ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քոչարյանի կալանքը երկարացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը

14.03.2019 21:54 ՔՐԵԱԿԱՆ
Քոչարյանի կալանքը երկարացնելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը

Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը վաղը՝ ժամը 15։00–ին, կհրապարակի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ միջնորդության վերաբերյալ որոշումը։ Այս մասին այսօր՝ մարտի 14–ին, ավելի 9 ժամ տևած նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները հատված են հրապարակել յոթի գործով դատական ակտից

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բավականին երկար՝ մոտավորապես 40 րոպե բացատրություններ տվեց, մանրամասն ներկայացրեց, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 19-ից սկսած մինչեւ մարտի 2-ը»,–նշել է  նա։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА