ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քոչարյանի խոսնակը Փաշինյանի մասին. ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

14.03.2019 19:18 ՌԵՏՐՈ
Քոչարյանի խոսնակը Փաշինյանի մասին. ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

ՏՂԱ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ

14.03.2018 

ՏՂԱ ԵՆ ԿԱՆՉՈՒՄ

Ըստ վստահելի աղբյուրի` «Ազգ-բանակ» ծրագրի դեմ  դրամաշնորհներ ստացած ՀԿ-ները ստորագրահավաք են սկսել, որով դիմում են ԵՄ կառույցներին` սառեցնելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացը, քանի դեռ, իրենց խոսքով ասած, Հայաստանը չի հրաժարվել «համատարած ռազմականացումից»: Մեր աղբյուրի վկայությամբ` ստորագրությունները հանձնվելու են Վիգեն Սարգսյանի կողմից բանակաշինության 7-ամյա ծրագրի պաշտոնական ներկայացմանն ընդառաջ:

Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի ձեռքով հարված հասցնել Հայաստանին. ինչ էր գրում «Իրավունքը» 1 տարի առաջ

Քոչարյանի խոսնակը Փաշինյանի մասին

Քոչարյանի խոսնակը չունի ասելու

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, իր հարցազրույցում արձագանքելով ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի դիմումին, որով նա գլխավոր դատախազից պահանջել է հարցաքննության կանչել Ռոբերտ Քոչարյանին` «Մարտի 1»-ի տասը սպանությունների գործով` մասնավորապես նշել էր.«Ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի` «Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին` վարում էր նիստը»: 

«Երեւույթը էսթետիկապես շատ տհաճ է, բայց միջատը, որը հայտնաբերվել է  վարունգի մեջ, բացարձակ վնասակար չէ առողջության համար»

«Երեւույթը էսթետիկապես շատ տհաճ է, բայց միջատը, որը հայտնաբերվել է  վարունգի մեջ, բացարձակ վնասակար չէ առողջության համար»

«Իրավունքի» զրուցակիցն է «Մինի Բասկոնիա» ՍՊԸ ընկերության հիմնադիր եւ տնօրեն ԵՂԻԱԶԱՐ ԳԱԲՈՒԶՅԱՆԸ: Նկատենք, որ հենց «Մինի Բասկոնիա» ՍՊԸ-ն է 2000 թվականից ներմուծում «Լյուտիկ» ապրանքանիշի պահածոյացված մթերքները, որոնք արդեն շուրջ 18 տարի ճանաչված ու սիրված են հայ սպառողի կողմից: Ընկերությունը Հայաստան է ներկրում համեղ, օգտակար, սննդարար եւ  էկոլոգիապես մաքուր «Լյուտիկ» ապրանքանիշի բազմազան պահածոների տեսականի` սունկ, եգիպտացորեն, կանաչ ոլոռ, մարինացված վարունգ, ոլոռ, արքայախնձորի կոմպոտ եւ այլ տեսականի, որոնք ներկրվում են Թաիլանդից, Չինաստանից, Հնդկաստանից, Իսպանիայից եւ այլ երկրներից: 
Հատկանշական է, սակայն, որ վերջին մեկուկես ամսվա մեջ երկրորդ անգամ «Լյուտիկ» ապրանքանիշի պահածոյացված վարունգներում հայտնաբերվում է սպիտակ որդ: Տասնութ տարվա գործունեության մեջ առաջին անգամ նման տհաճ «անակնկալ» մատուցեց` «Լյուտիկ» ապրանքանիշի վարունգը սպառողին: Ինչ խոսք, նման միջադեպերից ապահովագրված չէ եւ ոչ մի ներմուծող` անգամ արտադրող: Բայց, այնուամենայնիվ, թե ի՞նչ քայլեր են իրականացվում խնդրի ուղղությամբ, ի՞նչ որդի մասին է խոսքը` թունավո՞ր էր արդյոք այն, այս եւ այլ հարցերի շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը պարոն Գաբուզյանի հետ, ով անդրադառնալով արձանագրված դեպքին, նախ նկատեց.

«ՀԱՅՑՈՒՄ ԵՄ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՆԵՐՈՂԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ»

Նախ, օգտվելով առիթից, ցանկանում եմ դիմել սպառողներին եւ ներողամտություն հայցել ստեղծված տհաճ միջադեպի համար: Հարգելի «Լյուտիկ» ապրանքանիշի սպառող` մենք տվյալ իրավիճակում անմեղ մեղավորներ ենք: Հազվադեպ, բայց նման դեպքերից ապահովագրված չէ պահածո արտադրող եւ ոչ մի ընկերություն: Ուստի հայցում եմ սպառողների ներողամտությունը եւ ակնկալում, որ կշարունակեն օբյեկտիվ գնահատել «Լյուտիկ» ապրանքանիշի առավելությունները:  Նշեմ, որ «Լյուտիկի» պահածոյացված վարունգները ԳՄՈ չեն պարունակում: 
Ինչ վերաբերում է արձանագրված երեւույթին, պետք է ասել, որ այն բավականին տարածված է աշխարհում, իսկ որդը, որը հայտնաբերվել է պահածոյացված վարունգի մեջ` դդմազզգիների ընտանիքին պատկանող սեխի ճանճի թրթուր է: Մենք ունենք բազմաթիվ օրինակներ, որոնք փաստում են, որ նման դեպքեր արձանագրվել են աշխարհի տարբեր երկրներում: Բայց քանի որ ինքներս անակնկալի ենք եկել ստեղծված իրավիճակից, միանգամից որոշում ենք կայացրել` շուկայից հետ կանչել հոկտեմբեր ամսին ներկրված ողջ  խմբաքանակը:

 

Մահացու վրաերթի մեջ մեղադրվողին ձերբակալեցին. Նա «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին է

Մահացու վրաերթի մեջ մեղադրվողին ձերբակալեցին. Նա «Մարիաննա» ընկերության սեփականատիրոջ որդին է

Ինչ է քննարկել Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ . «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Երեւանում ձերբակալվել է 26-ամյա տղամարդը, որը մեղադրվում է մարտի 10-ի գիշերը Կենտրոնական բանկի դիմաց 75-ամյա կնոջը մահացու վրաերթի ենթարկելու մեջ։ Ձերբակալվածը 26-ամյա Ժորա Վարդանյանն է, որի փոխարեն մեկ այլ մարդ էր ներկայացել եւ խոստովանել կատարած արարքը։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնել է, որ ավելի վաղ ներկայացված անձն արգելանքից ազատվել է:

Նշենք, որ Երեւանում մարտի 10-ի երեկոյան Կենտրոնական բանկի մոտ տեղի ունեցած մահացու ելքով ավտովթարի փաստով ձերբակալվել էր 42-ամյա Լեւոն Ա.-ն. վերջինս ներկայացել էր Ոստիկանության Մալաթիայի բաժին եւ հայտնել, որ Վազգեն Սարգսյան փողոցում ինքն է Mercedes G63 մակնիշի 999 DO 99 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել հետիոտնին:

Իրավապահները պարզել են, որ ավտոմեքենայում հայտնաբերված «Մակարով» տեսակի ատրճանակը հաշվառված է 26-ամյա Ժորա Վ.-ի անվամբ, որը կաթնամթերքի «Մարիաննա» ընկերության սեփականատեր Տիգրան Վարդանյանի տղան է եւ դատավոր Գագիկ Խանդանյանի փեսան, ավտոմեքենան էլ հաշվառված է Մարիաննա» ընկերության հաշվեկշռում: Ոստիկաններն ու քննիչները ունեին կասկածներ, որ իրական վարորդը ներկայացած Լեւոն Ա.-ն չի եղել: Նա պարզապես իր վրա էր վերցնում կատարվածի պատասխանատվությունը: Այդ վարկածը Ոստիկանության եւ քննչական բաժնի կողմից ճշտվում է:

ՔԿ-ն մեղադրանքներ է առաջադրել քաղաքացիներին նպաստ նշանակելու դիմաց նպաստի մեկ ամսվա գումարն ստացած անձին

ՔԿ-ն մեղադրանքներ է առաջադրել քաղաքացիներին նպաստ նշանակելու դիմաց նպաստի մեկ ամսվա գումարն ստացած անձին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում կաշառքի դրսևորման մի շարք դեպքեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հավելելով. «2018թ. փետրվարի 16-ին մի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2013 թվականից հանդիսանալով սոցիալական օգնություն ստացող անձ՝ յուրաքանչյուր տարի հունվար, փետրվար, մարտ ամիսներին ստացել է նպաստ՝ ամսական 18.000 ՀՀ դրամ։ Ըստ քաղաքացու՝ յուրաքանչյուր տարի մեկ ամսվա գումարը համապատասխան պաշտոնատար անձի պահանջով տվել է նրան՝ սոցիալական օգնության ծրագրում մնալու համար։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 312-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողութունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ նույն անձի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հանդիսանալով ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակից, 2009-2018 թվականների ընթացքում մի շարք բնակիչների՝ նպաստառուների ցուցակում ընդգրկելու, նպաստ տրամադրելու, հրատապ օգնություն տրամադրելու համար վերջիններիցս տարբեր ժամանակահատվածներում և դեպքերում պահանջել և ստացել է հասանելիք նպաստի մեկ ամսվա գումարը:

Ձերբակալվել են մաքսային տեսուչներ, ովքեր կաշառքի դիմաց թույլ են տվել քաղաքացիներին առանց մաքսազերծման ապրանք ներկրել Վրաստանից

Ձերբակալվել են մաքսային տեսուչներ, ովքեր կաշառքի դիմաց թույլ են տվել քաղաքացիներին առանց մաքսազերծման ապրանք ներկրել Վրաստանից

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են կաշառքի դիմաց Վրաստանից տարբեր ապրանքների անօրինական ներկրումների դեպքեր: 

Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից։

Այսպես, ՀՀ հատուկ քննչական ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացված մեծածավալ քննչական-դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մի շարք ՀՀ քաղաքացիներ Վրաստանից ՀՀ տարածք առանց մաքսային հսկողության և սահմանված վճարումների տարբեր տեսակի ապրանքներ, այդ թվում` ավտոպահեստամասեր, կենցաղային իրեր և միրգ-բանջարեղեն ներկրելու նպատակով Բագրատաշենի մաքսային կետում ծառայություն իրականացնող ՀՀ ԿԱ ՊԵԿ մաքսային տեսուչներին պարբերաբար կաշառք են տվել:

ԻՆՉ ԷՐ ԳՐՈՒՄ «ԻՐԱՎՈՒՆՔԸ» 1 ՏԱՐԻ ԱՌԱՋ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА