ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

X ԺԱՄԱՆԱԿ` ՄԻՆՉԵՎ ՆԻԿՈԼԻ ԻՇԽԱՆԱԶՐԿՈՒՄ

15.03.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
X ԺԱՄԱՆԱԿ` ՄԻՆՉԵՎ ՆԻԿՈԼԻ ԻՇԽԱՆԱԶՐԿՈՒՄ

Հռչակավոր պարսիկ պոետ Սաադիի մասին հետաքրքիր պատում կա: Մի օր Սաադին քայլում է շուկայով, մի գող ապտակում է նրան, Սաադին հանում է նրան մի ոսկեդրամ է տալիս, գողը ոգեւորված մոտենում է մի գազմեի (այն ժամանակվա ոստիկանը եւ հարկ հավաքողը) եւ ապտակում է նրան: Գազմեն անմիջապես հանում է թուրը ու սպանում է գողին:

ԵՐԲ ԿՈԿՈՐԴԻԼՈՍՆԵՐԸ ԹՌՉՈՒՄ ԵՆ, ԿԱՄ ՍՈՎՈՐԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆԱՔԱՆԴՈՒԹՅՈՒՆ

Մարդիկ հավաքվում են եւ հարցնում են Սաադիին, դու պատվով մարդ ես, ինչո՞ւ թույլ տվեցիր, որ այդ գողը քեզ ապտակի, եւ ավելին` դու նրան վճարեցիր:

Սաադին պատասխանում է.

- Այս ոսկեդրամով ես նրա մահապատիժը կնքեցի:

 

ՍԱ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՎԱՏ Է, ՍԱ ՍԽԱԼ Է

Պարսիկ պոետի հետ կապված պատումը իզուր չէ, որ հիշատակեցինք: Որովհետեւ, պատկերավոր ասած, հիմա լիքն են այն կերպարները, ովքեր ստացել են «ոսկեդրամը»` պաշտոնի եւ վայելքների տեսքով, «ժողվարչապետ» Նիկոլով սկսած, ամենամանր թրաշամանուկով վերջացրած: Եվ նման է, որ այդ «ոսկեդրամի» դիմաց հատուցման ժամը բավականին մոտիկ է: Որովհետեւ սխալներն ամենուրեք շատ են, եւ աղաղակող, բարելավման փոխարեն անկում է բոլոր ոլորտներում, եւ այդ ամենը ավելի ու ավելի է մոտենում կրիտիկական կետին: Այն, որ Արցախի հարցում Նիկոլի վայ-դիվանագիտությունը բերում է միայն վիճակի վատթարացմանը, ասում են ոչ միայն ընդդիմադիրները, այլ նույնիսկ հեղափոխականները: Այսպես, ծայրահեղական հեղափոխական մոտեցումներով հայտնի քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը շեշտում է. «Փաշինյանը կոպտագույն սխալ է թույլ տալիս` Արցախի հարցում շարունակելով ավելի խճճել իր կողմից հնարված բարի բլեֆի բանաձեւը: Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի նախաբանն Արցախում անհեթեթ վատթարացնում է առանց այդ էլ ծանր իրավիճակը, որովհետեւ ազգակործան ծրագիրն ավելի է ամրապնդվում... Զիգզագները Մադրիդյան փաթեթի շրջանակում վատ են նայվում, դրանք Երեւանին ավելի են խոցելի դարձնելու»:

ՕՐԱԿԱՐԳԱՅԻՆ Է ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ԳԱՂՈՒԹԱՐԱՐՆԵՐԻՆ ԴԻՄԱԳՐԱՎԵԼԸ

«Անհասկանալի է, ապշեցուցիչ է այն կուրությունը, որով Փաշինյանի արտաքին քաղաքական գիծն առաջնորդվում է` «դուխովությունը» թողնելով միայն գլխարկների վրա: «Դուխով» քաղաքականությունը կլիներ այն, որ գիտակցվեր անգրագետ, մակերեսային դիվանագետներով եւ խորհրդականներով վարվող գծի ամլությունը եւ տղամարդկայնորեն Հայաստանը հրաժարվեր Մադրիդյան փաստաթղթից»:

Իսկ այն, ինչ արեց կլոուն քաղաքապետը, իր հետեւանքներով աննախադեպ է: Եվ հարցը այն չէ` մի քանի սրճարաններ լինելու են, թե` ոչ, դա արդար է թե անարդար, եւ նույնիսկ այն չէ, թե ինչպիսի բիրտ բռնություն կիրառեցին ոստիկանները փողոց փակած սրճարանային աշխատողների ու նրանց սատարող անձանց հետ: Օրինակ` նախորդ «հանցավոր ռեժիմի» օրոք դժվար էր պատկերացնել, որ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին ոստիկանները հրելով տապալեն գետին` դրանով իսկ պատճառելով վնասվածք: Ի՞նչ իմանաս, միգուցե, Սերժ Սարգսյանի ժամանակվա ոստիկանական ծեծը ծեծ էր, իսկ Նիկոլի ոստիկանների կողմից ծեծը օրհնա՞նք է համարվումՍրճարանների հետ կատարվածը վտանգավոր է հենց որպես շատ վատ նախադեպ: Սեփականատերերը պայմանագրեր ունեին, որոնք ավարտվում էին մի քանի տարի անց, ահագին ներդրումներ էին կատարել... Իսկ հիմա նրանց նույնիսկ հնարավորություն չտվեցին աշխատել եւս մեկ տաք սեզոն` մինչեւ այդ նախապատրաստելով ապամոնտաժումը, ինչպես նաեւ փոխհատուցման մասին գործնականում ոչ մի խոսք չկա: Դրա փոխարեն որպես «գոհ եւ շնորհակալ հանրություն» ուղարկում են ՔՊCC-ի հակասանիտարական արտաքինով եւ զրոյական գրագիտությամբ պատգամավորներին, գումարած դրան նաեւ այնպիսի հակակրելի ակտիվիստներին, ինչպիսին է ամենուրեք պառկել սիրող Վարդգես Գասպարին: Այդպես հապճեպ ապամոնտաժումը մարդկանց հուշում է, որ Հայաստանում ներդրում կատարելու բիզնես հիմնադրելու համար պետք է առնվազն ծալապակաս լինել, քանզի իսպառ բացակայում են խաղի կանխատեսելի կանոնները: Էլ չենք խոսում դեռ անցյալ տարվա հանրահավաքներից սկսած հրապարակներում եւ այլուր բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման մասին, դրան վրադիր էլ թրաշամանուկների կառավարության մտադրությունը` մտցնելու առանց դատարանի որոշման «կոռուպցիոներ» որակված մարդկանց ունեցվածքի բռնագրավման պրակտիկան: Պարզ է, որ ներդրումների մասին խոսք կարող է լինել միայն հեղափոխական իշխանության հեռացումից եւ երկրի ղեկին գրագետ թիմի հայտնությունից հետո: Այն բեսպրեդելը, որն իրականացվում է թրաշամանուկների կողմից, սեփականության իրավունքի անձեռնմխելիության վերացումը ավելի մեծ խոչընդոտ են ներդրումների ու տնտեսության զարգացման համար, քան տնտեսական թեմաներով անընդհատ շահարկվող Արցախն ու պատերազմը:

ՀԱՅ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ԹՈԹԱՓԵՑ «ԴԸՄՓ-ԴԸՄՓ ՀՈ՛Ւ»-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԹԱՂՄԱՆ ԲՅՈՒՐՈՆ»

ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը գրում է. «Ցանկանում եմ արթնանալ եւ առավոտյան լրահոսից տեղեկանալ, որ մեր երկրում ինչ-որ բան «կառուցվում է», «նորոգվում է», «տեղադրվում է», «վերականգնվում է» եւ այդպես շարունակ... Թե չէ, լույսը դեռ չբացված, կարդում ես` «ապամոնտաժվում է», «քանդվում է», «լուծարվում է», «փակվում է»... Վերջապես ե՞րբ է ժողովուրդը ճաշակելու հեղափոխության պտուղները... Չէ՞ որ ամեն փակելով ու քանդելով` առնվազն մի քանի ընտանիք հուսաբեկվում ու փնտրում է արտագաղթի ճանապարհը...»: Ո՛չ, պարոն Պետրոսյան, հեղափոխության պտուղները կարող են լինել միմիայն բացասական, եւ հեղափոխություններն արվում են գրեթե բացառապես երկիր քայքայելու նպատակով: Առավել եւս, Սորոսի ներգրավմամբ հեղափոխությունները, քանզի այդ սրիկայի բիզնեսը հենց երկիր քանդելու վճարովի պատվերներն են: Ընդհանրապես գոյություն ունի հեղափոխության միայն մեկ օգտակար տեսակ` ազգային-ազատագրական, որն ուղղված է օտարի լուծը թոթափելուն: Բայց վերադառնանք այն տխուր իրողությանը, որը կոչվում է` «Այստեղով Հայկոն է անցել»: Սրճարանատերերից նրանք, ովքեր հավատացին Հայկոյի` սրճարան քանդելու խոստմանը, գոնե դատարան դիմելով ժամանակ շահեցին, իսկ ովքեր համարեցին սոսկ հիմարիկ կլոուն, այժմ հայտնվեցին շատ տհաճ փաստի առաջ: Եվ կարելի է պարզ ասել` որ քաղաքապետի տնազ այդ անձնավորության պարագայում, ով ստացել էր ընտրողների 80 տոկոսի քվեն, բայց հիմա փողոցում չի երեւում, պետք է բացարձակ չհավատալ ինչ-որ բան կառուցելու կամ բարելավելու խոստումներին, բայց միաժամանակ շատ լուրջ վերաբերվել քանդելու խոստումներին: Այդ անձնավորությունը քանդելու համար է դրվել: Հիշո՞ւմ եք, թե էլ ինչ էր խոստացել քանդել Հայկոն: Հիշո՞ւմ եք, որ նրան ահավոր դուր չէին գալիս սովետի օրոք կառուցված շենքերը, եւ նա ասում էր, որ հարկ է քանդել: Այնպես որ, չզարմանաք, եթե մի օր ապամոնտաժող տեխնիկան տեսնեք հենց ձեր բնակելի տան շքամուտքի մոտ` անկախ նրանից, թե ինչքանով գեղեցիկ եւ որակյալ է այդ շենքը: Ասում եք հնարավոր չէ՞, որ ի վերջո հայ են, հո թուրք չեն: Ո՛չ, հենց հայի կանխավարկածն է սխալ, այսպիսինների մոտ հայկականը միայն անուն-ազգանունն է: Իսկ «թավշյա հեղափոխության» արդյունքում բոլոր օղակներում կատարվել է համալրում տարատեսակ մուտանտներով, չհայերով: Այսինքն` այնպիսի կադրերով, ովքեր բնազդի մակարդակով ատում են Հայաստանն ու հայերին, եւ այնպիսի այլասերված հոգեկերտվածք ունեն, որ ոչ մի բանի առաջ կանգ չեն առնի: Նրանք ամենահարմարն են հենց քանդելու գործառույթի համար, ու թեեւ ՀՀ բնակչության մեջ այդպիսի մատերիալը քիչ է, բայց պարոն Սորոսը նրանց գրեթե բոլորին գտել է եւ գործի է դրել: Այ, ինչո՞ւ է անընդհատ քարոզվում խաղաղությունը, ինչո՞ւ նույն Նիկոլը բստրեց խաղաղասեր ադրբեջանցիների մասին այդ ծայրահեղ դատապարտելի արտահայտությունը: Ինչո՞ւ տարատեսակ միջազգային եւ անդրազգային կառույցներ Հայաստանում խաղաղություն քարոզելու համար մի քանի տասնյակ անգամ ավելի շատ են գումար ծախսում, քան` Ադրբեջանում: Ի՞նչ է, մենք արյունարբու ենք, իսկ թուրքը կի՞րթ: Ոչ, պարզապես պատվիրատուին պետք է, որպեսզի հայերը չկռվեն, եւ այդ պատճառով պետք է անընդհատ պացիֆիստական քարոզչություն անցկացվի: Եվ այդ պատճառով բազում կասկածելի դեմքերին հնարավորություն են տվել ծաղրել հայի գենը, հայերին համեմատել պապուասների հետ, այդ ամենի նպատակը մեկն է` իջեցնել ազգի ինքնագնահատականը, հետեւաբար նաեւ մարտունակությունը: Թե չէ, դա ինչի՞ է նման` Ադրբեջանին սպառազինելու վրա ծախսվել են աստղաբաշխական գումարներ, իսկ 2016-ի քառօրյա պատերազմը խայտառակագույն արդյունքներ ունեցավ Բաքվի համար: Անհամեմատ ավելի էժան չէ՞ ներդրում կատարել Հայաստանը ներսից քայքայելու համար, որպեսզի առանց դիմադրության ամեն ինչ ստացվի: Եվ թող չալարեն մեր ընթերցողները եւ համացանցում փնտրեն Ալիեւի եւ Սորոսի համատեղ լուսանկարներ: Գտեք եւ հաշվեք` քանի տարբեր վայրերում են դրանք արված:

«ԱՐՔԱՅԻ» ԶԱՐՀՈՒՐԵԼԻ ՄԵՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ՍԵՎԱԶԳԵՍՏ ՍԱՐՍԱՓԸ»

ՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ ՆԻԿՈԼԻՑ ՀԵՏՈ

Հիմա, կարելի է ասել, որ ունակ թիմ ունեցող ընդամենը երեք մարդ կա` ՀՀ երեք նախագահները: Չորրորդ նախագահի շուրջ թիմ չի երեւում, թեեւ նրա մտերիմ կապերը բրիտանական թագավորական ընտանիքի եւ անդրազգային կառույցների ազդեցիկ դեմքերի հետ հանրահայտ են: Հետաքրքիր պահ` ինչո՞ւ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Արմեն Սարգսյանի հետ բանակցեց, իսկ Նիկոլի հետ, նման է, որ սահմանափակվեց համատեղ ճաշով: Եվ ինչո՞ւ Արմեն Սարգսյանը տեղափոխվում է գերազանցապես ապահով Բաղրամյան 26, իսկ Նիկոլը` զգալիորեն նվազ պաշտպանվածություն ունեցող կառավարության շենք... Այնպես որ, Արմեն Սարգսյանին արանքից դուրս գրել պետք չէ: Առավել եւս, որ Ստեփանակերտում տեղի ունեցած ԱԱԽ նիստը ամենեւին առաջին դեպքը չէ, երբ նրան հնարավորություն են տալիս հանրության աչքերում «չփչանալ»: Իսկ հիմա անդրադառնանք երեք նախագահներին: Երեւի թե, Նիկոլի համար ամենանախընտրելին կլինի, որ իշխանությունը հանձնի իր հոգեւոր հայրիկ Լեւոնին: Դա այն տարբերակն է, որը հարկ է կանխել ամեն կերպ: Մյուս երկու նախագահների պարագայում Նիկոլը սարսափելիորեն վախենում է Ռոբերտ Քոչարյանից, ու դա ակնհայտից էլ ակնհայտ է...

ՀՀ ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆ ՕԿՈՒՊԱՑԻՈՆ ԴԵՄՔԸ

Ինչեւէ, X ժամանակ անց ազատվելու ենք թրաշամանուկների այս հակասանիտարական եւ ազգակործան իշխանությունից: Մնում է հուսալ, որ դա կհաջողվի առանց լուրջ ցնցումների ու, առավել եւս, առանց քաղաքացիական բախումների: Այնպես, ինչպես դա եղավ 1998-ի սկզբին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА