ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զիդանը կասեցրել է Ասենսիոյի վաճառքը

14.03.2019 22:50 ՍՊՈՐՏ
Զիդանը կասեցրել է Ասենսիոյի վաճառքը

«Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն չի հեռանա «Արքայական ակումբից», տեղեկացնում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ, ֆուտբոլիստի վաճառքը կասեցրել է նորանշանակ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը: Ֆրանսիացին երիտասարդ կիսապաշտպանին բարձր է գնահատում ու համարում է նրան իր թիմի ամենակարևոր խաղացողներից մեկը: Ասենսիոն նույնպես չի ցանկանում հեռանալ և իր ապագան տեսնում է միայն Մադրիդում:

Զիդանը` «Ռեալում» սպասվող փոփոխությունների մասին

Ավելի վաղ նշվում էր, որ Ասենսիոյի ծառայություններով լրջորեն հետաքրքրվում է «Յուվենտուսը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА