթերցել իր ամենասիրելի քառատողերից մեկը:

Եվ ցուցանակները դեռ բավական չէին, մի բան էլ Երեւանի կենտրոնում քամու հետ կռիվ են տալիս դրոշներ, որի վրա հազիվ է նշմարվում Թումանյանի անդեմ ու մորուքով հոբելյանի տարբերանշանը եւ քամու արագության տակ գուշակում ես 150 գրվածքից...

«Եվրոպան չի տանելու քեզ գլխին դնի, այլ ինքն է գալիս, որ քեզ թալանի» (Տեսանյութ)

Ինչեւէ, եթե անգամ մեկ դար անց Թումանյանի ոգին որոշի մի քանի րոպեով շրջի Երեւանի փողոցներով, ապա տեսնելով, թե ինչպես են անդեմ ու անթրաշ պատկերով տոնում իր հոբելյանը, տեղում կարժանանա իր իսկ ստեղծած հերոսներից` խելագար Սաքոյի ճակատագրին:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА