ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էվրան հրապարակել է իր և Ռոնալդուի՝ խելահեղ խաղից 5 օր առաջ կայացած երկխոսությունը

14.03.2019 22:52 ՍՊՈՐՏ
Էվրան հրապարակել է իր և Ռոնալդուի՝ խելահեղ խաղից 5 օր առաջ կայացած երկխոսությունը

«Յուվենտուսի» նախկին պաշտպան Պատրիս Էվրան ինստագրամյան էջում հրապարակել է իր և թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի երկխոսությունը, որը տեղի է ունեցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլում «Ատլետիկոյի» հետ կայացած պատասխան մրցավեճից 5 օր առաջ։

«Արսենալի» երկրպագուները կարող են խելահեղ ակցիա իրականացնել Բաքվում` ի աջակցություն Մխիթարյանի

«Եղբա՛յր, ես հույսերով լի եմ, որ դուք «քամբեք» կիրականացնեք։ Երբեք չեմ կասկածել քեզ վրա, իսկ մարդիկ «սպանում» են ինձ ամեն անգամ, երբ դու կամ «Յուվենտուսը» պարտվում եք»,- գրել է Էվրան։

Ռոնալդուն այսպես է պատասխանել ֆրանսիացու հաղորդագրությանը․ «Ես գիտեմ։ Մենք առաջ ենք անցնելու, եղբա՛յր։ Տանը ջախջախելու ենք նրանց»։

Էվրան այս հրապարակման ներքո հետևյալ գրառումն է թողել․ «Սա իմ և Կրիշտիանուի խոսակցությունն է այդ անհավանական «քամբեքից» 5 օր առաջ։ Սա ցուցադրում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի վստահությունը, վճռականությունը և նպատակամղվածությունը։ Պետք է շնորհակալություն հայտնենք Ռոնալդուի ծնողներին ու Աստծուն նրա համար, որ մեզ տվել են նման հիանալի մարդու և անհավանական խաղացողի։ Նա իր որակները ցույց է տալիս յուրաքանչյուր կարևոր խաղում, չնայած գոյություն ունեցող ճնշմանը»։

Հիշեցնենք, որ թուրինյան թիմը Մադրիդում 0-2 հաշվով պարտվելուց հետո պատասխան մրցավեճում պորտուգալացու հեթ-տրիքի շնորհիվ հաղթանակ է տոնել 3-0 հաշվով ու ձեռք բերել հաջորդ փուլի ուղեգիր։ Ռոնալդուն և Էվրան միասին հանդես են եկել «Մանչեսթեր Յունայթեդում»։

 

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА